15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Օֆշորային սկանդալի նոր զարգացումները

Այսօր ,  Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, կշարունակվի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված հայտնի օֆշորային սկանդալի գործով քննությունը: Սույն գործով միակ մեղադրյալ Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով […]

Բարկացած սիրեկանն արյունալի վրեժ է լուծել /վիդեո/

Իրկուտսկի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով մեղադրվում է մահափորձ կատարելու մեջ: Ինչպես պարզվել է, տղամարդը բռնացրել է նախկին ընկերուհուն այլ տղամարդու հետ ու որոշել է վրեժ լուծել: Նա հարձակվել է զույգի վրա ու դանակահարել նրանց, սակայն բարեբախտաբար ստացած վնասվածքները լուրջ չեն եղել:

Մուրադ Նազարյանը թուրքական բանտում սեռական բռնության է ենթարկվել

Ստամբուլի Սամաթիա թաղամասի 85-ամյա հայ բնակչուհի Մարիցա Քյուչուքի դաժան սպանության գործով մեղադրյալ հանդես եկող Մուրադ Նազարյանը, ով Թուրքիայի քաղաքացի է, հայտարարել է, որ բանտում բռնությունների է ենթարկվում, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «hurhaber.com» լրատվակայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի քրեական դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ ներկա են գտնվել մեղադրյալ Նազարյանն ու կողմերի փաստաբանները: Փաստաբան Էրեն Քեսինը տեղեկացրել է, […]

Դադարեցրել են հացադուլը

Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույցի մասնակից, հացադուլ հայտարարած չորս 19-ամյա երիտասարդներն առողջական խնդիրների պատճառով դադարեցրել են հացադուլը: Երեկ երեկոյան արդեն Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում տղաները նշեցին, որ թույլ են զգում: Հիշեցնենք, որ երիտասարդները հացադուլ էին հայտարարել երկու օր առաջ:: Նշենք, որ Դավիթ Սանասարյանն իր հացադուլով կոչ է անում ժողովրդին գնալ Ազատության հրապարակ եւ շարունակել […]

«Մինչև ջեբս փողը չտենամ չեմ հավատում» /վիդեո/

Նաիրիտցիները իրենց հերթական հանդիպման վայր ընտրել են կառավարության շենքի բակը: Henaran.am-ի հետ զրույցում գործարանի նախկին մամլո պատասխանատու Անուշ Հարությունյանը նշեց, որ իրենք վստահում են վարչապետի խոսքին և հավատացած են, որ հուլիսի 15-ին կստանան աշխատավարձերն ամբողջությամբ: «Վարչապետին և էներգետիկայի նախարարին ուզում ենք հանդիպել, քանի որ գործարանի վերագործարկման հարց կա: Իսկ հավաքվել ենք այստեղ , քանի որ […]

Ռուսաստանը Թուրքիայից ներկրած 20 տոննա դեղձը հետ է ուղարկել

Թուրքիայից Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Նովորոսիյսկ քաղաք  արտահանվող 20 տոննա դեղձի մեջ հայտնաբերվել են մարդու առողջության  համար վնասակար նյութեր: Համապատասխան լաբորատոր հետազոտության անցկացումից հետո նշյալ գյուղմթերքը հետ է առաքվել Թուրքիա, գրում է  Ermenihaber.am-ը: Թուրքական «haberturk» լրատվական կայքը, մեջբերելով Ռուսաստանի Դաշնության «Բույսերի պաշտպանության և կառանտինային ծառայության» (Россельхознадзор) նախագահի խորհրդական Ալեքսեյ Ալեքսեյենկոյի խոսքերը, նշում է. «Կազմակերպությանը պատկանող […]

Առավելագույնը որքան է թույլատրվում աշխատել

Իրավաբան. net-ը իրազեկում է, թե որքան է աշխատանքի առավելագույն ժամանակը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր անձի աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից, իսկ ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, օրենքով, այլ իրավական ակտերով և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի: Օրական 12 ժամից ավել (հանգստի և սնվելու […]

«Սարի սմբուլն էր պակաս»

Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Կարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի,  խանութի վրա հարձակման փաստի առթիվ հետաքննության հետագա ընթացքը կորոշվի քննության շրջանակում նշանակված ապրանքագիտական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից: Հիշեցնենք, հուլիսի 7-ին՝ ժամը 04.00-ին, ոստիկանության Կապանի բաժնի շրջիկ ծառայություն իրականացնող խմբի ծառայողները Կապան […]

Ես քո եզդի լավը … ԴԱՀԿ աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել որդուն և մորը /վիդեո/

Ազգությամբ եզդի Յուրա Ամարյանին 5-ից 15 տարվա ազատազրկում է սպառնում: Յուրա Ամարյանի փոխանցմամբ իրականում իրեն են ծեծել ու իր մորը՝ Նազիկ Ամարյանին, սակայն գործը շրջել են իր վրա: Նշենք, որ 2015 թվականի ապրիլի 17-ին Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազություն մուտք է արվել հայցադիմում, որով քաղաքացի Յուրա Ամարյանին առաջադրված է հետևյալ մեղադրանքը՝ Յուրա Ամարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանիհամար, որ նա Թբիլիսյան խճ. 3/4 շենքի թիվ 3 բնակարանումիշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ԱՆ ԴԱՀԿ աշխատակիցների կողմից իրենց ծառայության օպերատիվ բաժնի աշխատակից Վարդան Մելիքբեկյանի կողմիցՆազիկ Ամարյանին բնակարանից վտարելու վերաբերյալ հարուցած կատարողական վարույթի հիման վրավտարման աշխատանքներն իրականացնելիս, Յու. Ամարյանը, գտնվելով ոչ սթափ վիճակում, առողջության համարվտանգավոր բռնություն է գործադրել ԴԱՀԿ աշխատակից Կարեն Միլիտոմնյանի նկատմամբ՝ քաշքշել նրանց, քարերնետել ԴԱՀԿ աշխատակիցների ուղղությամբ, որոնցից մեկը դիպել է Կ.Միլիտոնյանի աջ ձեռքի ափին, վերջինիսառողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ աջ դաստակի 1-ին մետակարպալ ոսկրի հիմի բեկորավորտեղաշարժված կոտրվածքի ձևով։ […]

Լրիվ Դոն Կիխոտնա՝ մորս ազիզ արև … Ազատության թշվառությունը /վիդեո/

Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած 4 երիտասարդները աչքի են ընկնում իրենց «ինքնատիպ» պահվածքով: Ներկայացնում ենք մեր թղթակցի զրույցի երիտասարդների հետ: Մեկնաբանությունները թողնում ենք Ձեզ: Դիտեք տեսանյութը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի