24 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Վիտալի Բալասանյանին ԱԱԾ են կանչել: Բացառիկ մանրամասներ. Ժողովուրդ

Օրաթերթին հայտնի է դարձել, թե որ քրեական գործով է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրավիրվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն եւ հարցաքննվել: Մասնավորապես՝ թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Վիտալի Բալասանյանը ԱԱԾ-ում հարցաքննվել է Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում անվտանգության վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Ասլանյանի դեմ հարուցված քրեական գործով: Ասլանյանին մեղադրում […]

Սպանության մեջ մեղադրվող ՔՊ-ական նախկին պաշտոնյայի որդին ազատության մեջ է, իսկ ֆեյսբուքում ստատուս գրողները՝ կալանքի տակ. Փաստինֆո

Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ սպանության փորձի մեջ մեղադրվող Կարեն Պողոսյանի, վերաբերյալ գործն արդեն մեկ տարի է, ինչ դատարանում է, սակայն «սառեցված» վիճակում, գրել է «Փաստինֆո»-ն։ Մեկ տարվա ընթացքում, ինչպես պարզվեց, գործը դեռ հիմնական դատաքննության փուլ չի հասել, ավելին՝ ընդամենը դատական մեկ-երկու նիստ է եղել, իսկ Կարեն Պողոսյանը, թեև մեղադրվում է սպանության փորձի մեջ, […]

Բոլոր քննիչներդ միայն կատարում եք ՀՀ վարչապետի հրահանգները. Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ԻՄ ՑՈւՑՄՈւՆՔԸ Անցած շաբաթ, նոյեմբերի 11-ին,ծանուցագիր էի ստացել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա․ Խաչատրյանից։ Ծանուցագրում գրված է․ «facbook.com» սոցիալական կայքում 2019թվականի սեպտեմբերի 19-ին կատարված հրապարակման հիման վրա 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության […]

Երևանում փորձել են այրել հրեական սինագոգը

Նոյեմբերի 15-ին Երևանում գտնվող հրեական միակ սինագոգը փորձել են այրել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ-ում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը։ Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան և հայտնի չէ, թե ով է այն արել, դեպքի վերաբերյալ տեղեկացրել են իրավապահներին։ ՀՀ-ում հրեական համայնքի ղեկավարի գնահատմամբ՝ տեղի ունեցածը վանդալիզմ է։ «Չգիտենք՝ ով կարող է […]

Ապօրինի ընդերքօգտագործմամբ Արաքս գետի հունը փոխվել է, օգտակար հանածոների կորուստ է տեղի ունեցել

2020թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից Արարատի մարզի Եղեգնավան և Լուսառատ գյուղերի տարածքներում՝ Արաքս գետի ավազանում, իրականացված չափագրման արդյունքում արձանագրված՝ ՍՊ ընկերությանը տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության տեղամասից դուրս ավազակոպիճի ապօրինի արդյունահանման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են նշված ՍՊ […]

Եռաբլուրի գործով որոշում է կայացվել

Փաստաբան ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ տեղեկացնում է, որ 2022թ սեպտեմբերի 21-ին, Եռաբլուրում, զոհվածների ծնողներին բռնությամբ բերման ենթարկելու, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ 1 տարի 2 ամիս տեւած քրեական վարույթով որոշում է կայացվել ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։ «Ծանոթացման նպատակով մեզ տրամադրվել են քրեական վարույթի նյութերը / 9 հատոր եւ բազմաթիվ տեսագրություններ/։ Իրավական […]

Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթն ազատ է արձակվել

Թուրքական հայալեզու «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը պայմանականորեն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Սամասթը բանտում անցկացրել է 16 տարի 10 ամիս, նրա պատժաչափը կրճատվել է մեկ տարի առաջ՝ լավ պահվածքի համար։

Էրդողանը Իսրայելն անվանել է «ահաբեկչական պետություն»

Թուրքիայի նախագահը բավականին սուր կերպով քննադատել է Իսրայելին և նրա դաշնակիցներին՝ կոչ անելով իսրայելցի պաշտոնյաներին դատել ռազմական հանցագործությունների համար։Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելն անվանել է «ահաբեկչական պետություն»՝ Գերմանիա կատարելիք այցից առաջ կրկին դատապարտելով իսրայելական հարձակումը շրջափակված Գազայի հատվածի վրա: Նրա խոսքով՝ Իսրայելի ռազմական արշավը պաղեստինյան «Համաս» զինված խմբավորման դեմ «մարդկության պատմության մեջ ամենադավաճանական հարձակումներն են»՝ Արևմուտքի […]

Հայկ Սարգսյանը գաղտնի տեղեկություն է հրապարակել․ ինչու են լռում իրավապահները.

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով աղմկահարույց նախագիծ է մշակել և պատրաստվում է ներկայացնել խորհրդարանի քննարկմանը, երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ գաղտնիք պարունակող տեղեկություն է հրապարակել։ Խոսքը՝ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագծի մասին է, որն հնարավորություն է տալիս որոշակի գումարի դիմաց ազատվել ժամկետային ծառայությունից։ Մասնավորապես, ըստ նախագծի՝ 27 տարին լրացած անձը 15 մլն դրամ վճարելու […]

Հինգ ամիս ապօրինի կալանքի տակ է պահվում Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Նորայր Ասլանյանը

Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Մարտական խաչ առաջին և երկրորդ աստիճանի շքանշանների արժանացած Նորայր Ասլանյանը շուրջ հինգ ամիս է պահվում է ապօրինի կալանքի տակ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին ահազանգում է գնդապետ Նորայր Ասլանյանի պաշտպանական թիմը։ «Հրազենի և ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության գործով մեղադրվող գնդապետ Ասլանյանին կալանավորելու որոշումը կայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի