03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Համատեղ նախաձեռնություն՝ ի օժանդակություն ազատազրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի զոհերին

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Գերմանիայի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստոֆ Բրոյնիգը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որն ուղղված է ազատազրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի զոհերին իրավական օժանդակություն տրամադրելուն։

Հուշագրի շրջանակներում Գերմանիայի դեսպանության ներդրումը կազմում է 22. 300 եվրո, որն իր մեջ ներառում է շրջիկ իրավաբանների ներգրավում, որոնք իրավական խորհրդատվություն կտրամադրեն ազատազրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի զոհերին։ Նախագիծն իրականացվում է “Մարդու իրավունքների տուն” հասարակական կազմակերպության հետ համատեղ։

Հիշեցնենք նաև, որ վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն երրորդ հուշագիրն է, որն  ուղղված է առանձին խոցելի խմբերի աջակցությանը։  Հուշագրեր են ստորագրվել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ՝ ուղղված Հայաստանում փախստականների իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք խնդիրների լուծմանը, ինչպես նաև  Շվեյցարիայի դեսպանության հետ՝ կանանց և երեխաներին բռնությունից պաշտպանելու նպատակով։

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ