Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ճապոնիային և Հնդկաստանին անվանել է «այլատյացներ»: Նա նրանց խմբավորել է Ռուսաստանի և Չինաստանի հետ որպես երկրներ, ովքեր «ներգաղթյալներ չեն ցանկանում»։ Նրա քննադատությունը Ճապոնիայի հասցեին հնչում է ընդամենը շաբաթներ անց այն բանից հետո, երբ նա վարչապետ Ֆումիո Կիսիդայի պետական այցի ժամանակ ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև դաշինքը անվանեց «անխախտելի»: Հնդկաստանը նաև ԱՄՆ-ի հիմնական […]
Միացյալ Նահանգները մեղադրում է Ռուսաստանին քիմիական զենքի համաշխարհային արգելքը խախտելու մեջ: Նա պնդում է, որ Ռուսաստանն օգտագործել է ուկրաինացի զինվորների դեմ խեղդող նյութ՝ քլորոպիկրինը և Ուկրաինայում «որպես պատերազմի մեթոդ» տեղակայել է անկարգություններ հրահրող գործակալներ։ «Նման քիմիական նյութերի օգտագործումը առանձին միջադեպ չէ և, հավանաբար, պայմանավորված է ուկրաինական ուժերին ամրացված դիրքերից հեռացնելու և պատերազմում մարտավարական նվաճումների հասնելու […]
ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը հայտնել է, որ Իսրայելը ապրիլին «խոչընդոտել» և «մերժել է» զգալի թվով օգնության առաքելություններ հյուսիսային Գազայի հատվածում, և որ չնայած մարդասիրական օգնության նոր անցակետի բացմանը, վեցամսյա սովը չի կարող ավարտվել առանց օգնության հետևողական մատակարարման: Իր հերթին Իսրայելը մեղադրում է ՄԱԿ-ին օգնության բացակայության համար: Հոկտեմբերի 7-ից ի վեր առաջին անգամ բացվել է […]
Վրաստանում ոստիկանները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների վրա, ովքեր բողոքում են ԶԼՄ-ների ազատությունների դեմ ուղղված օրինագծի դեմ: Արդեն երկրորդ գիշերն է, որ հազարավոր մարդիկ, ծածանելով Վրաստանի և Եվրամիության դրոշները, հավաքվել են խորհրդարանի մոտ ՝ բողոքելու վերոնշյալ ռուսամետ օրենքի դեմ: Պատգամավորները երեկ երկրորդ ընթերցմամբ հավանություն են տվել «օտարերկրյա գործակալների» վիճահարույց օրինագծին։ ԵՄ-ն զգուշացնում […]
Սպասելի էր, որ փաշինյանական իշխանությունները, առաջին հերթին՝ ռեակցիոնռեպրեսիվ օրգանները կայծակնային արագությամբ կարձագանքեն ՔՊ-ի յուրային քարոզչամիջոցի ներկայացուցչի հետ ԱԺ տարածքում տեղի ունեցած միջադեպին: Այդպես էլ եղավ. քպականների տոտալ աղմուկի ֆոնին Քննչական կոմիտեն «արագի մեջ» վարույթ է նախաձեռնել: Անկասկած է, որ անթույլատրելի է բռնության ցանկացած դրսևորում, ցանկացած ճնշում, առավել ևս լրագրողի նկատմամբ, որը պայմանավորված է նրա աշխատանքային […]
Ժողովուրդ օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2 ամիս ԲԴԽ-ում կրքերը թեժ են եղել։ ԲԴԽ անդամ դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ բողոքներ են եկել ,որ 2015 թվականի նրա բազմաթիվ վարույթներ մնացել են օդից կախված։ Արդյունքում՝ ԲԴԽ-ում սկսվել են՝ Կարեն Անդրեասյան և Նաիրա Հովսեփյան թեժ խոսակցությունները, ու բանը հասել է նրան, որ անգամ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մտերիմը լինելու հանգամանքը […]
Ազգային անվտանգության ծառայությունում քննարկումներ են սկսվել կառույցի հնարավոր լուծարման մասին։ Մեր աղբյուրները հայտնում են, որ, ըստ խոսակցությունների, ԱԱԾ-ից հրաժարվելու պահանջը ներկայացվել է Արեւմուտքի կողմից՝ հիմնավորմամբ, որ Հայաստանի անվտանգության մարմինը ռուսականի ուղղակի ազդեցության ներքո է, Հայաստանի ԱԱԾ աշխատակիցները կրթություն են ստանում Ռուսաստանում, մասնավորապես՝ ФСБ-ի ակադեմիայում, ուստի հետագայում էլ պահպանում են անձնական կապերը, աշխարհայացքը, մտածողությունը, որը տիպիկ […]
Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների հարազատները փոքր հույս ունեին, որ կալանքը ոչ թե կերկարացնեն, այլ գործերը կուղարկեն դատարան, եւ դատաքննությունը մի փոքր շանս կտա, որ միջազգային հանրության ուշադրությունը բեւեռվի խնդրի վրա, որովհետեւ ՀՀ իշխանության հետ այլեւս ոչ ոք հույս չի կապում, հույսը միջազգային ճնշումներն են: Բայց, ըստ […]
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնում է, որ վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց: Պատգամավորն այս պահին գտնվում է ոստիկանության բաժնում: Մեծաքանակ ոստիկանական ուժեր այս պահին կուտակվել են Կիրանց գյուղի տարածքում: Գառնիկ Դանիելյանը նաեւ տեսանյութ է տարածել:





























