05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Քաղծառայությունում միջնորդություններ չկան. Մանվել Բադալյան

Եթե մարդը չունեցավ փորձ, գիտելիքներ, պատասխանատվություն՝   նրան շատ դժվար է անցկացնել այդ պաշտոնում, ավելին,  քաղծառայության համարգը կատարելագործվել է  եւ  էականորեն  նվազել ե   բոլոր տեսակի միջնորդություներն  ու խնդրանքները: Այս մասին այսօր “Հենարան” ակումբում հայտարարեց Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Բանախոսը  տեղեկացրեց,  որ  Հայաստանում  ներդրվել է  աշխատանքի  կատարողականության ինստիտուտ, ինչը նշանակում է,  որ յուրաքանչյուր  քաղաքացու աշխատանքը գնահատվելու է: Գնահատումն իրականացվելու է  ամեն աշխատողի անմիջական ղեկավարի կողմից  եւ վերջինս ցանկացածպահի կկարողանա գնահատել իր իսկ աշխատողի գործունեությունը:   Քաղաքացիական ծառայողները կարող են վիճարկել իրենց ղեկավարի կողմից կայացրած  վճիռները, օրինակ իրենց կարգապահական տույժի ենթարկելու հանգամանքը: Առաջին կիսամյակում քաղաքացիական խորհուրդը ստացել է  7 դիմում,  որից 4–ի հեղինակները քաղաքացիական ծառայողներ են: “Կարծում եմ, որեւէ նախարարի ու մարզպետի հաճելի չի լինի, որ իր կայացրած որոշումը որեւէ տեղ բեկանվում է կամ չեղյալ […]

Խարդախն իրավաբան էր, ԴԱՀԿ-ից չէր

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը այս տարվա առաջին կիսամյակում  հարուցվել է 51 կատարողական վարույթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 42-ի  համեմատ, բռնագանձումները կազմել են ավելի քան 7 մլրդ դրամ գումար: Այսօր այս մասին ծառայության այս տարվա առաջին կիսամյակի գործունեության արդյունքները ներկայացնելիս ասել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը: “Հարկադիր կատարման ծառայությունում աշխատանքները եւ ծավալը […]

Տուգանվել է Հայրապետյան-Ալեքսանյան տանդեմը. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” օրաթերթի,  հուլիսի 6-ի հրապարակման հիման վրա ոստիկանությունը հարյուր հազարական դրամով տուգանել է Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անունով գրանցված 08 ՕԼ 888 պետհամարանիշով եւ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին սպասարկող 60 ՍՏ 006 պետհամարանիշերով “Ռոլս-Ռոյսեր” մակնիշի մեքենաների սեփականատերերին: “Այս մասին երեկ մեզ հայտնեցին ոստիկանությունից: Մենք տեղեկացրել էինք, nր մեքենաների վրայից բացակայում էին թե՛ ԱՊՊԱ, […]

Չարենցը` “Ոսկե ծիրան”-ի հյուր /վիդեո/

“Ոսկե ծիրան” կինոփառատոնի շրջանակներում կազմակերպվում են նաեւ գրքի շնորհանդեսներ: Առաջինը երկուշաբթի ներկայացվեց  Վահրամ Մարտիրոսյանի “Չարենց”  գիրքը: Այն գեղարվեստական կինոնկարի սցենար է, եւ 2011թ. շահել է Orange գրքի մրցանակը լավագույն սցենար անվանակարգում: Նկատենք սակայն, որ շնորհանդեսը այնքան էլ մարդաշատ չէր, եւ կարծես ոչ մեկին չէր հետաքրքրում: Միայն հեղինակի գրչակից ընկերներն էին եւ հատուկենտ լրագրողներ: Մանրամասները` տեսանյութում: […]

Արման Վեզիրյանը չի բողոքում եւ պահանջ չունի Ռուբեն Հայրապետյանից

2012թ. հուլիսի 9-ին զանգվածային լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ հուլիսի 8-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող “Հարսնաքար» համալիրի մոտ անցկացված “մոմավառություն» միջոցառման ժամանակ Ռուբեն Հայրապետյանը հարվածել է “Հելսինկյան ասոցիացիա” իրավապաշտպան կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանին: Նշված հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքում սկսվել է հետաքննություն: Բացատրություն տալու համար նույն բաժանմունք […]

ԴԱՀԿ նախկին աշխատակցի դեմ գործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ`  ԴԱՀԿ ծառայության` Լոռու մարզային բաժնի նախկին հարկադիր կատարող Ա. Շախկուլյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ: ԴԱՀԿ ծառայության` Լոռու մարզային բաժնում  կատարված չարաշահումների վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ԴԱՀԿ […]

Վահրամ Սահակյանը Henaran.am-ի լրագրողից ներողություն է խնդրել

Այսօր գրող սցենարիստ Վահրամ Սահակյանը ներողություն  է խնդրել  Henaran.am-ի լրագրողից: Հիշեցնենք, որ  երբ Սահակյանից  փորձեցինք ճշտել, թե ծեծի ենթարկվելուց հետո ինչպես է զգում իրեն, Վահրամը սեռական բնույթի հայհոյանք տվեց լրագրողին եւ անջատեց հեռախոսը: Մանրամասները` տեսանյութում:

Աշոտյանի 3 ուղղությունը` “Հարսնաքար”-ի դեպքերով

ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանը   անդրադառնալով “Հարսանաքար”-ի դեպքերին մասնավորապես ասաց, որ զարգացումներին ինքը  հետեւում է  երեք  ուղղություններով՝մարդկային, քաղաքացիական եւ իրավական: “Մարդկային` ողբերգական սպանություն, ցավ ու վիշտ: Երկրորդ հարթությունը քաղաքացիական է` այս ողբերգությունը քաղաքացիական ակտիվության համար առիթ է, բայց առիթ հասկանալու, թե ի՞նչ անել, որ հետո նման դեպքերը չկրկնվեն: Երրորդը իրավական հարթությունն է` թե երեկվա, թե բուն […]

Թեղուտի նախաձեռնությունը բողոքարկում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, 27 հայաստանյան ու միջազգային ոչ-կառավարական կազմակերպություններ, ինչպես նաև մարդու իրավունքների մեկ միջազգային փորձագետ շտապ դիմում-բողոքարկում են հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին` Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի արդյունքում մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ: Դիմում-բողոքն ուղղվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարին և դեպքի տարբեր կողմերի համար պատասխանատու 8 հատուկ թեմատիկ զեկուցողների: Դիմում-բողոքում մասնավորապես […]

Վստահեցին ՀՀԿ-ին

Հուլիսի 8-ին Լոռու մարզի Սարամեջ, Խնկոյան, Սարչապետ, Ահնիձոր համայնքներում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Սարամեջում և Սարչապետում միաժամանակ անցկացվեցին համայնքի ղեկավարի և ավագանու անդամի, Խնկոյանում և Ահնիձորում` համապատասխանաբար միայն համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքների, Սարչապետի գյուղապետ է վերընտրվել ՀՀԿ անդամ Բորիս Բարոյանը: Համայնքի 1 709 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 685-ը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված