13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Դատավորների ընտրությունը ԲԴԽ-ի վրա շատ թանկ է նստել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սնանկության գործով դատավորների ընտրությունը Բարձրագույն դատական խորհրդի վրա շատ թանկ է նստել: Դատավորները, որոնք չեն ընտրվել Սնանկության գործով դատարանի կազմում, հերթով դիմում են դատարան՝ բողոքարկելով ԲԴԽ որոշումները: Ինչպես հայտնի է, ԲԴԽ-ին դատի էին տվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը եւ Կարինե Պետրոսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԲԴԽ-ի […]

Ոստիկանության վիճակը բարդ է. Իրատես

«Իրատես» թերթը գրում է. «Ակնհայտ է, որ իշխանափոխությունից հետո ոստիկանությունում իրավիճակը բավականին խնդրահարույց է: Սա ցայտուն երեւում է ճանապարհային ոստիկանության աշխատանքում: Մի կողմից` ցածր աշխատավարձի պատճառով համակարգից հեռանում են ՃՈ աշխատակիցները, մյուս կողմից էլ նոր ղեկավարության հետ կապված մեծ վերապահումներ կան: Մինչ երկրորդ հանգամանքին անդրադառնալը նշենք, որ Երեւանում ճանապարհային ոստիկանների թիվը բավականին պակասել է, այդ […]

Վիճահարույց դրույթը կհանվի. ԱԺ-ն միաձայն կողմ քվեարկեց ընտրակեղծարարությունը խստացնող նախագծին

66 կողմ , 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց ընտրակեղծարարության համար պատիժը խստացնող օրինագծերի փաթեթեը: Հանրապետականը հայտարարեց, որ կողմ է քվեարկում  քաղաքական որոշմամբ, պայմանով, որ առաջինից երկրորդ ընթերցման փուլում կհարթվեն նախագծում տեղ գտած իրավական խնդիրները: Վիճահարույց դրույթով, մասնավորապես, նախագիծը  քրեական պատիժ էր սահմանում նաեւ ընտրակաշառք առաջարկելու կամ այն վերցնելու խոստման համար:  Արդարադատության […]

Վարչապետն իր մոտեցումը պիտի վերանայի. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ի աջակցություն Շանթ Հարությունյանի

Շանթ Հարությունյանը պետք է արդարացվի. քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության առաջ մեկնարկեց ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի, նրա արդարացման եւ ազատ արձակման նախաձեռնությունը:  Այն կազմակերպել է Նախաձեռնությունների ազգային կենտրոն (ՆԱԿ) հասարակական կազմակերպությունը: Ցուցարարները հայտարարեցին՝ առաջինը Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալներին ազատ թողնելն է. «Բաց թողնելն ուրիշ բան է, արդարացնելն՝ ուրիշ: Նա հո հանցագործ չէ՞, Շանթին պետք […]

Սերժ Սարգսյանի եղբոր որդին միջազգային հետախուզման մեջ է. Օսիպյան

Մենք ինտերպոլի հետ սերտ համագործակության մեջ ենք, ինչը վաղ թե ուշ իր դրական արդյունքները կտա: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչ նորություն կա նախկին նախագահի եղբորորդի՝ հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանից: Օսիպյանը նաեւ կոչ արեց  համբերատար սպասել, քանի որ սա այնպիսի գործընթաց է, որը համբերություն է […]

Չեմ բացառում, որ Մարտի 1-ի գործով կան ընդգրկված ոստիկաններ. Վ. Օսիպյան

Չեմ բացառում, որ Մարտի 1-ի գործով կան ընդգրկված ոստիկաններ, որովետեւ  եղել են ընդգրկված շատ մեծ անձնական տարբեր ստորաբաժանումներ, բայց դա չի նշանակում, որ բոլորը ենթակա են պատասխանատվության, կամ առհասարակ ենթակա են պատասխանատվության: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերով հարցուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանների ներգրավվածության հարցին: […]

Կառավարության օրակարգում կա՞ համաներման նախաձեռնություն. Արդարադատության փոխնախարարի պատասխանը

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։ Հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանից «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե կառավարության օրակարգում կա՞ համաներման նախաձեռնության՝ ԱԺ-ին դիմելու հարցը։ «Վերջին անգամ Հայաստանում համաներում հայտարարվել է 2013թ.։ Մենք բոլորս էլ հասկանում […]

Քոչարյանի փաստաբանական խմբի արձագանքը ՀՔԾ պարզաբանմանը

ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը արձագանքել է ՀՔԾ պարզաբանմանը՝ կապված Քոչարյանի անձնագիրը վարույթ իրականացնող մարմնում պահելու իրավաչափ լինելու հարցի հետ։ Քոչարյանի փաստաբանական խմբի արձագանքն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։ «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը՝ 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հրապարակային հայտարարություններին հրատապ […]

ԱԱԾ գեներալներ կդատվեն. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին ՀՔԾ-ն հաղորդագրությամբ տեղեկացրեց 2008 թ.-ի մարտի 1-2ի դեպքերի վերաբերյալ նոր քրեական գործի հարուցման մասին: Այս գործը վերաբերում է Մարտի 1-ի գործողությունների ժամանակ, մասնավորապես՝ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության ապօրինի գործողություններին: «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ առաջիկայում ԱԱԾ-ի մասով եւս քրեական գործ կհարուցվի, որով անցնելու են մարտի 1-ից հետո գեներալի կոչում ստացած […]

ՀՔԾ պատասխանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանին

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ասուլիսի վերաբերյալ: «Կարևորելով հանրության` օբյեկտիվ իրազեկում ստանալու իրավունքը` հարկ ենք համարում անդրադառնալ 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների` այսօր հրավիրած մամուլի ասուլիսին: Մասնավորապես, պաշտպաններից Արամ Օրբելյանը, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի անձնագրերի` նախաքննական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի