24 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Այսուհետ քաղաքացիներից գումար կգանձվի. Իրավունք

Մինչ Երեւանի ավագանին թեժ նիստեր էր անցկացնում, Ազգային ժողովում ՔՊ-ն հանձնաժողովային նիստում դրական եզրակացություն տվեց, որ այսուհետ անշարժ գույքերի նվիրատվության վերաբերյալ բոլոր գործարքները պարտադիր անցնեն նոտարական վավերացում: Նախագծի վերաբերյալ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանն անկեղծացավ. «Քննարկվող փոփոխությունները քաղաքացիների կյանքը որեւէ կերպ չեն բարդացնի` բացի նրանից, որ այսուհետ նվիրատվությունների գործարքի համար գումար կգանձվի: Այս եւ այլ […]

Գեներալը տրամադրված է մարտական

«Տրամադրությունը շատ նորմալ է, իրականում, այս տոտալ անօրինական վիճակից մի քիչ զզված է, որովհետև ՀՀ քաղաքացի է, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպա է, ինքը միշտ մտածել է, որ Հայաստանում ինչ իրավիճակ էլ լինի, օրենքը գործելու է։ Փաստորեն, իր դեպքում ստացվում է, որ չի գործում», – լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։ Նա նշեց, որ […]

Իշխանությունը փնտրտուքի մեջ է. Ժողովուրդ

Երեկ ԲԴԽ-ն պաշտոնապես դադարեցրեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանի լիազորությունները։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ-ում խոսակցություններ կան, որ քաղաքական իշխանությունները քննարկել են Դավիթ Խաչատուրյանի փոխարեն ԲԴԽ տանել արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին, սակայն վերջնական որոշում դեռ չկա: Ավելի ուշ քննարկվել է փաստաբաններից մեկի թեկնածությունը, որը եւս վերջնական չէ։ Ասել է […]

Միհրան Պողոսյանին ձերբակալել են․ նա կարտահանձնվի Հայաստան

Մոսկվայում բերման է ենթարկվել Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։ Հայաստանում նա հետախուզվում է ինը հոդվածով նախատեսված հանցագործությունների համար։ politik.am-ի տեղեկություններով՝ պաշտոնյային երեկ կեսօրին Տվերսկայա փողոցում կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Նա իր հետ ուներ փախստականի վկայական։ Նրա բերման ենթարկելու մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակ, իսկ Միհրանին մոտ ապագայում […]

«Կառավարության անդամները հաստատում են` Ավինյանն ապօրինի է ստանձնել քաղաքապետի լիազորությունները». «Մայր Հայաստան»

Կառավարության անդամները կամա թե ակամա հաստատում են, որ Տիգրան Ավինյանն ապօրինի է ստանձնել Երևանի քաղաքապետի լիազորությունները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։ Նա նաեւ նշել է. «Ինչպես հայտնի է, «Մայր Հայաստան» խմբակցության որոշմամբ դիմել եմ դատարան՝ Տիգրան Ավինյանի կողմից Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման ոչ իրավաչափությունը ճանաչելու […]

Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լեռնային Ղարաբաղից հեռացածների վերադարձը. Միջազգային քրեական դատարան

Միջազգային քրեական դատարանը հրապարակել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ժամանակավոր միջոցների վերաբերյալ իր որոշումը: Դատարանը որոշել է՝ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լեռնային Ղարաբաղից հեռացածների վերադարձը։ Ապահովել, որ մարդիկ, որոնք մնացել են ԼՂ-ում, ցանկության դեպքում լքեն այն։ Ապահովել, որ այն անձինք, որոնք մնում են ԼՂ-ում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են, զերծ մնան ուժի […]

Հայաստանը և Թունիսը վերացնելու են վիզայի պահանջը դիվանագիտական անձնագիր ունեցողների համար

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թունիսի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Նախագիծն ընդգրկված էր նիստի չզեկուցվող հարցերի թվում։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը և Թունիսի Հանրապետությունը վարում են բարեկամական և զարգացող երկկողմ հարաբերություններ: «Թունիսի Հանրապետությունը հանդիսանում է հյուսիսաֆրիկյան տարածաշրջանի […]

Հրատապ. Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը գոյաբանական սպառնալիքի տակ է

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը, հավանաբար, 16-դարյա պատմության ընթացքում ամենամեծ գոյաբանական սպառնալիքի տակ է՝ նշված է Պատրիարքարանի հրատապ հաղորդագրության մեջ: «Այս գոյաբանական-տարածքային սպառնալիքն ամբողջությամբ տարածվում է Երուսաղեմի բոլոր քրիստոնյա համայնքների վրա»,- նշել են Պատրիարքարանից՝ անդրադառնալով «Կովերի պարտեզում» ստեղծված իրավիճակին: Ըստ հաղորդագրության՝ Հայոց պատրիարքարանը չեղարկել էր «Կովերի պարտեզին» առնչվող պայմանագիրը: «Չեղարկմանն օրինական արձագանք տալու փոխարեն՝ կառուցապատողներն ամբողջությամբ անտեսել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի