06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կառավարությունն արտահերթով երթևեկության խախտումների տուգանքների ներման նախագիծ է բերել ԱԺ

Արտահերթի օրակարգում է ճանապարհային երթևեկության խախտումների տուգանքների ներման հարցն է: Կառավարությունն առաջարկում է համաներում կիրառել՝ չվճարված վարչական իրավախախտումների համար: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով, նախատեսում են համաներում կիրառել մինչև 2017թ.-ի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված տուգանքը վճարելու պարտականության վրա: «Համաներման գումարը կազմում է 13,7 միլիարդ դրամ: Վարչական պատասխանատվությունից կազատվի 150 […]

Խուլիգանություն ՝ Հանրապետական բժշկական կենտրոնում

Հուլիսի 10-ին ժամը 07:45-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ ոմն Կարենը մտել է բժշկական կենտրոն, հայհոյում և անցենզուր արտահայտություններ է հնչեցնում բուժաշխատողների հասցեին:   Մեկնած օպերատիվ խումբը նշված բժշկական կենտրոնից բերման է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1993թ. ծնված Կ. Հ-ին, ով նույն օրը ժամը […]

Ալեքսանդր Սարգսյանի որդուն կկալանավորե՞ն

Դատարանն այսօր կքննարկի մեղադրյալ Հայկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին քննիչի միջնորդությունը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։  Քրեական գործով […]

ՊԵԿ–ը նոր՝ խոշոր չափի չարաշահման դեպք է բացահայտել

Պետական եկամուտների կոմիտեն պարզել է, որ «Արմ Ընդ Ման» և «Սարգսյան Իմպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների իրական սեփականատերեր Կարլեն Մկրտչյանը և Բագրատ Նավոյանը, օգտվելով ապրանքներ ներմուծելու և դրանք ցածր մաքսային արժեքով  մաքսազերծելու իրենց տրված արտոնությունից, տարիներ շարունակ զբաղվել են Թուրքիայից, Չինաստանից, ԵԱՏՄ անդամ պետություններից տարբեր տեսակի ապրանքների ներմուծմամբ և արտոնյալ պայմաններով դրանց մաքսազերծմամբ՝  այդ թվում՝ կիլոգրամներով: […]

Վլադիմիր Գասպարյանի եղբորորդու լիազորությունները կասեցվել են

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբորորդու՝ ոստիկան Սերգեյ Գասպարյանի լիազորությունները կասեցվել են: Նման հրաման է ստորագրել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որն այդ մասին հայտարարեց հուլիսին 10-ին, լրագրողների հետ զրույցում։  Վարդավառի օրը, հավելելց ոստիկանապետը, Գասպարյանի եղբոր մասնակցությամբ տեղի ունեցած գործի նյութերն էլ ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։ Օսրիպյանի խոսքով, բացառված է, որ նախկին ոստիկանապետի եղբայրը խուսափի պատասխանատվությունից: «Այսօր […]

Քրեական գործ է հարուցվել «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենի դեմ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Մարտիկ» հիմնադրամում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ։ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա նյութերի նախապատրաստման արդյունքում պարզվել է, որ 2008-2017 թթ. ընթացքում «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենի կատարած վարչական ծախսերը 10 տոկոսով գերազանցել են ընդհանուր […]

Իոաննիսյանը չբացառեց համամասնական ընտրակարգի շուրջ կառավարական հանձնաժողովի դիրքորոշման փոփոխության հնարավորությունը

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն այսօր խորհրդարանում ԸՕ փոփոխությունների հարցով հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց, որ տեսականորեն չի բացառում, որ այնպիսի հակափաստարկներ լինեն, որ համամասնական ընտրակարգի վերաբերյալ իրենց հանձնաժողովի դիրքորոշումը փոխվի: Իոաննիսյանն ասաց, որ իրենց հանձնաժողովը ամբողջությամբ համամասնական ընտրակարգի կողմնակից է, այնպիսի ընտրակարգի, որը եղել է մինչեւ 2016 թվականը, բայց առանց […]

Թեժ քննարկում ԸՕ հարցով ԱԺ հանձնաժողովում. Իոաննիսյանը «բազար» չի անի

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն այսօր խորհրդարանական 4 խմբակցություններից բաղկացած ԸՕ փոփոխությունների հարցով հատուկ հանձնաժողովի նիստին հայտարարեց, որ մտադիր չեն ԱԺ հանձնաժողովի հետ «բազարի» մեջ մտնել: Իոաննիսյանն ասաց, որ իրենց խնդիրն է վարչապետի հանձնարականի հիման էրա մշակել այնպիսի ԸՕ, որը կապահովի Հայաստանի պատմության մեջ ամենաժողովրդավար ընտրությունները: «Մենք դեռևս բուն նախագծի […]

Մեզ համար չկա մի անուն, որն անձեռնմխելի է. Ո՞վ է հաջորդը

«Այս պահին կան քրեական գործեր ՊՆ-ում, ու դա մեր կառույցին խանգարելու է, որ մենք մեր ընթացիկ գործերն իրականացնենք, դրա համար սպասում ենք այդ քրեական գործերի ավարտին: Բայց մենք զինվորական կենտրոնական հավաքակայանում մշտադիտարկում ենք անում, վարչապետին և պաշտպանության նախարարին ներկայացնելու ենք փոփոխությունների մեր առաջարկությունները՝ կապված զորահավաքի կազմակերպման հետ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին […]

Յուրի Խաչատուրովը կհարցաքննվի Մարտի 1-ի գործով

Յուրի Խաչատուրովը Մարտի 1-ի գործով հրավիրվել է հարցաքննության։ Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Նա հայտնեց, որ Խաչատուրովը հրավիրվել է վկայի կարգավիճակով։ «Այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»,-ասաց ՀՔԾ պետը։ Նշենք, որ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն այս առնչությամբ  հայտնել է, որ Յուրի Խաչատուրովը պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը, փոխանցել է, որ հուլիսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի