03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Օգնականներն օգնեցին ազատվի. Ժողովուրդ

Երեկ աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել Աժ անձնակազմի կառավարման վարչության պետ Վարդուհի Խաչատրյանը: “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` նրա հրաժարականի պատճառը եղել է այն, որ Խաչատրյանը ձգձգել է Աժ պատգամավորների վճարովի օգնականների հետ պայմանագրեր կնքելու գործընթացը: Այդ պատմությունից հետո մամուլում հրապարակվեց պատգամավորների օգնականների բաց նամակը, ինչն էլ առիթ դարձավ, որ նա հրաժեշտ տա պաշտոնին:

Դատախազը գնո՞ւմ է մամուլի շենքը. Հրապարակ

“Հրապարակ”-ի`փոխանցմամբ` Պետգույքի կառավարման վարչության եւ Արշակունյաց 2 (Մամուլի տուն) վարձակալների հակամարտությունը շարունակվում է: “Ինչպես հայտնի է, այս շենքում տարածքներ զբաղեցնող լրատվական գործակալությունների եւ թերթերի խմբագրությունները չէին համարվում վարձակալներ, քանի որ նրանք տարածքները զբաղեցնում էին անվարձահատույց եւ վճարում էին միայն սպասարկման վճար. 1 քմ-ի համար` ամսական 250 դրամ: Հիմա նրանց զգուշացրել են, որ սպասարկման վարձավճարը կրկնակի […]

Կոնսերվատորիայում “ջարդում” են. Չորրորդ ինքնիշխանություն

 Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի անձնակազմը շուրջ 70 տոկոսով կրճատվել է: Այս մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն”-ը նշում, որ ըստ խոսակցությունների, այդ հողի վրա կոնսերվատորիայում ահավոր մեծ դժզոհության ալիք է բարձրացել, եւ այսօր բացառված չէ, որ կրճատված աշխատակիցները հանդես գան հրապարակային հայտարարություններով: Այս տեղեկությունները թերթն իմացել է երեկ ուշ երեկոյան, ուստի պատասխանատուներից հարցի կապակցությամբ մեկնաբանություն […]

Ալեքսանյանը Կարապետիչը չէ, բայց Քոբուլեթի կտանի. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի,  որ այս տարի Սամվել Ալեքսանյանը հանգստանալու է ոչ թե ինչպես միշտ` Դուբայում, այլ` Քոբուլեթիում եւ իր հետ տանելու է հազար մարդ իր համայնքից: “Տանելու եմ-տեղավորեմ հյուրանոցում, հետեւեմ` լավ հանգստանան, լավ լողանան”: Ի՞նչու ոչ Դուբայ, այլ ընդամենը Քոբուլեթի. ինքը Դուբայի է արժանի, ժողովուրդը Քոբուլեթիի՞: “Թանկ ա` թանկ, չես պատկերացնի, էդքան փող չունեմ: Ինձ որտեղի՞ց […]

Օսկանյանի գործը կարճվելու է՞.Հայկական ժամանակ

ՀՀ նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը երեկ 2-րդ անգամ է հրավիրվել ԱԱԾ և 2-րդ անգամ է հրաժարվել ցուցմունք տալ փողերի լվացման հատկանիշներով քննվող գործի շրջանակներում, որով նա անցնում է որպես վկա: “Հայկական ժամանակ”-ը նշում է, որ Օսկանյանն անցյալ շաբաթ բողոք էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` քրգործի մասին որոշումը վերացնելու և գործով վարույթը […]

Ուրիխանյանը կապ չունի /վիդեո/

ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանից Henaran.am-ի թղթակիցը փորձեց պարզել, թե որն է պատճառը, որ ԲՀԿ ուսանողական բարեգործական երթուղիներում աշխատող տրանսպորտային միջոցների հետ վերջին ամիսներին ինչ-որ խնդիրներ են առաջանում: Ըստ  ԲՀԿ-ի խոսնակի, ավոտբուսները սարքին են, իսկ տրանսպորտա-ճանապարհային պատահարներ ցանկացած կազմակերպության  հետ կարող է լինել: Այլ հարցերի Ուրիխանյանը` սպառիչ պատասխան չտվեց` ասելով, որ ինքը կուսակցության խոսնակն է, […]

Մնացել են առանց կապի

Henaran.am-ի տեղեկություններով, մարզերում, “Վիվասելլ”-ի բջջային ցանցի  բաժանորդներն արդեն 7 ժամից ավելին է` զրկվել են կապից:  Այս մասին մեզ ահազանգեցին Տավուշի եւ Սյունիքի  մեր ընթերցողները: Ընկերության բաժանորդները    չունեն զանգելու հնարավորություն, ինչպես նաեւ այլ ցանցերից զանգեր ընդունելու: Կապի ընդհատման պատճառը պարզ չէ:

Մահապատիժ` ալկոհոլ օգտագործելու համար

Իրանական դատարանը մահապատժի է ենթարկել 2 քաղաքացիների`մի քանի անգամ ալկոհոլ օգտագործելու համար, հաղորդում է “ISNA” գործակալությունը: Տղամարդկանց տեսել են ալկոհոլ օգտագործելիս 3 անգամ: Առաջին 2 անգամը նրանցից յուրաքանչյուրը մտրակի 80 հարված է ստացել: Տղամարդկանց անունները չեն հրապարակվում: Նրնաց մահապատիժը կիրականացվի այն ժամանակ, երբ հաստատվի Իրանի Գերագույն դատարանի կողմից: Ալկոհոլի գնումը եւ օգտագործումը խստորեն վերահսկվում է, […]

“Հարսնաքար”-ում տուժածները ձերբակալվածներից մեկին չեն ճանաչել

“Հարսնաքար” ռեստորանային համալիրի մենեջեր Դավիթ Հայրյանի նկատմամբ նախաքննական մարմինը կալանավորման միջնորդություն չի ներկայացրել դատարան եւ նա ազատ է ազատ է արձակվել: Հիշեցնենք, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ  Ռուբեն Հայրապետյանին պատկանող“Հարսնաքար” ռեստորանում  դաժան ծեծի էին ենթարկվել զինվորական  հոսպիտալի բժիշկներ Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ […]

Սկեսրայրը սպանել է հարսին, հետո ինքն իրեն

 Մասիս քաղաքում, այսօր` հունիսի 25-ին, ժամը 15.30-16.00-ի սահմաններում, 74-ամյա Վոլոդյա Սահակյանը իրենց տանը դանակով հարվածներ է հասցրել հարսի` 37 ամյա Քրիստինե Զաքարյանի փորին եւ պարանոցին: Տեսնելով, մահամերձ հարսին, այնուհետեւ  Սահակյանը իրեն է դանակահարել: Հիվանդնաոց տանելու ճանապարհին հարս ու սկեսրայրը մահացել են: Քրիստինեն ուներ 4 երեխա, ամուսինը մահացած էր եւ սկեսյրայրի հետ միասին էր ապրում: Henaran.am-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի