23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՔԾ-ի պատասխանը Ռոբերտ Քոչարյանի դատապաշտպանին

Հուլիսի 28-ի ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանն առաջարկել էր նախաքննական մարմնին՝ հրապարակել քրեական գործի նյութերի որոշ հատված, որը նպատակահարմար կգտնի, օրինակ՝ խափանման միջոց ընտրելու մասին որոշումը և կից փաստաթղթերը։

Այս առաջարկը Սահակյանը հիմնավորել էր նրանով, որ այդ կերպ կերևա՝ ով է ճիշտ, և արդյո՞ք իրենք հերյուրանք չեն տարածում։

ՀՔԾ մեղադրանքը նա որակել էր՝ որպես իրավական տգիտություն, և մեղադրել, որ գործի նյութերը թաքցվել են։ «Ոչ մի հիմնավոր կասկած չկա, առեղծվածային բաներ տեսանք, տգիտություն տեսանք, փաստերի խեղաթյուրում տեսանք: Քննչական ապարատ չկա, սպանվել է մեր քննչական ապարատը»,- ասել էր փաստաբանը։

168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին՝ խնդրելով պատասխանել Ռ.Սահակյանի այս հայտարարությանն ու մեղադրանքին, նաև հնարավորության դեպքում տրամադրել քրեական գործի նշված հատվածը՝ խափանման միջոց ընտրելու մասին որոշումը և կից փաստաթղթերը։

Սակայն ՀՔԾ լրատվական ծառայությունից մենք մերժում ենք ստացել։
«Քրեական գործի նյութերը չեն կարող տրամադրվել, քանի որ դրանք նախաքննական գաղտնիք են համարվում»,- ասվում է ՀՔԾ պատասխանում:
Ինչ վերաբերում է Ռուբեն Սահակյանի այն հայտարարությանը, թե գործի նյութերը
թաքցվել են, ՀՔԾ-ն կարծում է, որ՝ «նման անհեթեթ և անպատասխանատու
հայտարարության մեկնաբանությունը կարող է տալ ինքը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ