13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Հարգելի Երևանցիներ, ՀՀ ոստիկանությունն իր իրավասության սահմաններում նախապատրաստվում է Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների կազմակերպչական աշխատանքներին։ Բնակչության պետական ռեգիստրի հասցեներում անճշտություններ հայտնաբերելու և վերացնելու նպատակով ոստիկանության ծառայողները այցելելու են բնակարաններ։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը որոշակի անհարմարություններ պատճառելու համար՝ միևնույն ժամանակ ակնկալելով աջակցություն։ ՀՀ ոստիկանություն

Չարաշահումներ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցաջակցության տարածքային բաժիններում

2018թ. օգոստոսի 1-ին Երևան քաղաքի Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն, Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունների դատախազների կողմից  15 քրեական գործեր են հարուցվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու դեպքերի առթիվ: Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման շրջանակներում 2018թ. հուլիսի 27-ին և 28-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր բաժիններում 18 […]

Փաստաբանները բողոքարկել են Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին որոշումը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ դատարանում բողոք են ներկայացրել: Այս մասին ասել է  Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ Փաստաբանները Վերաքննիչ դատարանում բողոքարկում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը: Արամ Օրբելյանը նաև ընդգծեց, որ դիմումի հետ ներկայացրել է պատգամավորների ստորագրությունները՝ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով։ Հիշեցնենք, որ «Մարտի […]

Մենք ունենք նոր Հայաստանի առաջին քաղհալածյալը. Տիգրան Աթանեսյան

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կշարունակի մնալ անազատության մեջ։ Վերաքննիչ դատարանն այսօր անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ Համբարձումյանը նոր Հայաստանի առաջին քաղհալածյալն է։ «Մենք պարազապես տարակուսած ենք, որովհետեւ որեւէ իրավական հիմք չկար, եւ ես գտնում եմ, որ  չի բացառվում, որ Վերաքննիչ դատարանը հայտնվել է, ինչպես ոչ վաղ անցյալում, […]

Մասիսը սիրում է իր քաղաքապետին. բողոքի ակցիա ի աջակցություն Մասիսի քաղաքապետի

ՀՀ վերաքննիչ դատարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Մասիս քաղաքի բնակիչները` պահանջելով ազատ արձակել կալանավորված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին:  Ակցիայի մասնակիցները պնդում են, որ Դավիթ Համբարձումյանն անհիմն է մեղադրվում: «Մասիսը սիրում է իր քաղաքապետին, Մասիսն իր քաղաքապետի հետ է»,- նշում են բողոքի ակցիայի մասնակիցները: Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասով […]

Պատգամավորներից ովքե՞ր են անձնական երաշխավորություն հայտնել Ռ. Քոչարյանի կալանքը փոխելու համար

ԱԺ 38 պատգամավոր անձնական երաշխավորություն է հայտնել՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար: Այս մասին ասել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ հավելելով, որ ցուցակը դեռ վերջնական չէ, ստորագրահավաքը շարունակվում է: «Ստորագրահավաքին մասնակցել են պատգամավորներ տարբեր խմբակցություններից: Հետագայում ցուցակը կհրապարակեմ, այն գաղտնի ցուցակ չէ, ուղղակի դեռ ընթացքի մեջ է ստորագրահավաքը, ես կարծում եմ մի քանի […]

Պավլիկ Մանուկյանը պնդում է՝ իր սենսացիոն հայտարարությունը բացարձակ ճշմարտություն է

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանն այսօր՝ օգոստոսի 1-ին, հերթական դատական նիստի ժամանակ  պնդել էր նախկինում արված իր հայտարարությունը, թե պատահական կրակոցը, որից մահացել է ոստիկանը, արձակել է Էդվարդ Գրիգորյանը, իսկ Մխիթար Ավետիսյանը բացել է բանկոմատը: «Դա բացարձակ ճշմարտություն է»,-հայտարարեց նա: Ավելի վաղ Պավլիկ Մանուկյանը դատական նիստերից մեկում հայտարարել էր հետեւյալը. «Պատահական կրակոցով ձեռքից վիրավորված […]

Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը դատարան կներկայացվի այսօր

Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր  Վերաքննիչ դատարան են ներկայացնելու երկրորդ նախագահի կալանավորման որոշման դեմ բողոքը։ Այս մասին ասել է  Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը: «Չեմ ցանկանում մանրամասնել հիմքերը, որով բողոքարկում ենք կալանավորման որոշումը: Այս պահին որոշ լրացումներ ենք կատարում, օրվա ընթացքում բողոքը կներկայացնենք Վերաքննիչ դատարան»,-փոխանցեց պաշտպանը: Նա հավելեց, որ 1-2 ժաբաթվա ընթացքում […]

«Վստրեչի ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանը ձերբակալվել է

Հուլիսի 30-ին Միացյալ Արաբական Էմիրությունների Ինտերպոլի ԱԿԲ-ից ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ տեղեկատվություն է ստացվել, որ նույն օրը Դուբայի օդանավակայանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող, 1971 թ. ծնված Արամ Վարդանյանը:  Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։   Ձեռնարկվում են համապատասխան […]

Որոշումն ապօրինի է, ոչ մի ապացույց չկա. Ռ. Քոչարյանի փաստաբան

Որոշումն ապօրինի է, մենք այն բողոքարկելու ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը: «Անմիջապես ներկայացրել են մեղադրանք, կալանքի որոշում, գործընթացը տևել է մի քանի ժամ: Որից հետո, 9:30-ին իմացել ենք, որ 10:00-ին կա նիստ, գնացել ենք դատարան: Զուտ կալանքի գործընթացին ներգրավվեցինք, չէինք հասցրել կարդալ, պարոն Քոչարյանն էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի