12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱԿ երիտասարդների մեղադրականը հուլիսի 11-ին

Կենտրոն եւ  Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր հետաձգել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ 2011 թվականի օգոստոսի 9-ին Կոնգրեսի 7 երիտասարդ ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երեւանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած վիճաբանությունից հետո:

Նրանց ձերբակալեցին, իսկ մի քանի օր հետո Սահակ Մուրադյանը,  Դավիթ Քիրամիջյանը,  Արտակ Կարապետյանը,  Սարգիս, Արեգ եւ Վահագն Գեւորգյանները  ազատ էին արձակվել: Մինչ օրս անազատության մեջ է  Տիգրան Առաքելյանը:

 

Դատական նիստը հետաձգվել է մեղադրյալների պաշտպան Ստեփան Ոսկանյանի հիվանդության պատճառով: Նա միջնորդություն էր ներկայացրել դատարան: Դատական հաջորդ նիստում` հուլիսի 11-ին, պետական մեղադրողը կներկայացնի մեղադրական ճառը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ