05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին

Henaran.am –ի տեղեկություներով, երեկ գիշեր  ԱԺ պատգամավոր  Նահապետ Գևորգյանի որդին` Արտակ Գևորգյանը մտել է բենզալցակայններից մեկը,  զենքը պահել լցակայանում գտնվող հաճախորդի վրա և վերջինիս  մեքենան տարել: ՀՀ ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը Henaran.am-ի հետ  զրույցում հաստատեց  այս տեղեկատվությունը, նշելով,  որ հուլիսի 18-ին ժամը 0.35- ին ահազանգ է ստացվել, որ  անհայտ անձը իր կողմից վարվող […]

ՀՀԿ-ում արձակուրդ են, բայց ԳՄ նիստ կլինի. Հրապարակ

Ըստ  “Հրապարակ” օրաթերթի, ՀՀԿ-ում բոլորն արձակուրդում են բացի կազմհանձնաժողովից, որը նախապատրաստվում է ՏԻՄ ընտրություններին: ՀՀԿ գլխավոր գրասենյակի վերանորոգման աշխատանքները կավարտվեն աշնանը, իսկ մինչ այդ Գործադիր մարմնի` այդ թվում եւ այս հինգշաբթի օրվա նիստը տեղի կունենա Կենտրոնի գրասենյակում, որտեղ ընտրությունների ժամանակ Ռուբեն Սադոյանի շտաբն էր: Կքննարկվի՞ այս անգամ փոխմարզպետների եւ փոխնախարարների հարցը, ՀՀԿ-ում դժվարացան ասել, առավել […]

ՀՀՇ-ն համագործակցում է ադրբեջանցիների հետ. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը վերջին օրերին մտածում էր,  թե որտեղ է չքվել ու չի երեւում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Պարզվում է, նա իր տեղակալ Սամվել Աբրահամյանի եւ ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի հետ մեկնել է Թբիլիսի մասնակցելու Հարավային Կովկասի երկրների լիբերալ կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀՇ լրատվական ծառայությունը, հուլիսի 13-15-ը Թբիլիսիում տեղի է ունեցել […]

Հանգստացեք Հայաստանում. անձնագիր չկա. Ժողովուրդ

Այս օրերին ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը մերժում է (կամ առնվազն հետաձգում) քաղաքացիներին, այդ թվում եւ երեխաներին նոր անձնագրեր տրամադրելու հայտերը: Տեղում պատճառաբանում են, թե չկան բավարար թվով նոր անձնագրեր: Այս մասին գրում է “Ժողովուրդ”-ը: Սակայն թերթին լուրեր հասան, որ հատկապես փոքր երեխաներին անձնագրեր չտալու հրահանգ իջեցվել է կառավարությունից, որպեսզի ծնողները նրանց չկարողանան ՀՀ-ից դուրս […]

Պատգամավոր Յուվեցի Կարոն դիմել է հեղինակությունների. Չորրորդ ինքնիշխանություն

  Ըստ “Չորրորդ ինքնիշխանության”,  Աժ պատգամավոր Կարո Կարապետյանը` Յուվեցի Կարոն, հերթական սկանդալային պատմությունների մեջ է հայտնվել: Նա ինչպես որոշ գործարարներից, այնպես էլ Աժ` ներկայիս պատգամավորներից չի կարողանում ետ ստանալ իր փողերը, որոնք իրականում բավականին լուրջ գումար են կազմում: Կարապետյանը այս գործին շուտափույթ ընթացք տալու ու իր տվածը “կոպեկ առ կոպեկ” ստանալու համար նախ դիմել է […]

“Ծառուկյան” հիմնադրամը խախտել է օրենքը. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը գրում է,, որ կառավարությունը, ուսումնասիրելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանի (Պալաչ) դիմումը, գտել է, որ “Ծառուկյան” բարեգործական հիմնադրամը խախտել է “Բարեգործության մասին” օրենքը: Ըստ թերթի աղբյուրների, կառավարությունը դիմել է կապի եւ տրանսպորտի նախարարությանը, որպեսզի այստեղ համապատասխան միջոցներ ձեռնարկեն: Փաստաթղթում, ըստ նույն աղբյուրների, նշված է, որ “Ծառուկյան” հիմնադրամը վերոնշյալ օրենքի 5 կետ […]

Մարմնավաճառը վիճաբանության ժամանակ դանակահարել է ընկերուհուն եւ ինքն իրեն

Հուլիսի 8-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում  20-ամյա մի աղջկանից  հաղորդում է ստացվել, որ հուլիսի 7-ին, ժամը 23.30-ին, Բագրատունյաց փողոցում, Երևանյան լճի մոտ, վիճաբանության ժամանակ մարմնավաճառությամբ զբաղվող մի աղջիկ   դանակով վնասվածքներ է պատճառել իրեն և ընկերուհուն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության  ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է  հանցագործությունը կատարած աղջկա ինքնությունը, որը հուլիսի 14-ին, ժամը […]

Բժիշկները խնդրում են ՀՀ նախագահին

Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության 4-րդ համագումարի պատվիրակները բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` ահազանգելով մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների նկատմամբ բռնության և վիրավորանքի դեպքերի հաճախակի դառնալու փաստի առնչությամբ և պաշտպանություն ակնկալելով իշխանություններից: Բժիշկների բաց նամակում ասվում է. “Համագումարի պատվիրակները, ներկայացնելով ճյուղի ավելի քան քսան հազար աշխատողների շահերը, լուրջ մտահոգություն են հայտնում […]

Պաշտպանի հրապարակային պատասխանը փոխվարչապետին

Սեւանի վերաբերյալ օրենսդրական փոփոխության ընթացակարգային խախտումների մասին Պաշտպանի հայտարարության կապակցությամբ ՀՀ փոխվարչապետը ներկայացրել էր պարզաբանումներ եւ մանրամասնորեն անդրադարձել իր ղեկավարած գերատեսչության կողմից հրապարակային քննարկում կազմակերպելու որոշակի դրական քայլերին, սակայն նշված քայլերը չեն ապահովել օրենքի պահանջների լիարժեք կատարումը: Ավելին՝ Սեւանի մասին օրենսդրական փոփոխությունները կատարվել են օրենքի ընթացակարգային նորմերի ակնհայտ խախտումով: Ստորեւ ներկայացված են մեր այս պնդման […]

Վարդանիկը կենթարկվի ՀՀԿ-ին. Հրապարակ

Վարդան Ղուկասյւսնը մինչ այժմ սուրբ-սուրբ պահում է ճակատին ՕԵԿ գրած, հետո ջնջած եւ ԲՀԿ դարձած Սամվել Բալասանյանի դիմումը` գրված 2006-ին, Շիրակի կառույցին` ՀՀԿ-ին անդամակցելու համար: Վարդան Ղուկասյանը որոշել է Բալասանյանի առաջադրվելու դեպքում այդ դիմումը խոշոր տառերով գրել-փակցնել “պիվի զավոդի” պատին` սեփական արձանը սեփական ձեռքերով կառուցած Բալասանյանի արձանի կողքին: Այս մասին գրում է “Հրապարակ”-ն ու  նշում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված