13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Այդպիսի բան՝ ճնշում, չի եղել. Վալերի Պողոսյանը հերքում է ՀՔԾ պետի հայտարարությունը

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանը հերքել է Հատուկ Քննչական ծառայության պետի հայտարարությունը, թե ՀՀ նախկին նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևրորգյանը իր եղբոր միջոցով ճնշում է գործադրել իր վրա։ «Նման բան չկա, դա նրանց (քննչական մարմնի) եզրակացությունն է», – «Ազատության» հետ զրույցում ասել է Պողոսյանը։ Նշենք, որ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերության եթերում […]

Մարդու իրավունքների ոլորտը անհապաղ քայլեր է պահանջում. բաց նամակ Փաշինյանին

Մարդու իրավունքների և ազատությունների հարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների ոլորտը անհապաղ քայլեր է պահանջում։ Նրանք նաև նշել են, որ վարչապետը պետք է անդրադառնա ազատազրկման դատապարտված «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանին և համապատասխան դիրքորոշում հնչեցնի։ Հայտարարությունը մեջբերում ենք ստորև. «Հարգելի պարոն վարչապետ,  Թավշյա հեղափոխության ընթացքում, […]

ՀՔԾ պետի պատասխանը Ռոբերտ Քոչարյանի դատապաշտպաններին

«Մարտի 1»-ի գործում որպես վկա կամ դատավարական այլ կարգավիճակով անձինք ներգրավվելու են՝ ելնելով գործող տվյալներից: Քննչական խումբը որևէ կաշկանդվածություն չունի՝ իր այդ գործառույթն իրականացնելու անկախ անձերից:  Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծականի» ժամանակ ասել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:  Նա նշել է, որ գործի հանգամանքների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն չի ցանկանում տալ, ապա […]

ՀՔԾ-ի պատասխանը Ռոբերտ Քոչարյանի դատապաշտպանին

Հուլիսի 28-ի ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանն առաջարկել էր նախաքննական մարմնին՝ հրապարակել քրեական գործի նյութերի որոշ հատված, որը նպատակահարմար կգտնի, օրինակ՝ խափանման միջոց ընտրելու մասին որոշումը և կից փաստաթղթերը։ Այս առաջարկը Սահակյանը հիմնավորել էր նրանով, որ այդ կերպ կերևա՝ ով է ճիշտ, և արդյո՞ք իրենք հերյուրանք չեն տարածում։ ՀՔԾ մեղադրանքը նա […]

Ինչո՞ւ մարտի 1-ի գործով մյուսները «նստած» չեն, օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը

ՀՔԾ պետի հրապարակային հայտարարությունը միջամտություն է արդարադատությանը: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանները: Ըստ GP ընկերության ներկայացուցչի՝ օրենքով պետական մարմինները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի միջամտություններին, որ վտանգում են տվյալ դատական պրոցեսը: Պաշտպաններից Հայկ Ալումյանի կարծիքով՝ ՀՔԾ պետի գնահատականները չպետք է լինեն այդքան միանշանակ, պետք է նշեր՝ համարում ենք […]

Երկրորդ նախագահի ինքնազգացողությունը լավ է, բոլորին բարևում էր. Վ. Սողոմոնյան

Երկրորդ նախագահի ինքնազգացողությունը լավ է, բոլորին բարևում էր. այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Վիկտոր Սողոմոնյանը, պատասխանելով հարցին, թե բացի մարզվելը, Քոչարյանը շարունակո՞ւմ է աշխատել իր գրքի վրա, նշեց, որ անպայման կշարունակի:  «Տեխնիկական խնդիրներ կան համակարգչի հետ կապված, հուսով եմ՝ դրանք իսկապես տեխնիկական են, և անպայման կլուծվեն»,-ասաց նա: Քոչարյանի փաստաբանների կողմից […]

ՀՔԾ պետի վերլուծությունը միջամտություն էր արդարադատությանը. Քոչարյանի պաշտպան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՔԾ պետի վերլուծությունը միջամտություն էր արդարադատությանը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին հայտարարեց երկրորդ նախագահի պաշտպան Սարգիս Գրիգորյանը: «Երեկվա ՀՔԾ պետի վերլուծությունը կոնկրետ քրեական գործի, իմ տեսակետից, միջամտություն էր արդարադատությանը, որը հստակ խախտում է եւ ամրագրված նորմ է սահմանադրական օրենք Դատական օրենսգրքում, որն արձանագրում է, որ պետական մարմինները պարտավոր են […]

Քրեական գործերը փակուղի են մտել, ասել են՝ սպասեք. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթի էլեկտրոնային համարում կարդում ենք. «Մինչ թավշյա հեղափոխությունը իրավապահների վարույթում քննվող գործերը փակուղի են մտել: Մեզ հայտնի դարձավ, երբ մի շարք աղմկահարույց գործերով մեղադրյալները, որոնց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը կամ ստորագրությամբ երկրից չհեռանալը, հետաքրքրվում են իրավապահներից, թե օրինակ երբ իրենց գործերը կուղարկվեն դատարան կամ քննչական գործողություններ կիրականացվեն, ի պատասխան իրավապահ համակարգից ասել […]

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին պետ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին պետ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդմանն ասել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Նա հայտնել է, որ դեռևս տարիներ առաջ «Վիկիլիքսի» կողմից հրապարակումներ են եղել, որ ճնշումներ են եղել 2008 թ-ի ընտրությունների հետ կապված ՍԴ որոշման վրա: «Երբ Սերժ Սարգսյանի հակառակորդները բողոքարկել են […]

Քոչարյանը որպես մեղադրյալ հրաժարվել է ցուցմունք տալուց, նա պարզապես լքել է քննչական գործողության սենյակը. ՀՔԾ պետ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ նրա պաշտպանների բողոքը պետք է մերժվի, սա ելնում է գործի շահերից: Այս մասին Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ասել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Նա կարծում է, որ ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ հաշվի առնելով պաշտոնական դիրքը, սոցիալական կապերը: Սասուն Խաչատրյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի