19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Սերժ Սարգսյանի եղբոր որդին միջազգային հետախուզման մեջ է. Օսիպյան

Օսիպյանը նաեւ կոչ արեց  համբերատար սպասել, քանի որ սա այնպիսի գործընթաց է, որը համբերություն է պահանջում, եւ ժամանակատար աշխատանք:

«Հնարավոր չէ, որ մարդ թաքնվի այնպիսի հատվածում , որ իրեն հնարավոր չլինի հայտնաբերել: Մենք Ինտերպոլի հետ սերտ համագործակության մեջ ենք, ինչը վաղ թե ուշ իր դրական արդյունքները կտա»,- ասաց ոստիկանապետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու եւ ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 06.07.2018թ.-ին ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Լյովա Սարգսյանին (Սերժ Սարգսյանի եղբայր-խմբ) եւ վերջինիս դստերը` Անի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաեւ Լ. Սարգսյանի որդուն` Նարեկ Սարգսյանին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ