Բաց դիմում
Բաց դիմում ՀՀ Ոստիկանության պետի ժ/պ Արմեն Սարգսյանին
Հարգելի պարոն Սարգսյան,
Այսօր բացատրություն եմ գրել Ոստիկանության իմ տարածքային բաժնում` իմ հասցեին հայհոյանքներ և իրական սպառնալիք հնչեցնելու կապակցությամբ։
Հայհոյանքների և սպառնալիքի բովանդակությունն այստեղ չեմ հրապարակի` ելնելով բարոյական նորմերից և հարգանքից իմ հայրենակիցների նկատմամբ։
Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ եթե իմ հասցեին հայհոյանքներ և իրական սպառնալիքներ հնչեցնող իրական անձի նկատմամբ չհարուցվի քրեական գործ և նա չկանչվի պատասխանատվության, ապա ես դա կգնահատեմ որպես անձամբ Ձեր կողմից ինձ տրված իրավունք նույն բովանդակությունը, նույն լատինատառով, առանց որևէ ստորակետ ավելացնելու և շարահյուսական փոփոխությունների հնչեցնել նաև Ձեր հասցեին։
Բավական է աշխատել «ուժեղի մոտ միշտ էլ թույլ է մեղավոր» ասացվածքին համահունչ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պետք է պաշտպանի օրենքը, դրան այլընտրանք չկա։
Սա ընդունեք ոչ թե որպես նախահարձակում կամ Ձեր ցանկացած այլ ձևակերպում, այլ կոնկրետ ԴԻՄՈՒՄ Ձեզ` իմ իրավունքների վերականգնման ու պաշտպանության համար, իմ անձի նկատմամբ իրական սպառնալիքը կանխելու պահանջ։
Հարգանքով,
«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ
Բժիշկ-նեյրովիրաբույժ
Մարինա Խաչատրյան
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia