16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալ, իսկ մեղադրանքը որևէ բան չի փոխի իմ կյանքում. Թովմասյան

Մեղադրանք առաջադրելը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կյանքում ոչինչ չի փոխել ու չի փոխելու։ Նա այս մասին ասաց Սահմանադրական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում։ Երեկ հայտնի էր դարձել, որ Թովմասյանը կհարցաքննվի Հատուկ քննչական ծառայությունում։ Այժմ ՍԴ–ի բակում են հավաքվել Թովմասյանի աջակիցները։ «Քննիչն ասաց, որ իր կյանքում նման մեղադրյալ չի տեսել, որն այսպիսի տրամադրություն ունենա։ Ինձ […]

Արմեն Թավադյանը ևս տեղափոխվեց Երևան ֊ Կենտրոն ՔԿՀ

Փաստաբան Վահե Եփրիկյանը գրել է․ «Արմեն Թավադյանը ևս տեղափոխվեց Երևան ֊ Կենտրոն ՔԿՀ։ Ակնհայտ է քայլիշխանության վախը, երբ մեկ տարի է ապօրինի կալանավորված է Երկրորդ Նախագահն, այժմ էլ նույն ապօրինությամբ ազատությունից զրկվեց նրա պայքարի առաջամարտիկներից մեկը, մինչդեռ վերջիններս մշտապես պայքարել են հանուն Հայոց Պետականության, այժմ էլ պայքարն ունի նույն բովանդակությունը, ուրեմն ստացվում է՝ նորօրյա իշխանությունը […]

Իշխանությունների մոտ շոկ է առաջացել, երբ նրանք հասկացել են, որ ՍԴ դատավորները չեն սկսի կատարել իրենց պահանջները. Դավիթ Հարությունյան

Շարունակվում է ակցիան ՍԴ-ի բակում՝ ի աջակցություն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի: Հիշեցնենք,  առավոտյան Հատուկ քննչական ծառայությունը քննելու է հրավիրել ՍԴ նախագահին։ Այս պահին ՍԴ բակում են քաղաքական գործիչներ եւ իրավաբաններ։ ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ իշխանությունների մոտ շոկ է առաջացել, երբ նրանք հասկացել են, որ ՍԴ դատավորները չեն […]

Արմեն Սարգսյանը կանաչ լույս վառեց բռնաճնշումների համար. Հրանտ Մելիք-Շահնազարյանը` ՍԴ դատավորներին վաղ թոշակի ուղարկելու օրենքը ստորագրելու մասին

ՍԴ բակում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին աջակցող քաղաքացիների թվում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա նշեց, որ անցնող տարվա ընթացքում բոլորն ականատես եղան, թե իշխանության կողմից որքան հարձակումներ եղան Սահմանադրական դատարանի վրա: «Կային գործընթացներ, որոնք հանգիստ կարող ենք բնութագրել որպես քաղաքական բռնաճնշումներ, որին ենթարկվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Երեկվանից ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի թեթև […]

Իշխող ուժը կանգ չառավ այս քայլի առաջ. մեղադրանք Հրայր Թովմասյանին

ՍԴ-ի դիմաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել: Վերջինս նշեց, որ դեռևս հայտնի չէ, թե ինչ հոդվածով է մեղադրանքն առաջադրվել. «Իմ տեղեկություններով, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրվել է մեղադրանք»,- լրագրողներին ասաց իրավաբան Ռուբեն Մելիքյանը։ Մելիքյանն ասաց, որ արդեն հստակ է դառնում ամբողջ պրոցեսը, և հստակ է, որ […]

8000 դոլար կաշառքի դեպք. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, բացահայտել է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Առինջի համայնքապետարանի պաշտոնատար անձինք, նույն համայնքում գտնվող հողատարածքը քաղաքացու անվամբ գրանցելու, կադաստրային ձևակերպումներ կատարելու գործընթացում իրենց լիազորությունների սահմաններում գործողություններ […]

Իշխանության ամանորյա «նվերները». Հրապարակ

Տարեվերջին Արմեն Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանն ու որոշ իրավապահ կառույցներ ամանորյա «նվերներ» մատուցեցին հայ հանրությանը։ Պարզ է, որ, մի կողմից, մենք վերադառնում ենք «հին, բարի» սովետական ժամանակներ, երբ մեկ հոգու ցուցմունքի հիման վրա մարդ են կալանավորում, այն էլ ընդդիմադիր ուղղվածությամբ հեռուստաընկերության սեփականատիրոջը։ Մյուս կողմից, ամեն օր ավելի ու ավելի է խրախուսվում վրեժի ու ատելության մթնոլորտը։ Արմեն […]

Արարատ Միրզոյանը ընկերոջը չոր հանեց այս պատմությունից. Հրապարակ

Դեռեւս օգոստոսի վերջերին Արարատ Միրզոյանն ԱԺ աշխատակազմում ծառայողական քննություն անցկացնելու մասին կարգադրություն էր ստորագրել, որի արդյունքում պետք է պարզեին, թե ում մեղքով են ԱԺ տասնյակ աշխատակիցներ ապօրինի ազատվել աշխատանքից։ Երեկ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը լրագրողի հարցին ի պատասխան հայտնել է, որ ծառայողական քննությունն ավարտվել է, եւ գրավոր նկատողություն է տրվել կադրերի բաժնի աշխատակիցներին, թե կոնկրետ […]

ՍԴ-ի վրա ճնշումները շարունակվում են: Հարցաքննվում է Հրայր Թովմասյանը /Ուղիղ/

Հատուկ քննչական ծառայությունը Սահմանադրական դատարանում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հարցաքննելու նպատակով։ ՍԴ դիմաց իրավապաշտպանների ակցիան է՝ ի աջակցություն Հրայր Թովմասյանի։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։ Դրանից հետո ՀՔԾ-ն այցելել էր ՍԴ՝ մեզ անհայտ նպատակով։  

Կասկածը, որ մենք Նախագահ չունենք, դարձավ ակնհայտ. քաղաքագետ

Արմեն Սարգսյանը կայացած նորմալ երկրում կարող էր լավ նախագահ լինել՝ երկիրը ներկայացներ միջազգային տարբեր հարթակներում, իմաստուն ելույթներ ունենար, ներդրումներ կպցներ և այլն։ Այսինքն լիներ այն, ինչն իր մոտ փառահեղ է ստացվում՝ լինել Միջնորդ։ Մի խոսքով, խորհրդարանական կառավարման մոդելի երկրում լիներ ներկայացուցչական ու արարողակագային “մարմին”: Սակայն մենք, ցավոք, այլ երկրում ենք ապրում և նրա մարմնից այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի