24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այդպիսի բան՝ ճնշում, չի եղել. Վալերի Պողոսյանը հերքում է ՀՔԾ պետի հայտարարությունը

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանը հերքել է Հատուկ Քննչական ծառայության պետի հայտարարությունը, թե ՀՀ նախկին նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևրորգյանը իր եղբոր միջոցով ճնշում է գործադրել իր վրա։

«Նման բան չկա, դա նրանց (քննչական մարմնի) եզրակացությունն է», – «Ազատության» հետ զրույցում ասել է Պողոսյանը։

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ Արմեն Գևորգյանը Սահմանադրական դատարանի անդամի վրա ճնշում է գործադրել, որպեսզի Սահմանադրական դատարանը հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում կայացնի։ Ավելի ուշ ՀՔԾ-ն մանրամասնեց կատարվածը ու տեղեկացրեց, որ Գևորգյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։

«Ես ցուցմունք չեմ տվել, որ իմ կամ իմ եղբոր նկատմամբ ճնշում է գործադրվել», – ասել է Պողոսյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ ինքը Հատուկ քննչական ծառայությունում այս գործով մասնակցել է հարցաքննության որպես վկա, տվել է ցուցմունք։

Հարցին, թե կարելի՞ է նրա ցուցմունքից եզրակացնել, որ իր վրա ճնշում է գործադրվել, Պողոսյանը պատասխանել է. «Կախված է եզրակացնողից. մարդ կա՝ կարող է եզրակացնել, մարդ էլ կա՝ կարող է հերքի։ Օրինակ, Արմեն Գևրորգյանը կարող է հերքել։ Եթե Արմեն Գևորգյանը ինձ անձամբ, տեսներ, դեմ տար ատրճանակ, կասեի սպառնալիք է, բայց այդպիսի բան չի եղել։ Ես Գևրորգյանի հետ երբևէ չեմ հանդիպել, նրա հետ չեմ շփվել»։

ՀՔԾ հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ Վալերի Պողոսյանի նկատմամբ Արմեն Գևորգյանը ճնշում գործադրել է նախագահի աշխատակազմում աշխատող նրա եղբոր միջոցով։

Հարցին, թե իր եղբայրը երբևէ նման միջնորդությամբ դիմե՞լ է իրեն, Պողոսյանը պատասխանել է. «Ոչ, նման բան երբեք չի եղել»։
Մյուս հարցին, թե իր եղբայրը երբևէ իրեն ասե՞լ է, որ նախագահականից ցանկանում են, որ ընտրությունների վերաբերյալ Քոչարյանին ցանկալի որոշում կայացվի, Պողոսյանը պատասխանել է. «Դա արդեն թողնենք նախաքննությանը»։

Պողոսյանը նաև հավելել է. «Էդ քննչական վարչությունը, որ իմ ազգանունը հրապարակել է, իմ անվտանգության մասին մտածե՞լ է, թե՞ ես էլ իրենց համար միջոց եմ, ոչ թե՝ մարդ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ