13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հովիկ Աբրահամյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունն անցնելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ. ՀՔԾ

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով։ Այս մասին հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ «Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և 310-րդ հոդվածի հատկանիշներով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը»,– ասաց նա։ Հարցին, թե ինչ գործի շրջանակներում է մեղադրանք առաջադրվել ՀՔԾ-ից հայտնեցին, որ «Ավազահատիկ» […]

«Такой маленький, а уже еврей…» . Շանթ Հարությունյանի կշտամբանքը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ճիշտ չի վարչապետի կողմից համեմատություններ անել, ընկերներին ընկերների դեմ հակադրել: Խոսք կա, մի արա ուրիշին այն, նչ չես ուզենա քո նկատմամբ անել: Ցավում եմ, որ ՆԻկլոլ Փաշինյանը, նախորդ ռեժիմի դեմ պայքարելով հանդերձ, վարակի պես բացասականը տարածվում ա»,-այսօր Վարդաշեն ՔԿՀ-ից հայտարարեց Շանթ Հարությունյանը՝ անդրադառնալով իր ազատ արձակման հետ կապված վարչապետ Փաշինյանի դիրքորոշմանը: «Դա նուրբ մանիպուլյացիա ա, […]

«Ես լինեի՝ չէի սպասի ո՛չ մայիսի 28-ին, ո՛չ սեպտեմբերի 21-ին…». Շանթ Հարությունյանը խոսեց համաներման անհրաժեշտության մասին

Վարդաշեն ՔԿՀ-ում մեկնարկել է Շանթ Հարությունյանի մամլո ասուլիսը: Շանթ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց վարչապետ Փաշինյանից արդարադատության նախարարության աշխատակազմից եւ լրագրողներից: Ապա խոսեց համաներման մասին: «Հայաստանում այսօր 5 հազար կալանավոր կա, եթե իսկապես հեղափոխություն է արվել, առավել եւս անունը դրել են սիրո եւ հանդուրժողականության, անմիջապես  պետք է լիներ ամնիստիա տվյալ երկրում»,-հայտարարեց Շանթ Հարությունյանը: Նա հիշեցրեց Ֆրանսիական հեղափոխությունը, […]

Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել

ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել :  Այս մասին նա գրել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում: «Մոտ մեկ ամիս առաջ մի խումբ դիմակավորված անձինք իբր օպերատիվ տեղեկությունների հիման վրա ներխուժեցին ինձ և ազգականներիս պատկանող բնակարաններ և շինություններ: Ո՛չ իմ փաստացի բնակության, և ո՛չ էլ հաշվառման վայրերում իրականացված խուզարկության արդյունքում որևէ անօրինական առարկա […]

Դատարանը քննում է Հայկ Սարգսյանի խափանման միջոցի հարցը. փաստաբանը բացարկ հայտնեց մեղադրող դատախազին /լրացված/

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորոդու՝ Հայկ Սարգսյանի կալանքի վերաբերյալ նախնական դատական նիստը: Հայկ Սարգսյանի փաստաբանը նիստը նախագահող դատավոր դատավորը Աննա Դանիբեկյանից պահանջեց գործի նյութերը, 5 րոպե ժամանակ խնդրեց, դրանց որոշ մասին ծանոթանալու համար եւ հայտարարեց, որ գործի նյութերը ը պատշաճ կարգով հաստաված չեն, պատճեններ են: […]

Լեւոն Տեր–Պետրոսյանը պետք է հարցաքննվի Մարտի 1-ի գործով. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ Լեւոն Տեր–Պետրոսյանը պետք է հարցաքննվի Մարտի 1-ի գործով: «Այո, Լեւոն Տեր–Պետրոսյանը պետք է հարցաքննվի Մարտի 1-ի գործով»,- հայտարարել է Հովհանիսյանը՝ սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, Մարտի 1-ի գործով պետք է հարցաքննվեն ոչ միայն առաջին, երկրորդ նախագահները եւ գործող վարչապետը, այլ նաեւ իրավապահ մարմինների […]

Մեր քրեակատարողական համակարգը չի ուղղում մարդուն. Փաստաբանը դեմ է քրեական պատժի խստացման

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի գնահատմամբ մի քանի ընտրություններ են անհրաժեշտ, որպեսզի  ընտրակեղծարարության դեմ պայքարը որևէ արդյունք տա և  իրավիճակը փոփոխվի:  «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը  նա նշեց, որ ՀՀ նոր իշխանությունները իրենց գերխնդիրն են համարում ազատ ընտրությունների անցկացումը և դա սկսել են քրեական օրենսգրքի փոփոխություններից. «Պատիժները խստանում են, հոդվածների ավելի դետալական փոփոխություններն են տեղի ունենում, […]

Կառավարությունը լսեց է ՀՀԿ-ին. ընտրակեղծարարության պատիժը խստացնող նախագիծն ընդունվեց

Կառավարությունը ընդունել է նախօրեին ԱԺ պատգամավորների դիտարկումներն ու առաջարկությունները եւ ընտրակեղծարարության համար պատիժը խստացնող նախագծերի փաթեթից հանել է վիճահարույց դրույթները։ Մասնավորապես, արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ասաց, որ նախագծից հանվել է կաշառք տալու խոստումը եւ այն վերցնելու համաձայնությունը քրեականացնող դրույթը, որը իրավաբան պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը եւ Գեւորգ Կոստանյանը քննադատել էին։ «Կառավարության ներկայացուցիչը հստակ ֆիքսեց, որ մեր […]

ՌԴ-ն իր տարածքում չեղարկել է Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը

Ռուսաստանի Դաշնությունը չեղարկել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված ԱՊՀ միջպետական հետախուզումն իր տարածքում: Այդ մասին interfax.ru-ին հայտնել է քաջատեղյակ աղբյուրը: «2008թ. Երևանում մարտի 1-ի դեպքերի համար մեղադրվող Հարությունյանի վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունից հետո որոշվել է ՌԴ տարածքում չեղարկել նրա նկատմամբ հետախուզումը»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նա մանրամասնել է, որ այսպիսով՝ ՌԴ տարածքում […]

Շանթ Հարությունյանը հանդես կգա ասուլիսով

Սեպտեմբերի 8-ին ժամը 14:00-ին, «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեղի կունենա Շանթ Հարությունյանի մամլո ասուլիսը։ Այս մասին տեղեկացնում է Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: Հիշեցնենք, որ  օրեր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին, Շանթ Հարությունյանի ազատ արձակման մասին խոսելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հետ ինքը հեռախոսազրույց է ունեցել և  խնդրել , որ նա օգտվի բաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի