13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ստորագրահավաք՝ Ծառուկյանի թիկնազորի պետին ազատ արձակելու համար. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավորները ստորագրահավաք են սկսել «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին ազատ արձակելու համար: Միջնորդագիրը, բացի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից, ստորագրել են նաեւ ՀՀԿ խմբակցության անդամ եւ թավշյա հեղափոխությունից հետո խմբակցությունը լքած բազմաթիվ պատգամավորներ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նեոբոլշևիզմը կարող է կործանարար լինել. Էդուարդ Շարմազանով

«Երբ Փաշինյանը Ազգային Ժողովում հաստատում էր կառավարության ծրագիրը ես ցանկացա, որ սա լինի կառավարություն, բայց ոչ երբեք Հեղկոմ: Դժբախտաբար ես տեսնում եմ ավելի շատ Հեղկոմի այլ ոչ թե կառավարության ձեռագիր»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովն ընդգծեց, որ  անձնական վրեժխնդրության միտումները և մոտեցումները վտանգավոր են մեր պետության համար. «Մի պետության համար, որի գլխավոր […]

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցով նիստը կկայանա հուլիսի 27-ի առավոտյան

Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը քննելու համար հրավիրված նիստը հետաձգվել է. այն կկայանա հուլիսի 27-ին ժամը 11-ին: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Ռուբեն Սահակյանը: Սահակյանը վստահեցնում է՝ Ռոբերտ Քոչարյանը չի խուսափում եւ կներկայանա դատարան: «Ռոբերտ Քոչարյանը չի խուսափում եւ կներկայանա, ուղղակի […]

Քոչարյանը թուրքից չի փախել, ինչո՞ւ պիտի փախնի

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ներկա պահին ընթանում  է դատական նիստ` պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով: Արդյո՞ք կներկայանա Ռոբերտ Քոչարյանը, եթե դատարանը կալանավորման մասին որոշում կայացնի, պատասխանելով մեր հարցին՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մասնավորապես նշեց. «Քոչարյանը եւ նրա ընտանիքը պատերազմից եւ թուրքից չեն փախել, ինչո՞ւ կամ ո՞ւմից պիտի փախնի»: Շարմազանովը տարակուսանք հայտնեց երկրորդ նախագահին […]

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է դատարան

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ […]

Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն ավարտվեց

Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն այսօր ավարտվեց: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից: Հարցաքննությունը տեւել է մի քանի ժամ եւ տեսանկարահանվել է: Քոչարյանը հարցաքննվում էր 2008 թվականի Մարտի 1-ի գործով, վկայի կարգավիճակում: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

ՀՔԾ-ում այս պահին ընթանում է Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը

Հատուկ քննչական ծառայության հայտնում են, որ այս պահին ընթանում է Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը: Հարցաքննությունը, հիշեցնենք, տեսանկարահանվելու է:  Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի Մարտի 1-ի գործով անցնում է դեռ որպես վկա: ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը  հայտնել էր, որ ավելի ուշ լրացուցիչ կտեղեկացնեն քննչական գործողությունների մասին:  Ի դեպ, Քոչարյանն արդեն տեւական ժամանակ է՝ ՀՔԾ շենքում է: Նրան հաջողվել […]

Լրագրողները մտան ՀՔԾ. Նրանք դեռ սպասում են

Այս պահին մի խումբ լրագրողներ մտել են Հատուկ քննչական ծառայության շենք և հանդիպում են պահանջում լրատվական վարչության աշխատակիցներից մեկի հետ, որպեսզի վերջինս որևէ տեկեկություն հաղորդի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության մասին: Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 26-ին ՀՔԾ-ում նախատեսված է երկրորդ նախագահի հարցաքննությունը 2008 թվականի մարտի 1-ի գործով: Ռ. Քոչարյանն այս գործում ներգրավվել է որպես […]

Ռոբերտ Քոչարյանի թիկնազորը հեռացավ ՀՔԾ-ից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը Հատուկ քննչական ծառայությունում, ամենայն հավանականությամբ, սկսվել է: Քիչ առաջ ՀՔԾ-ի դիմաց գտնվող նրա անվտանգության աշխատակիցները, որոնք հորդորում էին լրագրողներին ավտոմեքենայի համար ճանապարհ բացել, հեռացան: Ենթադրվում է, որ երկրորդ նախագահը ՀՔԾ է ժամանել հետնամուտքից: Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 26-ին ՀՔԾ-ում նախատեսված է երկրորդ նախագահի հարցաքննությունը 2008 թվականի մարտի 1-ի գործով: […]

Քրեական գործ՝ ՀՀ ազգային արխիվի պաշտոնյաների վերաբերյալ

2018թ. հուլիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել «ՀՀ ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Նախնական տվյալներով՝ «ՀՀ ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտելով «Արխիվային գործի մասին» ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի