13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Մոսկվան մերժելու է ՀՀ-ի պաշտպանության նախկին նախարար Մ. Հարությունյանին արտահանձնելու վերաբերյալ Երևանի հարցումը

Երևանը Մոսկվային պաշտոնական հարցում է ուղարկել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու վերաբերյալ, որի նկատմամբ ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզում է հայտարարվել 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործով, «Интерфакс»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը: «Միջպետական հետախուզման մեջ գտնվող Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի արտահանձնման հարցումը ստացվել է ՌԴ իրավապահ մարմիններում, և այս պահին գտնվում է […]

Ոստիկանությունը պարզաբանում է Վալերի Օսիպյանի այցը Հյուսիսային պողոտա

Զանգվածային լրատվության միջոցներից մեկը, անդրադառնալով ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի` Հյուսիսային պողոտա երեկվա այցին, նկատել է, թե ոստիկանության պետն անտեսել է այդ տարածքում կատարվող կենդանիների ապօրինի առուվաճառքը: Նշենք, որ ոստիկանության պետը բոլորովին այլ նպատակով էր այցելել Հյուսիսային պողոտա ու չի նկատել կենդանիների վաճառքը: Հավելենք, որ մայրաքաղաքում կան հատուկ տարածքներ, որտեղ նախատեսված է կենդանիների առուվաճառքը: Ոստիկանության պետը […]

Շանթ Հարությունյանը կարող է ազատ արձակվել ցանկացած պահի. Վարչապետի մամուլի խոսնակ

Շանթ Հարությունյանը կարող է ազատ արձակվել ցանկացած պահի, երբ համաձայնի ստորագրել պահման ռեժիմը փոխելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Շանթ Հարությունյանի՝ բանտում գտնվելու հետ կապված հարկ եմ համարում ընդգծել. 1. Վարչապետ ընտրվելու հենց առաջին օրերից Նիկոլ Փաշինյանը զբաղվել […]

Տպավորություն է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ամբողջությամբ չի տիրապետում իրական փաստերին. Ս. Ֆարմանյան

ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է քրոջ՝ Անահիտ Ֆարմանյանի փաստաբանների  հայտարարությունը՝ ՀՀ Գլխավոր դատախազության վերջին հաղորդագրության վերաբերյալ: Սամվել Ֆարմանյանը մասնավորապես գրել է. «ՀՀ Գլխավոր դատախազության երեկվա հաղորդագրությանը, ինչպես նաև «սովետական լավագույն ավանդույթներով թխված գործի» մանրամասներին, դերակատարներին ու ծալքերին ես հրապարակայնորեն կանդրադառնամ ամենապատշաճ պահին: Մինչ այդ, Անահիտ Ֆարմանյանի փաստաբանների հայտարարությունը՝ ՀՀ Գլխավոր դատախազության […]

Թե ինչպես մեծացա համասեռամոլ «մայրերիս» հետ …

Crossnews.am-ը ներկայացնում է ամերիկացի հրապարակախոս Ռոբերտ Օսկար Լոպեսի պատմությունը, ով կիսվել է իր կյանքի պատմությամբ և ասել, որ ընտանիքը համարում է ամենակարևոր բանը, որ վերջինս կարող է տալ իր երեխաներին: Այս մարդը մեծացել է համասեռամոլների «ընտանիքում»: Նրա մայրը հեռացել է հորից, երբ նա դեռ փոքր է եղել: Մանկուց Լոպեսը դաստիարակվել է ռասիզմի և համասեռամոլության գաղափարների ներքո, […]

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահը հրազենային վնասվածքներով, տեղափոխվել է հիվանդանոց

2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22-ի սահմաններում, դիմակավորված և ինքնաձիգներով զինված երեք անձ մուտք են գործել Ձորաղբյուրում գտնվող ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք, որի ժամանակ տանն են եղել Արման Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները: Հարձակման հետևանքով Վճռաբեկ դատարանի նախկին նախագահը ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: «Արման Մկրտումյանը՝ […]

Ո՞վ է Ալեքսանդր Սարգսյանի որդու գործով դատավորը

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործն ուղարկվեց դատարան: NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործը քննվելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավորն է Աննա Դանիբեկյանը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում […]

ՀՅԴ-ի քրեական թեկնածուն. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 23-ին նախատեսված Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը՝ «Միասին՝ հանուն Երեւանի» կարգախոսով, կգլխավորի ՀՀ ԲՆ Անտառային կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը։ Նա մեղադրվել եւ բանտարկվել է Երեւանի առաջին քաղաքապետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանի սպանության համար։ Հիշեցնենք, որ նա սպանվեց 1994-ի դեկտեմբերի 18-ին մայրաքաղաքի իր տան շքամուտքի մոտ: Մարդասպանն այդպես […]

Վերաքննիչը մերժել է Յուրի Խաչատուրովի պաշտպանի բողոքը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը օգոստոսի 27-ին մերժել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքն` ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը: Այս մասին  հայտնել է Միհրան Պողոսյանը: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Պողոսյանը բողոք էր ներկայացրել Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու` առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության […]

Ինչու է ինքնասպանություն գործել Մարտունու դպրոցի տնօրենը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրի Մովսիսյանի մահվան հանգամանքները։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Նախնական տվյալներով՝ օգոստոսի 26-ին Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատն ահազանգ է ստացել, որ Մարտունի քաղաքի թիվ N բնակարանի դուռը փակ է, և չեն կարողանում բացել։ Փրկարարները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի