15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՕԵԿ-ում սպասում են

Henaran.am-ի տեղեկություններով, ՕԵԿ-ում սպասում են ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստին: ՕԵԿ առաջնորդը կուսակիցներին ասել է, որ Հանրապետականները նիստում կորոշեն փոխնախարարներին, որից հետո էլ հստակ կլինի թե ՕԵԿ-ին ո՞ր նախարարների տեղակալների պորտֆելներն են բաժին ընկնում:

Բաղդասարյանը նաեւ ավելացրել է, որ պատգամավոր չդարձած “ջահելները դիլխոր” չեն մնա: “Այնպիսի լավ տեղեր եք նշանակվելու, որ նույնիսկ շնորհակալություն եք ասելու, որ չթողեցի մնաք Ազգային ժողովում”,-վստահեցրել է ՕԵԿ-ի առաջնորդը:

Ի դեպ, որոշ տեղեկություններով, ՕԵԿ-ից ազդեցիկ կուսակցականների հեռանալը կանխելու նպատակով, նրանցից յուրաքանչյուրի հետ  Բաղդասարյանը առանձին հանդիպումներ է ունեցել եւ փորձել համոզել: Սակայն “երեւելիները”  մնացել են անդրդվելի եւ առաջնորդին խոսք են տվել, մի քիչ էլ մտածել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ