13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Այսօր տեսա ԱԱԾ մեկուսարանում գեներալ Մանվել Գրիգորյանի լուսանկարը և չդիմացա

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՉԵՄ ԿԱՐՈՂ ԼՌԵԼ Կներեք, անկեղծանամ․ հոգնածության պատճառով, որոշել էի որոշակի ժամանակ ֆեյսբուքադուլ և հարցազրույցադուլ անել։ Սակայն այսօր ՀԺ-ում տեսա ԱԱԾ մեկուսարանում գեներալ Մանվել Գրիգորյանի լուսանկարը և չդիմացա։ Հավանաբար, Մանվել Գրիգորյանին դեռևս 90-ական թվականներից ամենաշատ քննադատողներից եմ եղել։ Սակայն, ազատազրկվածին, առանց իր համաձայնության, գաղտագողի լուսանկարել և հրապարակել, բացարձակապես անընդունելի է, […]

Խուզարկությունը կատարվել է 2-3 շաբաթ առաջ․ Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն իրականացրել է 2 շաբաթ առաջ: Այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: «Խուզարկությունը տեղի է ունեցել մոտ 2 շաբաթ առաջ, ՀՔԾ-ն հիմա է հաստատել այդ տեղեկատվությունը, որպեսզի ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրի այդ թեմայի […]

Հովիկ Աբրահամյանի վարորդ Ամբիկ Գևորգյանին «Մարտի 1-ի» գործով մեղադրանք է առաջադրվել

Հովիկ Աբրահամյանի վարորդին՝ Ամբիկ Գևորգյանին, մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից: «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Ամբիկ Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,- հայտնեցին ՀՔԾ-ից: Հիշեցնենք, որ «Մարտի […]

Միայնակ գայլը և «Սասնա ծռեր»-ից ևս մեկը ազատ են արձակվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխվեց և նրանք ազատ արձակվեցին: Նշենք, որ նրանց ազատ արձակելու վերաբերյալ անձնական երաշխավորագիր էին ներկայացրել ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Շաքե Իսայանը և Հակոբ Նազարյանը: Դատարանը՝ նախագահությամբ Մեսրոպ Մակյանի, ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու […]

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Ռ. Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաքննիչ դատարանի որոշումը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը ստացել են թե՛ մեղադրող և թե՛ պաշտպանական կողմը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը նշել է, որ ստացել են որոշումը և նախապատրաստում են բողոքը: «Այսօր ստացել ենք որոշումը, և նախապատրաստվում է բողոքը»,- ասաց Արևիկ Խաչատրյանը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ […]

Օրինական ուժի մեջ մտած դատավճիռն օրենք է բոլորի, այդ թվում նաև՝ ՀՔԾ պետի համար. Ա. Ազարյան

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այն անձը չէ, ով պետք է ասի, թե դատավորն ինչ է պարտավոր անել: Այս մասին Pastinfo.am-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ անդրադառնալով Սասուն Խաչատրյանի կողմից երեկ հնչեցված հայտարարություններին, այդ թվում՝ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման բողոքի քննությանը դատավորի ինքնաբացարկ հայտնելու, «Մարտի 1»-ի գործերով […]

Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարացվել է

Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացվել է: Այս մասին  տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: «Կալանքը երկարացման հարցով միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունը»- ասել են  դատախազությունից:

Վեհափառը զանգել է ինձ եւ պայմանավորվել ենք, որ նա կփորձի հանդիպել Տեր-Պետրոսյանի հետ՝ վիճակը մեղմացնելու համար. ՀՀ 2-րդ նախագահ

Ընտրություններում պարտված կողմը տեղ չթողեց բանակցությունների, թեեւ փորձեր եղան: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարել է «Երկրի շաբաթը» ծրագրի հատուկ թողարկմանը հյուրընկալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե որեւէ լուծում չգտա՞վ, որ ճակատագրական օրվան՝ չարաբաստիկ մարտի 1-ին չհասներ: «Վեհափառի փորձը փայլուն օրինակ է: Վեհափառը մտահոգությամբ զանգել է ինձ եւ ուղղակի պայմանավորվել ենք, […]

Արտակարգ դրության հրամանագիրը ստորագրել եմ այն ժամանակ, երբ արդեն ունեինք զոհ. Ռ. Քոչարյան

Արտակարգ դրության հրամանագիրը ստորագրել եմ այն ժամանակ, երբ արդեն ունեինք զոհ. ոստիկանության կապիտան էր զոհվել՝ Համլետը, եւ մի քանի տասնյակ մեքենա արդեն հրկիզված էր, բարիկադները կառուցված էին, արդեն ներքին զորքերի վրա ուղղակի հարձակվում էին այդ մոլոտովի կոկտեյլներով եւ տարբեր պարագաներով: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարել է «Երկրի շաբաթը» ծրագրի հատուկ թողարկմանը հյուրընկալված ՀՀ […]

Սա այն դեպքն է, երբ ամբողջ մեղադրանքը կառուցված է կեղծ, արհեստական ապացույցների վրա. Ռ. Քոչարյան

Փաստաբանների թիմը, որի աշխատանքին նաև ակտիվ ես էի մասնակցում դատավարության ժամանակ, ուղղակի ջախջախել է մեղադրանքը: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարել է «Երկրի շաբաթը» ծրագրի հատուկ թողարկմանը հյուրընկալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով իր կալանավորմանն ու վերաքննիչ բողոքի քննությանը վերաբերող հարցին: «Էսպես ասենք՝ քարը քարի վրա չեն թողել այդ մեղադրանքից: Սա այն դեպքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի