05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ձերբակալվել է ՊԵԿ “տեսուչը”

Ուղիղ մեկ ամիս առաջ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել էր, որ Երևանում արձանագրվել են դեպքեր, երբ ինչ-որ քաղաքացիներ, ներկայանալով որպես ՊԵԿ-ի աշխատակիցներ, փորձել են տնտեսվարող սուբյեկտներից գումար շորթել: ՊԵԿ-ը հայտնել էր, որ քայլեր են իրականացվում վերոհիշյալ քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ. մասնավորապես, կազմվել էր կասկածյալի ֆոտոռոբոտը և տրամադրվել հարկային տեսչություններին ու տնտեսվարող սուբյեկտներին: Հանցագործությունը կատարելու համար ՊԵԿ Օպերատիվ […]

Ժամկետանց ապրանքներ մայրաքաղաքի սուպեր-մարկետներում

Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչությունը Henaran.am-ի տեղեկություններով վերջին օրերին հերթական ստուգումներ է անցկացնում մայրաքաղաքի սուպեր-մարկետներում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ժամկետանց ապրանքներ հայտնաբերվել են “Սթար” եւ “Երեւան-սիթի” սուպեր-մարկետներում: Ի դեպ, ըստ գործող օրենքի ժամկետանց է համարվում նաեւ այն ապրանքանիշը, որի վրա կա արտադրման ժամկետը, բայց նշված չէ պիտանիության ժամկետը: Նշենք նաեւ, որ Henaran.am-ի հետ զրույցում “Երեւան-սիթի”-ի […]

Աղավնաձորում ամուսինը ծեծելով սպանել է կնոջը

Հուլիսի 3-ին, ժամը 10.30-ին, Աղավնաձոր գյուղի Առողջության կենտրոնից  ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր գյուղում սպանություն է կատարվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 3-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Աղավնաձոր գյուղում, տանը, վիճաբանության ժամանակ, 1962 թ. ծնված Յուրիկ  Բաբայանը  ծեծի է ենթարկել կնոջը` 1962 թ. ծնված Անահիտ Բաբայանին, դիտավորյալ փայտով հարվածել   գլխին և […]

Համատեղ նախաձեռնություն՝ ի օժանդակություն ազատազրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի զոհերին

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Գերմանիայի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստոֆ Բրոյնիգը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որն ուղղված է ազատազրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի զոհերին իրավական օժանդակություն տրամադրելուն։ Հուշագրի շրջանակներում Գերմանիայի դեսպանության ներդրումը կազմում է 22. 300 եվրո, որն իր մեջ ներառում է շրջիկ իրավաբանների ներգրավում, որոնք իրավական խորհրդատվություն կտրամադրեն ազատազրկման վայրերում խոշտանգումների […]

ՊՆ փոխգնդապետը կալանավորվել է

ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի նկատմամբ հուլիսի 3-ի երեկոյան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: “Փաստինֆո” գործակալությանը ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ […]

Նախարարները անդրադառնում են Ռուբեն Հայրապետյանի քայլին

Կառավարության նիստից հետո նախարարները լրագրողների խնդրանքով անդրադարձել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի` ԱԺ մանդատից հրաժարվելու փաստին: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, Հայրապետյանի քայլը ցույց տվեց, որ մեր երկրում ամեն ինչ նախարարական պորտֆելով եւ մանդատով չի որոշվում: Առողջպահության նախարար Դերենիկ Դումանյանի կարծիքով, ձեւավորվել է քաղաքացիական հասարակություն, եւ յուրաքանչյուր ոք պարտավոր է այդ […]

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը դատապարտում է Ջավախքում քաղաքական հալածանքների նոր ալիքը

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը դատապարտում է վրաց իշխանությունների կողմից Ջավախքում նախաձեռնած քաղաքական հալածանքների նոր ալիքը և, մասնավորապես, Վրաստանի խորհրդարանի նախկին անդամ Մելիք Ռաիսյանի և նրա կողմնակիցների նկատմամբ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով իրականացվող քրեական հետապնդումը։ Վրաց իշխանությունների այս գործողությունները տեղի են ունենում Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախօրյակին և ուղղված են ընդդիմադիր հայացքներ ունեցող ջավախքահայ գործիչների և ակտիվիստների […]

Օլանդը կատարեց միասեռ զույգերին վերաբերող իր խոստումը

2013-ից սկսած միասեռ զույգերը Ֆրանսիայում կարող են ամուսնանալ եւ երեխա որդեգրել: Այդ մասին երկրի խորհրդարանում հայտարարել է վարչապետ Ժան-Մարկ Էրոն, տեղեկացնում է “AFP”-ը: Միասեռ ամուսնությունների օրինականացումը եւ նման զույգերին երեխա որդեգրել թույլատրելը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից էր: Այսպես կոչված  քաղաքացիական միությունները միասեռ զույգերի միջեւ Ֆրանսիայում թույլատրվում էր 1999-ից, սակայն այն մի շաք սահմանափակումներ […]

Օսկանյանը կաշառք չի ընդունում. Հայացք

Տարիներ առաջ, երբ դիվանագետ Գեղամ Ղարիբջանյանը դեսպան էր աշխատում Իրանում, իր բնավորության համաձայն, փորձել էր շողոքորթող նվեր անել իր շեֆին` ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին: Ըստ “Հայացք” օրաթերթի` նա պարսկահայ գործարարներից հանգանակություն էր արել եւ մի “շիկարնի” “Մեսեդես” գնել: Ավտոմեքենան Թեհրանից բերելով Հայաստան` պարսկահայ համայնքի անունից ծննդյան օրվա կապակցությամբ նվիրել էր Վարդան Օսկանյանին: Սակայն նախարարը հրաժարվել […]

Թոխմախի Մհերը զայրացրել է տիկին Հեղինեին. Ժողովուրդ

ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, պատգամավոր դառնալուց հետո ձեռնամուխ է եղել ոչ թե օրենսդիր աշխատանքին, այլ իր աշխատասենյակի վերանորոգմանը: Այս մասին գրում է “Ժողովուրդ”-ը: Նա աշխատասենյակի պատուհանները փոխելէ եվրոպատուհաններով` առանց որեւէ մեկի համաձայնությունը ստանալու: Բանն այն է, որ ԱԺ բոլոր պատուհանները միատեսակ փայտից են, եւ արգելված է դրանք փոխելը` շենքի ընդհանուր տեսքը պահպանելու համար: Բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված