Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունենում դասական խոշտանգում
Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունենում դասական խոշտանգում: Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, լրագրողներին ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:
«Անհամատեղելի է նրա հիվանդությունները կալանքի հետ, սա դասական խոշտանգման օրինակ է: Պետական լիազոր մարմինները բավական ուշադիր են նրա նկատմամբ, նա եւ քիմիոթերապիա եւ այլ հատուկ միջամտություններ է տեղի ունենում, սակայն բժիշկն ասում է, որ նրան արգելված է գտնվել նման վայրում: Ավելին ասեմ, մենք նման օրինակներ են ունեցել՝ Հաց բերող (Արթուր Սարգսյան), Սողոմոն Քոչարյան, որոնք դասական խոշտանգման հետեւանքով մնացին անազատության մեջ եւ մահացան»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ԵԿՄ նախագահ, պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը և նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկության արդյունքում պարզվել էր, որ Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք, թանկարժեք մեքենաներ։ Մանվել կալանավորվել է:
ԱԺ-ը բավարարել է Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դատախազի միջնորդությունը, այնուհետև 77 կողմ, 3 դեմ ձայներով զրկել նրան անձեռնմխելիությունից:
Հուլիսի 24-ին Էջմիածնի քաղաքապետարանի ավագանին զրկել է Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից: