09 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ցավոք սրտի, իմ այդ հորդորին ականջալուր չեղան. պոլիտեխնիկի կառավարման խորհրդի նախագահը՝ սկանդալից

”Ցավոք, վերջին իրադարձությունենրը պոլիտեխնիկում ոչ առողջ մթնոլորտ են ստեղծել. պոլիտեխնիկն իր լավագույն օրերը չի ապրում,՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր,Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) կառավարման խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը՝ խոսելով բուհ-ում վերջին սկանդալի մասին: ՛՛Ինձ քիչ են հետաքրքրում այդ սկանդալները, ինձ առաջինը մտահոգում է բարոյահոգեբանական մթնոլորտը, որն այնքան էլ նպաստավոր չէ Պոլիտեխնիկի հեղինակության համար՛՛,-հավելեց նա։  […]

Հայաստանի կալանավայրերը կթեթևանան. Վրաստանում քննարկվել է պրոբացիոն ծառայությունը /վիդեո/

ՀՀ արդարադատության  նախարար Հովհաննես  Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը  աշխատանքային այցով նոյեմբերի 8-ին գտնվել է Վրաստանում:  Henaran.am-ի հետ զրույցում նախարարը հայտնեց, որ այցի ընթացքում վրաց գործընկերների հետ քննարկվել է պրոբացիոն ծառայության ծրագիրը: ՛՛Քննարկեցինք և պրոբացիոն ծառայության, և քրեակատարողական համակարգի գործունեությունը: Պրոբացիոն ծառայության առումով վրացական կողմը մեծ փորձառություն ունի, վերջին մի քանի տարիներին գործում է այդ ծառայությունն այնտեղ, […]

Թմրանյութ է պահել

Նոյեմբերի 13-ին, ժամը 20.20-ին, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության, Արմավիրի բաժնի և ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ օպերատիվ բաժնի ծառայողների համատեղ խումբն Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 18 հասցեում գտնվող մթերային խանութի դիմացից, թմրանյութ պահելու  կասկածանքով, բաժին բերման է ենթարկել 1971 թ. ծնված Արման Շ.-ին և 1969 թ. […]

Մեկ ափսե ապուրի համար կինը սպանել է տեգոր կնոջը

Ուդմուրտիայում քրեական գործ է հարուցվել սպանության փաստի առթիվ: Սպանության շարժառիթ է դարձել ապուրը: Ինչպես պարզվել է, համատեղ ապրող երկու եղբայրների կանանց միջեւ վեճ է սկսվել մեկ բաժին ապուրի համար: Նրանք երկուսն էլ ցանկացել են իրենց ամուսիններին կերակրել, սակայն ապուր քիչ է եղել: Կանանցից մեկը ապուրը տվել է իր ամուսնուն, մյուսն էլ սկսել է վիճել՝ ասելով, […]

Դրական տեղաշարժ ՀՀ Ոստիկանության համակարգի ձերբակալվածներին պահելու վայրերում

ՀՀ Ոստիկանության համակարգի ձերբակալվածներին պահելու վայրերում հասարակական դիտորդական խմբի հետևողականության, մեծ ջանքերի և ՀՀ ոստիկանության պատրաստակամության արդյունքում 01.01.2015թ-ից ՀՀ ոստիկանության համակարգում գործող ՁՊՎ-ներում պահվող յուրաքանչյուր անձին հասանելիք մեկ օրվա անվճար սննդի ձեռքբերման համար հաշվարկված գումարի չափը հնարավոր է եղել ավելացնել.– նախկին` 690 ՀՀ դրամի փոխարեն 830 ՀՀ դրամ (20.3% ավելին),– հղի կանանց, կերակրող մայրերին, անչափահասներին […]

Քրեակատարողական հաստատություններում կիրականացվեն էներգախնայողությանն ուղղված միջոցառումներ

Նոյեմբերի 14-ին, ՀՀ կառավարությունում, Արդարադատության նախարարության և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (ՀՎԷԷՀ) միջև ստորագրվել է էներգախնայողության ծրագրի վերաբերյալ համաձայնագիր: Ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, պաշտոնատար այլ անձինք: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը և Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը: […]

Աշոտ Կարապետյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են. Այսօր, երբ ՀՀ Սահմանադրական դատարանը քննում էր 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29ի  պայմանագրին միանալու մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը, դատարանի առջև կազմակերպվել է բողոքի ակցիա, որի ընթացքում տեղի է ունեցել միջադեպ ոստիկանների և ցուցարարների միջև: Միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն:

ՍԴ-ը սահմանադրական ճանաչեց ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը

ՀՀ Սահմանադրական դատարանը սահմանադրական է ճանաչել Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության պայմանագիրը: Այս մասին այսօր ՍԴ նիստի ավարտից հետո ասաց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Նշենք, որ հարցը գրավոր ընթացակարգով է քննարկվել:  Որոշումն ընթերցելուց հետո դահլիճում ներկաները վանկարկեցին ՛՛ամոթ-ամոթ՛՛: Հիշեցնենք, որ պայմանագիրը դեռևս չի քննարկվել Ազգային ժողովում: Նախատեսվում է, որ այն ուժի մեջ կմտնի հունվարի […]

Ոստիկանությունը հաստատում է Քասախի գերեզմանատան մոտ եղած ծեծկռտուքը

Նոյեմբերի 13-ին,  ժամը 01.45-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ  իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Քասախ գյուղի գերեզմանատանը հարձակվել են իր վրա և ծեծել:   Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, Քասախ գյուղի գերեզմանատան ճանապարհին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նույն […]

Կանխվեց միջազգային կեղծ փաստաթղթաշրջանառության դեպք

ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության ներքո գտնվող նոտարական համակարգի շնորհիվ վերջերս կանխվեց միջազգային կեղծ փաստաթղթաշրջանառության դեպք, որը կարող էր հանգեցնել առանձնապես խոշոր չափերի գույքի կորստի Իրանի Իսլամական Հանրապետությունում:Մասնավորապես, Դոնեցկ քաղաքի նոտարի կողմից ՛՛վավերացված՛՛ կեղծ լիազորագրով փորձ է արվել լիազորագիրը թարգմանել Հայաստանի Հանրապետությունում` հետագայում նպատակ ունենալով այն օգտագործել Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող բարձրարժեք անշարժ գույքը վաճառելու համար: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված