13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ես նմա՞ն եմ մարդու, ում հետ կարելի է գալ նման համաձայնության. ՀՔԾ պետ

Դատարանն անկախ է, և Հատուկ քննչական ծառայությունը որևէ լծակ չունի դատարանի վրա ազդելու։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ հակադարձելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների մեղադրանքներին, որ նա իր հայտարարություններով ճնշում է գործադրում դատավորների վրա։ «ՀՔԾ-ն դատավորների նշանակման, նրանց աշխատանքից ազատման, նրանց առաջխաղացման, նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու, որևէ այս […]

Արմեն Աշոտյանը կանչվե՞լ է ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է տարածված լուրերը, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանին հրավիրել են ԱԱԾ՝ հարցաքննության։ «Չկա նման բան»,-  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ա.Վանեցյանը։ Անդրադառնալով նոր բացահայտումներին՝ ԱԱԾ պետը նշեց, որ առաջիկայում և մշտապես ԱԱԾ կողմից իրականացվելու են բոլոր միջոցառումները, որպեսզի լինեն […]

Կատարվում են մեծ ծավալի քննչական գործողություններ, կլինեն նոր տուժողներ ևս. ՀՔԾ պետ

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը չի բացառում, որ «Մարտի 1»-ի գործով նոր փաստաթղթեր ու վկայություններ ի հայտ կգան։  Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ գործը քննվում է՝ իր բոլոր հանգամանքներով։ «Եթե հաշվի առնենք, որ այնպիսի կարևոր փաստաթուղթ, ինչպիսին 0038 հույժ գաղտնի հրամանն է, նախաքննության այս 10,5 տարվա ընթացքում նախաքննության մարմնի կողմից փորձ չէր արվել հայտնաբերելու, գործին […]

Ես չեմ կարող ասել, որ դրանք Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն են. ԱԱԾ պետ

Նախկին վարչապտ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում հայտնաբերված զենքն ու զինամթերքը նախնական օպերատիվ տվյալներով կիրառվել է Մարտի 1-ից 2-ի դեպքերի ժամանակ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ զրույցում կրկնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Այդ զենքերն օգտագործվել են այն մարդկանց կողմից, որոնք ներառված չեն եղել իրավապահ համակարգում»,–նշեց նա՝ […]

Վերաքննիչ դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Արցախի առաջին նախագահ, Արցախի հերոս, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը:  Ի դեպ,  ՀՀ ԱԺ 45 պատգամավոր անձնական երաշխավորագիր էր ներկայացրել Արթուր Դավթյանին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ մերժել էր պատգամավորների միջնորդությունը:  […]

ՀՔԾ պետը՝ Հովիկ Աբրահմյանին մեղադրանք առաջադրելու լուրերի մասին

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այսօր՝ օգոստոսի 9-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելու մասին լուրերը։ Նա նշեց, որ նոր անձանց դեմ մեղադրանք դեռեւս չի առաջադրվել, առաջադրվելու դեպքում կտեղեկացնեն հանրության։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հովիկ Աբրահամյանը Մարտի 1-ի գործի շրջանակներում […]

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ ԵՒ ԵՒՍ ՄԵԿ ԱՆՁ. ԱԱԾ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի […]

Ռազմական հեղաշրջում էր պատրաստվում, ՀՔԾ-ն պետք է կանչեր առաջին նախագահին, ոչ թե Քոչարյանին. Վ.Սողոմոնյան

Մարտի 1-ի գործով անազատության մեջ գտնվող՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը շարունակում է պնդել, որ այս գործով պետք է հարցաքննության հրավիրվեր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վիկտոր Սողոմոնյանը, անդրադառնալով առաջին նախագահի՝ 2008թ.-ի փետրվարյան ելույթին, թե Պաշտպանության փոխնախարարներ Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանը միացել են իրենց, նշեց. «Կարծում եմ`ինչպես պարոն Խաչատրյանն էր ասում, […]

«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը կմնա անազատության մեջ

«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը կմնա անազատության մեջ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, Երեւանի Վերաքննիչ դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց դատավոր Մեսրոպ Մակյանը՝ մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունը: Նա որպես միջնորդությունը մերժելու հիմք նշեց այն, որ դատաքննության ընթացքում նոր ի հայտ եկած հանգամանքները հաշվի առնելով՝ հնարավոր է ազատության մեջ Պավլիկ Մանուկյանը ազդեցություն գործի այդ անձանց վրա: Նշենք, […]

Այո´, իմ հետ զենք եմ տարել ՊՊԾ գունդ, էդ զենքը ես պահանջելու եմ ձեզանից. Եվս մեկ աղմկահարույց հայտարարություն

«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում  այսօր՝ օգոստոսի 8-ին, հայտարարեց, որ իր հետ զենք է տարել ՊՊԾ գունդ: «Այո´, իմ հետ զենք եղել է, ես վերցրել եմ իմ հետ իմ ձեռքով սպանված թուրք ավագ լեյտենանտի զենքը, էդ զենքն իմ կյանքով մեկ անցել է, եւ դատավարության ավարտից հետո էդ զենքը ես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի