13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Դատավորը չպետք է անօրինական առնչություն ունենա իրավապահ մարմնի հետ. ՄԻՊ արձագանքը սկանդալային հեռախոսազրույցին

Ազատությունից զրկելը պետք է լինի ոչ թե տեղեկություն ստանալու նպատակ, այլ ստացած տեղեկությունների արդյունք: Այս մասին ասված է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի սկանդալային ձայնագրության վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունում: «Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մանրամասն ուսումնասիրվել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի գաղտնալսված հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: Ուսումնասիրվել […]

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը

Ինչպես հայտնի է, այսօր, սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվեց մի տեսագրություն, որը ներկայացնում էր ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսազրույցները` “Մարտի 1-ի” գործին վերաբերող հարցերի, մասնավորա­պես` ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ: Այս զրույցների մանրամասները հայտնի են բոլորին և կարիք չկա վերաշարադրել դրանք: Հեռախոսազրույցների բովանդակությունը գալիս է […]

Ես ուզում եմ իմանալ ողջ ճշմարտությունը. Խաչատուրովի փաստաբանը՝ Փաշինյանին

Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան հանրագրում նշում է. «Ու համոզված եմ, որ էս դեպքի առթիվ ոչ թե քրեական գործ է հարուցվելու անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը միջամտելու վերաբերյալ, այլ էս ձայնագրությունը տարածելու դեպքի […]

«Առաջին հայացքից Վանեցյանի և Խաչատրյանի խոսակցությունում առերևույթ հանցագործության հիմքեր կան». Ռոբերտ Քոչարյանի պաշտպան. hraparak.am

«Կլինի դա քաղաքական, թե ոչ քաղաքական, բայց միջամտության հիմքեր կան։ Կսպասեմ նաեւ դատավորի կողմից մեկնաբանություններին, միեւնույն ժամանակ նաեւ քննարկման մեջ է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի մասնակցությունը քննչական մարմինների գործունեությանը, որոշակիորեն պետք է անկախ գործեն։ Նիկոլ Փաշինյանի անունից որոշակի պնդումներն են խնդիր առաջացնում։ Բավականին պրոբլեմատիկ եւ խնդրահարույց ձայնագրություն է։ Կօգտագործե՞նք, թե՞ չէ, պետք է սպասենք զարգացումներին, […]

Թող որևէ մեկը չփորձի մարտի մեկի հետ կապված ուշադրություն շեղել. Շարմազանով

Հարգելի խորհրդարան, Մեկնարկեց քաղաքական աշունը, որը հարուստ էր իրադարձություններով: Վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ առիթներ եմ ունեցել ներկայացնելու իմ կարծիքը ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ: Թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական ոլորտում հայտնել եմ բազմաթիվ մտահոգություններիս մասին:  Այս ամիսների ընթացքում պարզ դարձավ մի բան. Հայաստանի նոր իշխանությունները ցանկանում են կառուցել ոչ թե ժողովրդավարական, բազմակարծության և խոսքի […]

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը կհարցաքննվեն. ՀՔԾ պետ

«Մարտի 1-ի» գործով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կհրավիրվի ՀՔԾ այն կարգավիճակով և այն ժամանակ, ինչպես կորոշի քննիչը։  Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը`պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչ կարգավիճակ ունի առաջին նախագահը կամ ունի որևէ դատավարական կարգավիճակ, թե ոչ։  «Ինչպես երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այնպես էլ ՀՀ առաջին […]

Սա իրավական համակարգի վերջն է

Եթե գաղտնալսման նյութը իրական է, ուրեմն սա իրավապահ համակարգի վերջն է, այսպես է մեկնաբանում «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը օրվա սկանդալային տեղեկությունը եւ հավելում. Հեղափոխություն եմ ասել. մինչ հեղափոխությունը ԱԱԾ-ն էր բոլորին գաղտնալսում, հեղափոխությունից հետո՝ ԱԱԾ-ին են գաղտնալսում: 

Սեյրան Օհանյանը ՀՔԾ պետին դատի՞ կտա

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հրապարակված գաղտնալսումը գնահատում է որպես «Մարտի 1»-ի բացահայտմանը խոչընդոտելու փորձ: Լրագրողների հետ հանդիպմանը նա  հաստատեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ ներկայացված միջնորդության մասին ինքը տեղյակ է պահել վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Վարչապետը բազմիցս ասել է, որ որեւէ քաղաքական արգելք չի լինելու որեւէ անձի կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու հետ […]

«Իսկ դուք` մի հատ ԴԸՄՓ, ԴԸՄՓ, ՀՈՒ»

Ծանոթացեք, Վահե Գրիգորյանն է։ Վահեն բավականին հեղինակավոր փաստաբան էր, երբ իշխանության կողմից հրահանգով հարցազրույց տվող «լավ փորձագետ» չէր: Հիմա պարզվեց, որ Վահեն ՀՔԾ պետի կողմից ուղղակի ՀՐԱՀԱՆԳՈՎ կամ, այլ կերպ ասած (իրենց սիրած բառապաշարով ասած), «ՊԱՏՎԵՐՈՎ» հարցազրույց տվող փաստաբան է: Վահե Գրիգորյանին, ըստ ՀՔԾ պետի, ասել են, որ ասի այն, ինչը «պետք չէր», որ ասի […]

Ինչն է սարսափելին

ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի սարսափելին ոչ թե զրույցի թեման է, այլ այն փաստը, որ ԱԱԾ պետին ընդհանրապես կարելի է գաղտնալսել և նյութը տարածել համացանցում: Տղերք, 50 տարվա մեջ շատ բան էի տեսել, բայց սենց պիպեց առաջին անգամ եմ հանդիպում: Կարեն Քոչարյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի