11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Տեքստը դեռ պատրաստ չի, երբ կլինի տեքստը, կքննարկենք. Շարմազանովը՝ սահմանադրական բարեփոխումներից

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որտեղ քննարկվել են ներքաղաքական, ներկուսակցական հարցեր, անդրադարձ է կատարվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ՌԴ այցին: Այս մասին նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Սակայն սահմանադրական բարեփոխումների հարցը կքննարկվի այն ժամանակ, երբ պատրաստ կլինի դրա տեքստը: 

«Տեքստը դեռ պատրաստ չի, երբ կլինի տեքստը, քննարկենք և մեր որոշումը կներկայացնենք դրա վերաբերյալ: Հավանաբար, մի քանի նիստ հետո վերջնական տարբերակի հետ կապված մեր տեսակետը կներկայացնենք»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: 

Անդրադառնալով նախագահի վերջին ելույթին՝ նա ասաց, որ հայ-իրանական երկաթգծի կառուցման ծրագիրը հեռանկարային է: 

«Հայաստանը կարևորում է երկաթգծի կառուցումը: Նախագահ Սարգսյանը կարևորել է դա նաև Չինաստան պաշտոնական այցի ժամանակ և նշել է, որ դա Մետաքսի ճանապարհի շարունակությունն է»,- ասաց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ