17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արմեն Սարգսյանը ստորագրել է աղմկահարույց օրենքը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 26-ին ստորագրել է մի շարք օրենքներ․

«Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթ

«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին,«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթ

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթ

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթ

«Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը

«Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը:

Նշենք, որ ցանկում առկա 7-րդ օրենքը ՍԴ դատավորներին կաշառելու անունը ստացած օրենքն է, որը չստորագրելու կոչով բազմաթիվ քաղաքական գործիչներ և իրավաբաններ դիմել էին Արմեն Սարգսյանին։

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ