20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Վարդան Օսկանյանի բողոքը դատարանը կքննի դռնփակ նիստում

Հուլիսի 23-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կքննվի Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի ներկայացրած բողոքը, որով պահանջվում է վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանի կողմից 25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը:

Տեղի է ունենալու դռնփակ դատական նիստ՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել է «փողերի լվացման» հատկանիշներով, որն առընչվում է “Սիվիլիթաս” հիմնադրամին եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին:

Henaran.am-ին տեղեկացնում են “Սիվիլիթաս” հիմնադրամից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ