26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ցավոք սրտի, իմ այդ հորդորին ականջալուր չեղան. պոլիտեխնիկի կառավարման խորհրդի նախագահը՝ սկանդալից

”Ցավոք, վերջին իրադարձությունենրը պոլիտեխնիկում ոչ առողջ մթնոլորտ են ստեղծել. պոլիտեխնիկն իր լավագույն օրերը չի ապրում,՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր,Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) կառավարման խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը՝ խոսելով բուհ-ում վերջին սկանդալի մասին: ՛՛Ինձ քիչ են հետաքրքրում այդ սկանդալները, ինձ առաջինը մտահոգում է բարոյահոգեբանական մթնոլորտը, որն այնքան էլ նպաստավոր չէ Պոլիտեխնիկի հեղինակության համար՛՛,-հավելեց նա։ 

 

Նիկոյանը նշեց, որ քանի որ սեքս-սկանդալի հետ կապված հարցը նախաքննության փուլում է, ինչպես ինքը, այնպես էլ որևէ այլ ոք իրավունք չունի մինչև նախաքննության ավարտը որևէ լուծումներ առաջարկել: Սակայն նա հայտնեց, որ  եղել է բուհում և ուղղակիորեն բոլորին առաջարկել ձեռնպահ մնալ այն քայլերից, որը լրացուցիչ լարվածություն կստեղծի բուհում, և բացասական իմաստով բուհի անունը կդրվի շրջանառության մեջ։ ՛՛Ցավոք սրտի, իմ այդ հորդորին ականջալուր չեղան և գնաց բացասական էսկալացիայի երկրորդ փուլը, որն իմ համար ամբողջովին անընդունելի է՝ որպես կառավարման խորհրդի նախագահ։ Յուրաքանյուր խնդրի լուծում պետք է գնա ոչ թե վիրահատական ճանապարհներով, այլ թերապևտիկ, հանգիստ բուժման, և որպեսզի ժամանակի ընթացքում խնդիրները կարգավորվեն՛՛,-կարծում է նա:

Հիշեցնենք, որ ՀՊՃՀ-ի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջից նամակներ էին ուղարկվել, և հիմա Քննչական կոմիտեն ուսումնասիրում է այդ գործը: Դրանից հետո բուհ-ի մի քանի աշխատակիցներ ազատվեիցն աշխատանքից:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ