26 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է՝ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. նոյեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել խնամքը ստանձնելու նպատակով […]

Հայրենիքի անվտանգությունը վեր է քաղաքական շահերից․ Վանեցյանի ուղերձը

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակցի մասնագիտական տոնի առթիվ։  «ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվարժա՛ն զինծառայողներ, սիրելի՛ վետերաններ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:Ինձ համար մեծ պատիվ է եղել լինել մեկը ձեզանից և ձեր զինակից եղբայրը: Այսօր էլ ես ինձ չեմ առանձնացնում ձեզանից և մեր հարազատ ծառայությունից:Հայրենիքի […]

Իշխանություններն են պատասխանատու ատելության խոսքի եւ բռնության կոչերի մթնոլորտի պատասխանատուն. փորձագետ

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան հանրագրում գրում է․ «Ես ներողություն եմ խնդրում, եթե «Ժողովուրդի» վրա հարձակման մասին խոսելով շեղում եմ ղարաբաղյան օրակարգից, սակայն ազատ մամուլին լռեցնելը անուղղակի կապ ունի նաև ղարաբաղյան հարցի լուծման իշխանությունների մեթոդաբանության հետ, քանի որ վախեցած մամուլը չի խոսի իրականության մասին, այլ կասի այն, ինչ կթելադրեն իշխանությունները։Եթե անգամ իշխանությունները չեն հարձակման ուղղակի պատվիրատուն, […]

Ռոբերտ Քոչարյանին վերաբերող կարևոր որոշման հրապարակումից առաջ իշխանությունը կրկին դիմում է մանիպուլյատիվ քայլերի, ճնշումների. Փաստաբանական թիմ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարությամբ է հանդես եկել ոստիկանության տարածած տեսանյութի կապակցությամբ, որում մասնավորապես նշվում էր, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը «Մարտի 1»-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել: «ՀՀ ոստիկանությունն այսօր տեսանյութ է տարածել, որտեղ երկու անձի գաղտնի նկարահանված խոսակցությունը ներկայացվում է իբրև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկի կողմից […]

Ամենաբարձր վարկանիշին արժանացավ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորը

«2019 թվականի HelpCourt դատավորների վարկանիշավորման գործընթացն ավարտվեց: «Թափանցիկ ձեռք 2019» մրցանակն ավանդույթի համաձայն հանձնվեց 2019 թվականի արդյունքներով փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորին՝ կրկին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՌՈԲԵՐՏԻ ԱԶԱՐՅԱՆԻՆ: Արդյունքում՝ Ալեքսանդր Ազարյանը դարձավ «Թափանցիկ ձեռք» հուշանվերի կրկնակի մրցանակակիր: Համակարգի հիմնադիր Լևոն Սահակյանը շնորհավորեց պարոն Ազարյանին և մաղթեց որպեսզի հանրությունը միշտ գնահատի դատավորի […]

Փաշինյանը նախագահի հետ կապված իր սցենարն ունի. Հրապարակ

Արմեն Սարգսյանը երբեմն-երբեմն «պաշտոնական այցով» վերադառնում է Հայաստան, հանդիպո՞ւմ եք՝ հարցրինք նրա խորհրդական Թեւան Պողոսյանին։ «Ճիշտ չեք, նա Հայաստանում է լինում, երբեմն-երբեմն այցերով գնում է արտասահման` Հայաստանը միջազգային ասպարեզում ներկայացնելու, նոր տեխնոլոգիաներ բերելու, եւ դա անում է շատ բարձր որակով»: Նա անցած տարի Հենրի Քիսինջերին էր Հայաստան հրավիրել, բայց Ջոն Լենոնը եկավ, Քիսինջերը` ոչ։ «Այո, […]

Ռազմիկ Աբրահամյանը ծանր վիճակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն

«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվելուց հետո տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացրել է Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը: Վերջինս հայտնեց, որ Աբրահամյանը «Արմենիա» բժշկական կենտրոնում է՝ վերակենդանացման բաժանմունքում: «Ինքը 76 տարեկան զառամյալ մարդ է, առանց բժիշկների հսկողության չի կարողանում որևէ քայլ անել, ամենօրյա ռեժիմով նա բժիշկների հսկողության […]

Փաշինյանը շնորհակալագիր հանձնեց իր ուսապարկը բռնողին․ News.am /տեսանյութ/

Դեկտեմբերի 19-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին ԱԱԾ մի շարք ծառայողների  պարգևատրել է պետական պարգևներով։ Ի թիվս այլոց՝ վարչապետը նաև շնորհակալագիր հանձնեց Պետական պահպանության ծառայության թիկնապահ, լեյտենանտ Ղազար Ղազարյանին: Ղազար Ղազարյանը Նիկոլ Փաշինյանի թիկնապահներից մեկն է, իսկ հեղափոխության օրերին բռնում էր Նիկոլ Փաշինյանի ուսապարկը  

Ատելության խոսքը քրեականացնելուց առաջ մի անգամ էլ լավ մտածեք, որ հետո հենց ինքներդ չկանգնեք դատարանի առաջ

Ատելության խոսքը քրեականացնելուց առաջ մի անգամ էլ լավ մտածեք, որ հետո հենց ինքներդ չկանգնեք դատարանի առաջ: Նախագահ Քոչարյանին սատարող մտավորականների հասցեին իշխանամերձ զանգվածի կողմից հնչեցվում ու տարածվում է ատելություն: Հիշեք, որ ինչ ցանում եք այն էլ հնձելու եք․․․»: Գրում է Արսեն Բաբայանը:  

Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են «Ժողովուրդ»-ի վրա հարձակումը

Մի շարք լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է. «Դեկտեմբերի 19-ի գիշերն անհայտ անձինք ներխուժել են «Ժողովուրդ» թերթի խմբագրություն եւ, ըստ նույն թերթի լրագրողների վկայության, տակնուվրա արել գույքը, բացել դարակները, մտել խմբագրի աշխատասենյակ, շաղ տվել թերթերն ու թղթերը՝ ամենայն հավանականությամբ փորձելով ինչ-որ բան գտնել: Նախնական տեղեկություններով՝ համակարգչային որեւէ տեխնիկա կամ այլ իր գողացված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված