17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Արտակարգ դրության հրամանագիրը ստորագրել եմ այն ժամանակ, երբ արդեն ունեինք զոհ. Ռ. Քոչարյան

Արտակարգ դրության հրամանագիրը ստորագրել եմ այն ժամանակ, երբ արդեն ունեինք զոհ. ոստիկանության կապիտան էր զոհվել՝ Համլետը, եւ մի քանի տասնյակ մեքենա արդեն հրկիզված էր, բարիկադները կառուցված էին, արդեն ներքին զորքերի վրա ուղղակի հարձակվում էին այդ մոլոտովի կոկտեյլներով եւ տարբեր պարագաներով: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարել է «Երկրի շաբաթը» ծրագրի հատուկ թողարկմանը հյուրընկալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով 2008թ. մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության մասին հարցին:

«Արտակարգ դրություն չհայտարարելն այսօր Ձեր եւ ուրիշների կողմից կդիտվեր որպես նախագահի կողմից անգործություն: Ի վերջո՝ նախագահը սահմանադրական կարգի երաշխավորն է եղել Սահմանադրությամբ, այն ժամանակ այդպես էր: Ո՞նց կարող էր նախագահն այդ ամենը տեսնելով՝ ասեր՝ դե լավ, գործ չունեմ, շառից հեռու, սպասենք, թե ինչով կավարտվի»,- հավելել է Ռոբերտ Քոչարյանը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ