17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Նոտարը հրաժարվել է քաղաքացուն հանձնել գումարը

ՀՀ արդարադատության նախարարի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված 29.10.2015թ. գրությամբ հայտնվել է, որ քաղաքացի Միխայիլ Մեսյանը դիմել է Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Վահագն Գրիգորյանին` 12.12.2014թ. կնքված առուվաճառքի պայմանագրով վճարման ենթակա 64.000 ԱՄՆ դոլար գումարը նոտարի դեպոզիտ հաշվից ստանալու խնդրանքով, սակայն նոտարը հրաժարվել է Միխայել Մեսյանին հանձնել գումարը: Այս մասին հայտնում է դատախազության լրատվական ծառայությունը: ՀՀ […]

Երկու միլիոն

Դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանը, ով հանդիսատեսին հայտնի է հիմնականում սերիալներում կերտած իր դերերով, վթարի է ենթարկվել և այժմ գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ում: Այս լուրը Henaran.am-ի հետ զրույցում հասատատեց «Էրեբունի» ԲԿ-ի մամուլի Խոսնակ Շուշան Հունանյանը: Հոկտեմբեր 27-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի ժամանակ մեքենայում բացի Ջուլիայից նաև այլ մարդիկ են եղել, սակայն տուժել է միայն դերսանուհին, ով շուրջ […]

Մահվան ելքով ավտովթարի դեպքի առիթվ հարուցվել է քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Նախնական տվյալներով՝ 2015 թվականի նոյեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Սպիտակ-Լեռնանցք ավտոճանապարհի 1-ին կմ-ի հատվածում բախվել են «Ժուկ-A06» […]

Սողոմոնը խնդրել է, որ իր զինվորական համազգեստը հագցնենք. մայրը հուզվեց

«Որդուս կհուղարկավորեն Եռաբլուր զինվորական պանթեոնում, էսքանից հետո կգնա միանալու ընտանիքին և ընկերներին: Մեկ այլ վայրում նրա մարմինը չպետք է հողին հանձնեին: Սողոմոնը խնդրել է, որ իր զինվորական համազգեստը հագցնենք, ճիշտ է մաշված է, բայց կհագցնենք, թող գոնե դա իր սրտով լինի»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց  20 տարվա ազատազրկումից հետո դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից ազատված ցմահ […]

11-ամյա աղջիկը հղիացել է

Պրիմորյեում քրեական գործ է հարուցվել բռնաբարության հատկանիշով։ Հիվանդանոց է տեղափոխվել 11-ամյա մի աղջիկ, ով, պարզվել է, հղի է, սակայն պտուղը մահացած է։ Ինչպես պարզվել է, աղջկան բռնաբարել են, իսկ թե ով, առայժմ պարզ չէ, գրում է PrimaMedia.ru-ն։ Տեղական զլմ-ներում, սակայն, տեղեկատվություն է տարածվել, որ աղջկան բռնաբարել է հարազատ հայրը, ով այժմ փախուստի է դիմել։ Այս […]

Մոսկվայում դեպի Երևան անօրինական ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուս է կանգնեցվել

Մոսկվայում ՌԴ «Փոխադրումների կազմակերպիչ» պետական հաստատությունն ու Ավտոմեքենաների ճանապարհային վերահսկման մայրաքաղաքային պետական վարչությունը հայտնաբերել են Մոսկվա-Երևան անօրինական ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուս, գրում է gazeta.ru-ն։ «Այժմ «Վագտրանս» ընկերությանը պատկանող ավտոբուսը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք: Ընկերությանը մինչև 150.000 ռուբլի տուգանք է սպառնում»,-նշվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է նաեւ, որ  «Վագտրանսը» ներառված չէ միջազգային ավտոբուսային երթուղիներ իրականացնողների ռեեստրում, հետեւաբար՝ […]

«Արժանանալու եմ նույն ճակատագրին, ինչ Սողոմոն Քոչարյանը … ». ևս մի ցմահ է մահացել

Ցմահ ազատազրկման դատապարտվածները նորից ահազանգում են: Այս անգամ նրանք պահանջում են, որպեսզի իրենց ընկերներից ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանին վաղաժամկետ ազատեն: Ընկերները չեն ցանկանում, որ նա էլ նույն ճակաատագրին արժանանա, ինչ Սողոմոն Քոչարյանը: Տեղեկացնենք, Վանաձորի բնակիչ Վահագն Մարուքյանը կալանավորվել է 1993 թ.-ին՝ 19 տարեկանում: 1994 թ.-ին ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով նա դատապարտվել է մահապատժի (2003թ.-ից ՀՀ […]

«Վոլոդյա, մենք քեզ հետ ենք, դադարեցրու». ազատամարտիկները հանդիպում են պահանջում /ֆոտո/վիդեո/

Այս պահին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դիմաց հավաքվել են մի խումբ ազատամարտիկներ և պահանջում են ազատ արձակել ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին: Մեկ այլ հորդոր էլ ունեն` ուղղված Ավետիսյանին, ազատամարտիկներ Գեղամ Ասատրյանին, Հովսեփ Պետրոսյանին, Փայլակ Խաչատրյանին` դադարեցնել հացադուլը: Նշենք, Վոլոդյա Ավետիսյանն արդեն 11 օր է հացադուլի մեջ է: Ազատամարտիկները համոզված են` հացադուլի 11-րդ օրվանից օրգանիզմում լուրջ […]

Դեմ են Աշոտյանի «Եռանկյունուն»

Ազգային ժողովում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաշվետվության քննարկման ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսը դիմեց այդ խորհրդի տնօրենին՝ հանրաքվեի քարոզարշավի շրջանում բանավեճային մի հաղորդաշար կազմակերպելու առաջարկով, որում հավասար պայմաններ ապահովված կլինի «Այո»-ի և «Ոչ»-ի քարոզչության համար։ Հանրային հեռուստատեսությունում քարոզչության հենց առաջին օրը բացված «Եռանկյունի» հաղորդաշարը ծաղր է քարոզչության հավասարության սկզբունքի նկատմամբ։ Այդ հաղորդաշարը վարում է ոչ այլ ոք, […]

91-ամյա տատի սպանության մեջ կասկածվում է 28-ամյա թոռը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 91-ամյա կնոջ՝ շահադիտական դրդումներով, ավազակությամբ կատարված սպանության դեպքի առթիվ. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 2015 թվականի նոյեմբերի 05-ին՝ ժամը 22:50-ին, ահազանգ է ստացվել, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի