05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանյան հանգիստը թանկ է, բայց մերն է… /վիդեո/

Ամռան այս օրերին բոլորը դեպի հանգիստ են ձգտում: Բնականաբար, ամսական միջին եկամուտ ունեցող ընտանիքները նախընտրում են հանգստանալ Հայաստանից դուրս: Նրանց խոսքով, հայաստանյան հանգստավայրերը ինչքան էլ գեղեցիկ են, բայց թանկ հաճույք են: Henaran.am-ի հետ զրույցում Ջերմուկում հանգստացողներից մեկը նշեց, որ ինչքան էլ թանկ է, բայց նախընտրում է հայրենի եզերքում հանգստանալ եւ բուժվել: Մանրամասները` տեսանյութում:

Տղամարդու տնից, ով կնոջը սպանել, մարմինը տեղավորել էր մետաղյա տակառում, զենք են գտել

Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 2-ից որպես անհայտ կորած որոնվող 76-ամյա Գոհարիկ Գասպարյանին սպանելու կասկածանքով հուլիսի 16-ին ոստիկանության ծառայողները Երևանի Գայի պողոտայի և Ն. Ստեփանյան փողոցների խաչմերուկից բերման էին ենթարկել 51-ամյա Սամվել Գասպարյանին: Պարզվել էր, որ նա հուլիսի 2-ին, ժամը 12.00-ի սահմաններում, իր վարձակալած բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ խեղդամահ էր արել Գոհարիկ Գասպարյանին, ապա  դիակը […]

Ծառուկյանի թիկնապահի գործը կարճվել է. Ժամանակ

Այս տարվա մայիսի 7-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի՝ “Դոդի Էդո” մականվամբ պետի կողմից Գագիկ Ծառուկյանի տան հարեւանությամբ գտնվող բենզալցակայանում Mercedes Sprint մակնիշի միկրոավտոբուսի 37-ամյա վարորդ Արկադի Գրիգորյանին դաժան ծեծի ենթարկելու փաստով գործի վարույթը կարճվել է: Այդ մասին գրում է “Ժամանակ”-ը:   “ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից երեկ “Ժամանակին” հայտնեցին, որ Արկադի Գրիգորյանը ետ է վերցրել […]

“Բոնիլատ”-ի մանրէն շարունակում է շրջել. Չորրորդ ինքնիշխանություն

Նախօրեին սննդի անվտանգության ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանից “Չորրորդ ինքնիշխանություն”-ը կրկին փորձել է տեղեկանալ թե ի՞նչ արդյունքներ կան “Բոնիլատ” ընկերության արտադրած կաթնամթերքում հայտնաբերված էկոլի մանրէի հայտնաբերումից հետո: Ա. Բախչագուլյանը նշել է. “Մենք արտադրամասից վերցրել ենք նմուշ հիգիենայի վերաբերյալ, արտադրական գործընթացի բոլոր փուլերում` հումքի մատակարարման, պատրաստի արտադրանքի, պատրաստի արտադրանքը պահեստում, պատրաստի արտադրանքը տրանսպորտային միջոցում տեղադրված ապրանքից նմուշառում, […]

Ղարաբաղին լուրջ ընդդիմություն է պետք. Հայոց աշխարհ

Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածու, ընտրություններում 32,5 տոկոս ստացած Վիտալի Բալասանյանը մտադիր է նոր կուսակցություն հիմնել: “Հայոց աշխարհ”-ի թղթակիցը զրուցել է նախագահի թեկնածուի հետ: -Ինչո՞վ է հիմնավորված նոր կուսակցություն ստեղծելու անհրաժեշտությունը. համարում եք, որ դաշտում գործող հիմնական քաղաքական ուժերը չե՞ն արտահայտում ընտրազանգվածի տրամադրությունները։ -Նախեւառաջ նրանով, որ խորհրդարանական բոլոր կուսակցությունները թե նախկինում, թե այս ընտրություններում սատարել են […]

Քննչական գլխավոր վարչության պետը` փուչիկների գործից /վիդեո/

Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին կայացած ՀՀԿ հանրահավաք-համերգի ժամանակ տեղի ունեցած փուչիկների պայթյունի գործը ոստիկանության հավաստիացմամբ,  լիարժեք եւ բոլոր ասպեկտներով ուսումնասիրվել է եւ հետազորտվել են բոլոր վարկածները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշված հավաստիացումն արեց ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումնյանը: Նա տեղեկցարեց, որ պատվիրատուի եւ փուչիկները լիցքավորող անձի միջեւ գրավոր պայմանագիր չի կնքվել: “Գործը դեռ […]

ՀԱԿ ակտիվիստները դատապարտվեցին

Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը քիչ առաջ հրապարակեց ՀԱԿ ակտիվիստների դատավճիռը: Ըստ այդմ  Տիգրան Առաքելյանը դատապարտվեց  6 տարի ազատազրկման, Արտակ Կարապետյանը՝ 3 տարի, Սարգիս Գեւորգյանն ու  Դավիթ Քիրամիջյանը՝ 2 տարի ժամկետով: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են անցած տարվա օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ անկարգությունների համար, ինչի արդյունքում խոչընդոտել են […]

Ոստիկանությունը չի վերծանի Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազրույցները, նա մեղադրյալ չէ /վիդեո/

“Հարսնաքար” ռեստորանային համալիրի սեփականատեր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազրույցները չեն վերծանվել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը: Ի պատասխան լրագրողի հարցին, թե վերծանվել են արդյոք Ռուբեն Հայրապետյանի եւ ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցների միջեւ հեռախոսազրույցները, Գագիկ Համբարձումյանը պատասխանեց. “Դուք պետք է գիտենաք, որ նման ինֆորմացիան դատարանի սանկցիայով կարող […]

Ոստիկանությունը միջնորդություն կներկայացնի Նահապետ Գեւորգյանի որդուն կալանավորելու մասին

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդու` Արտակ Գեւորգյանի ձերբակալման յոթանասուներկու ժամը լրանալուն պես ոստիկանությունը նրան կալանավորելու միջնորդություն կներկայացնի դատարան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը: “Մտնելու ենք միջնորդությամբ դատարան: Հուսով եմ, որ դատարանը օբյեկտիվ կերպով կբավարարի մեջ միջնորդությունը”,-ասաց Գագիկ Համբարձումյանը: Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին ժամը ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին` […]

Վանո Սիրադեղյանը անմիջապես կձերբակալվի եւ կվերցվի կալանքի տակ. ՀՀ փոխոստիկանապետ

ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործը ոստիկանության  նախաքննական ապարատի վարույթում չի գտնվում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ի պատասխան լրագրողի հարցին, ասել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Սիրադեղյանի նկատմամբ կա հետախուզական գործ: Նրա նկատմամբ իրականացվում է միջազգային հետախուզում եւ գործը վարում է քրեական հետախուզության գլխավոր վարչությունը”,-ասաց Հունան Պողոսյանը: Լրագրողի հարցին, թե ինչպես կվարվի ոստիկանությունը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված