17 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

Անդրանիկ Նիկողոսյանն՝ իրեն բռնաբարության մեջ մեղադրելու մասին

Ռուսական դեղին կայքերում տարածված տեղեկատվությունը, թե, իբր, Ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը Մոսկվայում մեղադրվում է բռնի գործողություններ կատարելու մեջ, կատարյալ զրպարտության վառ օրինակ է: Ասված է Անդրանիկ Նիկողոսյանի տարածած հայտարարության մեջ:

Այդ` մինչ այժմ անհայտ ռուսական կայքերում տեղ գտած հրապարակումները չունեն ոչ մի հիմք և միտված են Նիկողոսյանի համբավի արատավորմանը:

Ցավալի է, որ հայկական զանգվածային լրատվամիջոցներն էլ, անտեսելով տեղեկատվության սկզբնաղբյուրի անվստահելի ծագումնաբանությունը,սենսացիայի փնտրտուքում շտապեցին արտատպել այդ անհեթեթությունը՝առանց դրանում տեղ գտած մանրամասների ստուգման որևէ փորձ կատարելու:

Սա հակված ենք դիտարկելու իբրև Նիկողոսյանի անձի դեմ ուղղված տեղեկատվական արշավանքի ևս մեկ դրսևորում:

Հիշեցնենք, որ ըստ լուրերի Նիկողոսյանին մեղադրում են բռնաբարության մեջ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ