Ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին
Henaran.am –ի տեղեկություներով, երեկ գիշեր ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին` Արտակ Գևորգյանը մտել է բենզալցակայններից մեկը, զենքը պահել լցակայանում գտնվող հաճախորդի վրա և վերջինիս մեքենան տարել:
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկատվությունը, նշելով, որ հուլիսի 18-ին ժամը 0.35- ին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը իր կողմից վարվող Գազ 24 ավտոմեքենայից իջնելով` զենքի սպառանալիքով առեւգանգել է իր Վազ 21-06 մակնիշի մեքենան:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է,որ Արտակ Գ.-ն` 1982թ ծնված, ժամը 0.33 սահմաններում Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ իջնելով իր կողմից վարած Գազ 24 մակնիշի մեքենայից` ատրճանակի սպառանալիքով կանգնեցել է Վիրաբ. Ա-ի կողմից վարվող Վազ 21-06 մակնիշի մեքենան, իջեցնելով վերջինիս ուղևորին ու թողնելով Գազ 24 ավտոմեքենան, հեռացնել Վազ 21-06 ավտոմեքենայով:
Արտակ Գ-ն, ձերբակալված է: Հարուցվել է քրեական գործ:
Henaran.am-ը փորձեց կապ հասատաել ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի հետ ,սակայն վերջինս չէր պատասխանում հեռախոսազանգերին: