20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նիկո՛լ, մեզ որ տանում են քննչական, հեռախոսն անջատել են տալիս․ Սոնա Աղեկյան

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյա էջում գրում է․ 

«Նիկո’լ, մեզ որ տանում են ՀՀ ոստիկանություն կամ քննչական, անպայման հեռախոսն անջատել են տալիս։ 

Ոստիկանության Կենտրոնի բաժնի միլպետը էնպես շպրտեց հեռախոսս, որ հենց իր աշխատողները սարսափահար էղան։

Հիմա հարց. որպես սելֆիի եզակի մասնագետ են թողել քո մոտ քննության ընթացքում հեռախոսը մնա՞, թե` պիտի զանգես տիրոջդ հարցնես ի՞նչ գրես, էդ նպատակով ա հեռախոսս մոտդ` քննչականում, հա, կոմիտե բառի մեջ տառ ես բաց թողել, ուղղի»:

Հիշեցնենք, վարչապետին կանչել են քննչական, որտեղից նա հարցաքննության ընթացքում արված սելֆի է հրապարակել։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ