05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Բողոքի ցույց` ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների

Վաղը` հուլիսի 24-ին դատախազության շենքի մոտ բողոքի ցույց տեղի կունենա` ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի: Հիշեցնենք, որ օրերս Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ավարտվեց ՀԱԿ ակտիվիստների գործով դատավարությունը:  ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվեց ազատազրկման 6 տարի ժամկետով, Արտակ Կարապետյանը՝ 3 տարի, Սարգիս Գեւորգյանն […]

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը` ջրծաղիկից մահացած զինծառայողի գործի վերաբերյալ

2011 թ. դեկտեմբերի 30-ին “Նորք” ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում Ջրծաղիկ հիվանդությունից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մովսեսի Խաչատրյանի գործի նախաքննությունը ավարտվել է 2012 թ. հուլիսի 19-ին:                    Ըստ նախաքննության արդյունքի՝ մեղադրանք է առաջադրվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Սերգեյի Մկրտչյանին և ՀՀ ԶՈւ գլխավոր վիրաբույժ Միքայել Ժորայի Միքայելյանին` “ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար […]

Պաշտպանի գրասենյակում պերեօքսիդի լուծույթ խմած Անահիտ Վարդանյանի իրավունքը խախտել է դատախազությունը. ՄԻՊ

Պաշտպանի գրասենյակում հուսահատության արդյունքում պերեօքսիդի լուծույթ խմած Անահիտ Վարդանյանի իրավունքը խախտել է դատախազությունը: Անահիտ Վարդանյանը, քաղաքից երկար ժամանակով բացակայելուց հետո, հայտնաբերել էր, որ իր հարևանը տիրացել էր իրեն պատկանող քարե ավտոտնակի վրա գտնվող տնակին և դրա ներսում գտնվող գույքին։  Տիկին Վարդանյանը դիմել էր ոստիկանություն, սակայն գործը որակվել էր որպես քաղաքացիաիրավական, և քրեական գործ չէր հարուցվել։ Շիրակի մարզի քննչական բաժնի կողմից քրեականգործի հարուցումը մերժելու վերաբերյալ  որոշման հիմքում դրված նյութերի ուսումնասիրությունից […]

Դատարանը մերժեց Օսկանյանի ներկայացուցչի դիմումը

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  դռնփակ նիստում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ  քննվել է ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի ներկայացրած բողոքը, որով պահանջվում է վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանի կողմից 25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Ինչպես Henaran.am-ին փոխանցեցին “Սիվիլիթաս” […]

Դատարանը կհրապարակի Օսկանյանի բողոքի վերաբերյալ որոշումը

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ նիստի ընթացքում քննվել է Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի բողոքը, որով պահանջվում էր վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից  25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Հուլիսի 24-ին տեղի է ունենալու դատական բաց նիստ, որտեղ դատավոր Մնացական Մարտիրոսյանը ներկայացնելու է դատարանի կայացրած որոշումը:

Սամվել Բալասանյանն ավելացրել է թիկնապահների թիվը

Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն այս օրերին Գյումրիում է, եւ քաղաքապետի թեկնածուի առաջադրման փաստաթղթերն է նախապատրաստում: Henaran.am-ի տեղեկություններով, Գյումրիում իրավիճակը լարված է, ինչի արդյունքում Բալասանյանը հայրենի քաղաքում թիկնապահներով է շրջում: Երեկ նա իր թիկնազորին թվով հինգ մարդ է ավելացրել: Հիշեցնենք, որ գործող քաղաքապետ, հանրապետական Վարդան Ղուկասյանը հրաժարվել է ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից, […]

Տավուշի սահմանային գյուղում երիտասարդ է վիրավորվել

Henaran.am-ի տեղեկություններով, Տավուշի մարզի Ներքին Կարմիր աղբյուր գյուղում՝ ադրբեջանցիների կրակոցներից վիրավորվել է 25-ամյա մի երիտասարդ: Լուրը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց նաեւ գյուղապետ Մանվել Կամենդատյանը: Նրա խոսքով, շաբաթ օրը, սահմանային գոտում գյուղացիները խոտհունձ էին անում: “Նրանց կրակոցներից բեկորը կպել է Գոռ Փարսյանի ձեռքին, փառք Աստծո, լուրջ բան չկար, նույնիսկ հիվանդանոց չենք տարել: Հիմա Գոռը իրեն լավ […]

Հերթական մահը բանակում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը  հայտարարություն է տարածել, որով  տեղեկացնում է բանակում հերթական մահվան դեպքի մասին: “Վանաձորում, այսօր՝ հուլիսի 21-ին, տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի ծառայող 22-ամյա Աշոտ Սարդարյանի հուղարկավորությունը Ուսանողական 10 հասցեից:   Ա. Սարդարյանը ՀՀ զինված ուժերում ծառայում էր արդեն մեկ տարի եւ զորակոչվել էր Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության ֆակուլտետն ավարտելուց […]

Դատարանը չփոխեց Կարեն Արայանի խափանման միջոցը

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը մերժեց  դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդու” Կարեն Արայանի խափանման միջոցը փոխել: Դատական նիստը, Henaran.am-ի տեղեկությունենրո վ տվել է մոտ 4 ժամ: Դատարանը շարունակեց լսել վկաներին, այսօր ցուցմունք տվեց նաեւ Կարենի մայրը՝ Մարինա Արայանը: Եւս մեկ վկա էր ներակայացել դատարան: Հիշեցնենք, որ Կարեն Արայանը մեղադրվում է մեղադրվում […]

Վարդան Օսկանյանի բողոքը դատարանը կքննի դռնփակ նիստում

Հուլիսի 23-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կքննվի Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի ներկայացրած բողոքը, որով պահանջվում է վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանի կողմից 25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Տեղի է ունենալու դռնփակ դատական նիստ՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված