13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Նշել, որ Հայաստանում չկա քաղաքական պատվեր, չկան քաղաքական ճնշումեր, չկա անհարկի մեղադրանք տարբեր գործիչների նկատմամբ, այդպես չէ

«Ամենևին։ Դա ապացուցում է, որ Հայաստանում դեռևս կան դատավորներ, որոնց համար Հայաստանի Սահմանադրությունն ու արդարադատությունն ավելի վեր է, քան քաղաքական իշխանության քաղաքական ճաշակն ու պատվերները»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե Վերաքննիչ դատարանի որոշումը նշանակո՞ւմ է, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հետապնդման զոհ չէ, և Հայաստանում կա անկախ դատարան։ Ըստ […]

Ռոբերտ Քոչարյանը վաղը մամլո ասուլիս է հրավիրել

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը վաղը ժամը 12։00-ին մամլո ասուլիս է հրավիրել։  ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հորդորել է իրեն հարցեր չուղղել, այլ վաղը բոլոր հարցերը տալ Ռ.Քոչարյանին։ Հարցին, այսինքն՝ Ռ. Քոչարյանը երկրից դուրս գալու մտադրություն չունի՞, Վ.Սողոմոնյանը պատասխանեց. «Դուրս գալու մասին խոսք չկա, ինքը Երևանում է, վաղն էլ […]

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է. ՀՔԾ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է: Այս մասին  հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից՝ հայտնելով իրենց դիրքորոշումը Վերաքննիչ քրեական դատարանի որոշման վերաբերյալ: «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ապօրինի է, և Վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից: Հույս ունենք, որ դատախազությունը վճռաբեկ բողոք […]

Հայտնի է վերաքննիչ դատարանի որոշումը

Վերաքննիչ դատարանում քիչ առաջ հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ բողոքի որոշումը: «Դատարանը հրապարակեց որոշման եզրափակիչ մասը, համաձայն որի՝ բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ՝ հաշվի առնելով,որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է։  Ռոբերտ Քոչարյանն օգտվում է անձեռնմխելիության իրավունքից, չի կարող անձը ենթարկվել քրեական հետապնդման […]

Այլապես պետական մակարդակով մեր երկրում գոմիկները անպատիժ կդառնան

Անկախ Հայաստան օգտատերը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած դեպքով հարուցվել է քրեական գործ՝ 118-րդ հոդվածով (ծեծ)։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ նախաքննությունը շարունակվում է»։ Եթե շուռնուխցիներից մեկի վրա քրեական գործ հարուցվի, ապա էս երկրում անարդարություն է տիրում, քանի որ`  Վկաներ կան, որ էդ գյադաքույրիկները իրանք են […]

Հովիկ Աբրահամյանի եղբայրը 2 ամսով կալանավորվեց

Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է: Այս մասին Tert.am-ին հայտնեցին դատական դեպարտամենտից: Հենրիկ Աբրահամյանի վերաբերյալ որոշում կայացվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ: Դատական նիստը կայացել է օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը:  Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական […]

Հովիկ Աբրահամյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. դատարան կալանքի միջնորդություն է ներկայացվել

Հովիկ Աբրահամյանին պատկանող` Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում ապօրինի կերպով պահել է հրազեն հանդիսացող, գործարանային արտադրության 5,45 մմ տրամաչափի 7 հատ ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի 3 հատ ակոսափող ձեռքի գնդացիր, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր օպտիկական նշանառության սարքով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր պահեստատուփով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ […]

Սամվել Ֆարմանյանի քրոջ նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Հետախուզվում է Շիրակի պետհամալսարանի նախկին պրոռեկտորը. ՔԿ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության  Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով (յուրացնելը, կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական […]

Մանվել Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել նրա նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ: Այս մասին ասել է  Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը: «Վերաքննիչ դատարանի կողմից մերժում ստանալուց հետո դիմել ենք Վճռաբեկ դատարան խափանման միջոց կալանավորումը փոխելու համար: Դիմումը վարույթ ընդունելու մասին մեզ դեռ չեն հայտնել: Ինչ վերաբերում է […]

Վերաքննիչ դատարանը հետաձգել է Ռ. Քոչարյանի բողոքի քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ գործի քննությունը: Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը: «Գործի քննությունը հետաձգվեց մինչև վաղը՝ ժամը 14:00-ն: Այժմ մեղադրանքի կողմը պետք է ներկայացնի իր դիրքորոշումը մեր հիմնավորումների վերաբերյալ»,- ասաց Ալումյանը: Հարցին, թե երկրորդ նախագահը ներկա էր և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի