02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Բաց դիմում

Բաց դիմում ՀՀ Ոստիկանության պետի ժ/պ Արմեն Սարգսյանին Հարգելի պարոն Սարգսյան, Այսօր բացատրություն եմ գրել Ոստիկանության իմ տարածքային բաժնում` իմ հասցեին հայհոյանքներ և իրական սպառնալիք հնչեցնելու կապակցությամբ։ Հայհոյանքների և սպառնալիքի բովանդակությունն այստեղ չեմ հրապարակի` ելնելով բարոյական նորմերից և հարգանքից իմ հայրենակիցների նկատմամբ։ Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ եթե իմ հասցեին հայհոյանքներ և իրական սպառնալիքներ հնչեցնող […]

Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր։ Նախնական տվյալներով՝ դիակի զննությամբ վնասվածք է հայտնաբերվել նրա դիմածնոտային հատվածում. վարկածներից մեկը ինքնասպանությունն է։ Դիակի կողքին եղել է նաեւ ատրճանակ։ Հիշեցնենք, որ քիչ առաջ ՔԿ-ն հայտարարություն տարածեց, որ Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախնական պետ Գեորգի Կուտոյանի […]

«Սրանք Մարտի 1-ի գործով պատասխան ակնկալող բազմաթիվ հարցերից մի քանիսն են». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ տեղեկությունները ևս մեկ անգամ, ըստ էության, հաստատում են այն մտահոգությունը, որ փորձ է արվել Պաշտպանության Նախարարության պատասխանատու պաշտոնյաների, ԵԿՄ-ի առանձին հրամանատարների միջոցով քաղաքական գործընթացները տանել երկրի պետականության համար վտանգավոր ճանապարհով, սահմանադրական կարգի բռնությամբ տապալման ուղղությամբ։ Սրանք Մարտի 1-ի գործով պատասխան ակնկալող բազմաթիվ հարցերից մի քանիսն […]

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբն այսօր հայտարարություն է տարածել։ Հայտարարությունում նրանք հայտնել են, որ ս.թ. հունվարի 17-ին «Ժամանակ» թերթում հրապարակվել է «Պետության հաշվին» վերտառությամբ հոդված, որտեղ զրպարտչական տեղեկություններ են տարածվել առ այն, թե «Երևան մոլ» և «Յուքոմ» ընկերությունները սեփականության իրավունքով պատկանում են Գագիկ Խաչատրյանին և վերջիններս ձեռք ենք բերվել պետական […]

Մամուլի շուրջ կատարվող իրադարձությունները հուշում են՝ շուտով բախվելու ենք գրաքննության, խոսքի ազատության ոտնահարման խնդիրներին

«Հենարան» մամուլի ակումբում Լիլիթ Թումանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ մամուլի շուրջ կատարվող իրադարձությունները հուշում են՝ շուտով բախվելու ենք գրաքննության, խոսքի ազատության ոտնահարման խնդիրներին։ Հիշեցնենք, որ երեկ Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանում մենաշնորհային երևույթների հետ կապված` պետք է ունենանք շատ կոնկրետ պատասխաններ, և մեր հանրային կյանքի կարևոր ինստիտուտների թափանցիկությունը պետք է […]

Եվրամիությունը ուշի ուշով հետևում է ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումների ընթացքին, բայց չի մեկնաբանում. Անդրեա Վիկտորինի

Եվրամիությունը, միջազգային այլ կառույցների նման, ուշի ուշով հետևում է ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումների ընթացքին, դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքին, սակայն ընթացքի մեջ գտնվող գործերը չեն մեկնաբանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: Փոխարենը՝ դեսպանը տեղյակ է Արդարադատության նախարարության և միջազգային կառույցների շփումների մասին, ու դա գնահատում […]

«Նոր» Հայաստանում անվերջանալի դատավարությունների շրջան է, որտեղ մարդկանց մեղադրանք է առաջադրվում, սակայն մեղքն ապացուցել չի հաջողվում

Դատարանը վերջապես որոշեց փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը։ Հիվանդ, կիսամեռ մարդու կալանքը ամիսներ շարունակ չէր փոխվում։ Նրան այդ վիճակով տանում էին դատարան, ցուցադրաբար, որ մյուսները տեսնեն։ Հավանաբար իշխանությունները հասկացան, որ հաշվեհարդար հիշեցնող այս մոտեցման պատճառով կարող են ունենալ «Նոր» Հայաստանի առաջին զոհը, որ վերակենդանացման բաժնում գտնվող անձի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը թողնելը մարդու իրավունքների […]

ՀՔԾ պետը հրաժարվել է. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է, հունվարի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության, իր, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների գործով: «Ժողովուրդ» օրաթերթին այդ գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, թե գաղտնալսման մասով 2018թ.՝ գաղտնալսումից հետո, նախաքննական մարմնին ինչ է հայտնել […]

Տարվա սկզբից երկու մահ՝ կալանավորի և դատապարտյալի․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Գեներալ Մանվել Գրիգորյանի փաստացի վիճակում գրեթե ոչինչ չի փոխվել։ Նա շարունակում է գտնվել հիվանդանոցում։ Ընդամենը մի քանի ցածր իրավական պատասխանատվությամբ «հեղափոխականներ» այցելեցին հիվանդանոց, ու չգիտեմ՝ ինչպես ու ումից, բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ պարզեցին, հանգստացան ու հեռացան։ Ինչո՞ւ այնուհանդերձ պատկան մարմինները և քաղաքական ղեկավարությունը որոշեցին «ապահովագրել» իրենց։ Ես կարծում եմ, որ այս […]

«Մեդիա պաշտպան»-ն անընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր՝ կառավարության նիստի ժամանակ հեռուստաընկերությունների վերաբերյալ հնչեցրած հայտարարությունը։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է, որպեսզի կառավարության ղեկավարը չպիտակավորի հեռուստաընկերություններին: «Սա հեռուստաընկերություններին լռեցնելու, խոսքի ազատությանը դեմ գնալու հերթական փորձն է։ Նմանատիպ ելույթը գրաքննություն սկսելու և հեռուստաալիքները վերահսկելու հստակ ցուցում է», – նշված է «Մեդիա պաշտպան»-ի տարածած հայտարարության մեջ։ «Մեդիա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի