27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՊՆ փոխգնդապետը կալանավորվել է

ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի նկատմամբ հուլիսի 3-ի երեկոյան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

“Փաստինֆո” գործակալությանը ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը հայտնեց նաև, որ նույն օրը Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը  Վ. Սամվելյանի նկատմամբ որպես խափանման միջոց  երկամսյա կալանքը ընտրելու մասին:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ի գիշերը Վ. Սամվելյանը մուտք էր գործել Երևանի Աճառյան փողոցում գտնվող “Հարսնաքար” ռեստորանային համալիր՝ զինամթերքով և սպառնացել պայթեցնել այն: Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ ապօրինի կերպով զենք , ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ