16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Գլխավոր դատախազը խրախուսական պարգեւատրման է արժանացրել

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների 4  ծառայողների պարգևատրել է ՀՀ դատախազության հոբելյանական մեդալով՝ ծառայողական պարտականությունները, առաջադրանքները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար:     Նշված ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից իրացնելու նպատակով թմրամիջոցների և հոգեմետ […]

Շարունակվում է «5-րդ ալիք»-ի սեփականատիրոջ խափանման միջոցի հարցի քննությունը /Ուղիղ/

ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում շարունակվում է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին ձերբակալելու որոշման դեմ բողոքի քննությունը։ Բողոքը ներկայացրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։  

Քաշքշոցներից, հայհոյանքներից, սպառնալիքներից հետո…հասկացա, որ ոչ թե թշնամու հողում եմ, այլ Նոր Հայաստանում. լրագրող

Հարգելի՛ գործընկերներ, հարազատնե՛ր, բարեկամնե՛ր, ծանոթ ու անծանո՛թ մարդիկ, անչափ շնորհակալ եմ ու զգացված, որ ողջ օրվա ընթացքում ձեր սրտացավ վերաբերմունքով, օգնելու պատրաստակամությամբ իմ կողքին էիք։ Իմ լրագրողական գործունեության 10 տարիների ընթացքում սա առաջին դեպքն էր, երբ իմ հայրենակիցների մեջ այդքան մեծ ատելություն ու թշնամանք տեսա իրենց հայրենակցի նկատմամբ։ Ցավալին այն է, որ ինձ մի պահ […]

«Թավշյա» փարիսեցիություն. մամուլի ազատության «ռահվիրան»․ Անդրանիկ Թևանյան

Լրատվամիջոցների ազատությունը Հայաստանում որեւէ կերպ չի սահմանափակվում»,– հայտարարում էր Նիկոլ Փաշինյանն այն պահին, երբ դատարանում էր հայտնվել «5–րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին բերիական ոճով կալանավորելու հարցը։ Հայտարարվում էր այն ժամանակ, երբ դրանից մեկ օր առաջ հարձակման էին ենթարկվել «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորը։ Հայտարարվում էր այն դեպքում, երբ իշխանությունների անթաքույց խրախուսմամբ խունվեյբինական արշավ էր կազմակերպվել […]

Սերժ Սարգսյանի գործով դատախազը հրաժարվել է գործից և ընդհանրապես ազատվել աշխատանքից. Հրապարակ

Սերժ Սարգսյանի և Գևորգ Կոստանյանի քրեական գործերի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները հրաժարվում են այդ գործերից: Չնայած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախկինների դեմ քրեական գործեր հարուցելու և դրանք ավարտին հասցնելու շռայլ խոստումներ է տվել Փաշինյանին, սակայն շատ դատախազներ կա՛մ հրաժարվում են այդ գործերը քննելուց, կա՛մ պահանջում են, որ ղեկավարներն իրենց գրավոր հանձնարարականներ տան: Բացի խնդրի բարոյական […]

Քաղաքապետարանին մեքենաներ նվիրած գործարարի որդու դեմ քրգործը կարճվել է. Հետք

Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդու` Վահագն Արսենյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, վերջինիս ներգրավմամբ հարուցված քրեական գործը` կարճվել: Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից: Հիշեցնենք, որ գործարարի որդուն մեղադրանք էր առաջադրվել զինվորական ծառայությունից առերևույթ ապօրինի հիմքով ազատվելու համար: Քննչական կոմիտեից հայտնել են, […]

Թույլ չտալ ուժային կառույցների ներկայացուցիչների ապօրինի գործողությունների իրականացումը ԲՈւՀ-երի տարածքներում. հայտարարություն

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը դատապարտում է այսօր ոստիկանության կողմից իրականացված  գործողությունները ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի նկատմամբ:  Անընդունելի ենք  համարում գիտակրթական հաստատությունում ուսանողության ընտրված ներկայացուցչի,    ԲՈւՀ-ի կառավարման  խորհրդի  անդամի նկատմամբ, առանց որևէ հիմնավորման, ուժի  չպատճառաբանված կիրառումը։  Մեր համոզմամբ այս գործողությունը նպատակ ունի վախի մթնոլորտ ստեղծել ուսանողական և  երիտասարդական  շրջանակներում և ևս մեկ ապացույց է, որ իշխանությունների քաղաքականության, գործողությունների նկատմամբ  ուսանողական շրջանակներում դժգոհությունների աճը փորձ է արվում կանխել իրավապահ  մարմինների ոչ  համաչափ գործողություններով։ Իշխող կուսակցության կողմից հայտարարված «ԲՈւՀ-ական ինքնուրույնության»  մակարդակի բարձրացման փոխարեն փորձ է արվում ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ  ամբողջական  վերահսկողություն սահմանել ԲՈւՀ-երի ուսանողական  ինքնավարության մարմինների, ինչպես  նաև կառավարման  խորհուրդների նկատմամբ։ ՀՅԴ ՆԱՈւՄ-ը պահանջում է ԲՈւՀ-երի ղեկավարներից ապահովել ուսումնական հաստատությունների՝  օրենքով  սահմանված բոլոր իրավունքների և ազատությունների անվերապահ իրացումը, թույլ չտալ  ուժային կառույցների  ներկայացուցիչների ապօրինի գործողությունների իրականացումը       ԲՈւՀ-երի տարածքներում։  Մենք կոչ ենք անում նաև իրավապահ և ուժային կառույցների ներկայացուցիչներին  բացառապես գործել օրենքի  շրջանակներում՝ զերծ մնալով քաղաքական գործընթացներում մասնակից դառնալուց:   ՀՅԴ Նիկոլ Աղբալյան Ուսանողական Միություն

Ազատ մամուլը վտանգված է . հայտարարություն

«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպության հայտարարությունը «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը իր խորը անհանգստությունն է հայտնում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, որոնք ակնհայտորեն վկայում են մեր երկրում ժողովրդավարական արժեքներից եւ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ երաշխիքներից հետ նահանջի մասին։ Մենք նախկինում եւս ընդգծել ենք, որ խոսքի ազատությունը յուրաքանչյուր իրավական պետության առաջնային հիմնաքարերից է, […]

Հայաստանում տարիներ շարունակ իրենց իրավապաշտպան հռչակած անձինք հանդիսացել են ընդամենը շարքային գրանտակերներ. Արգիշտի Կիվիրյան

Սրանից մի քանի տարի առաջ եթե Հայաստանում ձերբակալվեր որևէ ԶԼՄ-ի սեփականատեր, ապա այն ժամանակավա իրավապաշտպանների հարայ-հրոցը կբռներ աշխարհը։ Բայց հիմա արի ու տես, որ ձերբակալվել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը, ու իրավապաշտպան կոչեցյալների ծպտունը չի լսվում։ Սա լիովին բավարար է, հասկանալու համար, որ Հայաստանում տարիներ շարունակ իրենց իրավապաշտպան հռչակած անձինք հանդիսացել են ընդամենը շարքային գրանտակերներ, որոնց նպատակը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի