25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանի կալանավայրերը կթեթևանան. Վրաստանում քննարկվել է պրոբացիոն ծառայությունը /վիդեո/

ՀՀ արդարադատության  նախարար Հովհաննես  Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը  աշխատանքային այցով նոյեմբերի 8-ին գտնվել է Վրաստանում:  Henaran.am-ի հետ զրույցում նախարարը հայտնեց, որ այցի ընթացքում վրաց գործընկերների հետ քննարկվել է պրոբացիոն ծառայության ծրագիրը: ՛՛Քննարկեցինք և պրոբացիոն ծառայության, և քրեակատարողական համակարգի գործունեությունը: Պրոբացիոն ծառայության առումով վրացական կողմը մեծ փորձառություն ունի, վերջին մի քանի տարիներին գործում է այդ ծառայությունն այնտեղ, և մեզ համար հետաքրքիր էր մեր գործընկերների փորձը՛՛,-նշեց նախարարը:

Նա հավելեց, որ ներկայումս ընթանում է հայեցկարգի մշակման գործընթացը, և երբ այն քննարկվի ու հավանության արժանանա, կսկվի օրենսդրական փաթեթի նախապատրաստումը, ինչը հիմք է հանդիսանալու հետագայում այդ ծառայությունը ստեղծելու համար: ՛՛Վրացական փորձն օգտակար է, և մենք պայամնավորվածություններ ենք ձեռք բերել, որպեսզիիրավական ինֆորմացիայի, բարեփոխումների վերաբերյալ անընդհատ փոխանակում ունենանք, ինչպես նաև տարբեր ֆորմատի քննարկումներ թե Երևանում, թե Թբիլիսիում՛՛:

Հարցին, թե երբ վերջնականապես պատրաստ կլինի հայեցակարգը, Հ. Մանուկյանը հույս հայտնեց, որ այս տարվի կհաջողվի դա անել: 

Նշենք, որ Նախագահի կարգադրությամբ հաստատված 2012-2016 թվասկանների իրավական և դատական բարեփոխումների միջոցառումների ցանկով նախատեսված է պրոբացիոն ծառայության ստեղծման կապակցությամբ համապատասխան իրավական ակտերի մշակումը: Նախատեսված է ստեղծել պրոբացիայի առանձնացված ծառայություն՝ քրեակատարողական ծառայությունից անջատ։ 

Ըստ Արդարադատության նախարարի՝ սա կնպաստի ՔԿՀ-ների թեթևացմանը, ինչի մասին է վկայում միջազգային փորձը: 

Հավելենք, որ պրոբացիոն ծառայության իրավասությունները հետևյալն են՝ մինչդատավարական փուլում աջակցություն որոշում կայացնողներին, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս ճիշտ կողմնորոշվելու առումով աջակցություն դատավորներին: Դատական փուլում՝ աջակցություն պատժի նշանակման, պատժի տեսակի և չափի որոշման առումով, մասնավորապես՝ հանցագործություն կատարած սուբյեկտի կերպարի սոցիալական արժևորման վերաբերյալ։ Պատժի կրման փուլում, ըստ էության, արդեն պատժից ազատման նախապատրաստմանն ուղված աշխատանքներ, պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինման առումով զեկույցների ներկայացում։ Եվ հետպենիտենցիար փուլի համար արդեն սոցիալական հաստատությունների հետ համագործակցություն:

Դիտեք նաև տեսանյութը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ