Աշոտյանի 3 ուղղությունը` “Հարսնաքար”-ի դեպքերով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը անդրադառնալով “Հարսանաքար”-ի դեպքերին մասնավորապես ասաց, որ զարգացումներին ինքը հետեւում է երեք ուղղություններով՝մարդկային, քաղաքացիական եւ իրավական:
“Մարդկային` ողբերգական սպանություն, ցավ ու վիշտ: Երկրորդ հարթությունը քաղաքացիական է` այս ողբերգությունը քաղաքացիական ակտիվության համար առիթ է, բայց առիթ հասկանալու, թե ի՞նչ անել, որ հետո նման դեպքերը չկրկնվեն: Երրորդը իրավական հարթությունն է` թե երեկվա, թե բուն միջադեպի հետ կապված: Իսկ քաղաքական հարթություն ինձ համար այս ողբերգության հետ կապված գոյություն չունի”,-ասաց նա: Ըստ Աշոտյանի, “Հարսնաքար” -ի դեպքերի համար քաղաքական հարթություն գոյություն չունի, իսկ քաղաքականացման բոլոր փորձերը էլ ամբողջությամբ բարոյազրկում են քաղաքացիների բարոյական ցասումը: