24 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

24 գերի ազատ է արձակվել: Բաքվի բանտերում 100-ավոր հայ գերիների մասին «0» արձագանք

Շաբաթներ տևած բանակցություններից հետո այսօր առավոտից ուժի մեջ մտած զինադադարի արդյունքում Համասը ազատություն է շնորհել գերեվարվածների առաջին խմբին, որոնց մեջ կային Իսրայելի 13 քաղաքացիներ և 10 թաիլանդցիներ։ Քառօրյա զինադադարի արդյունքում Համասը ազատ կարձակի 50 գերիների Իսրայելում բանտարկված 150 պաղեստինցիների դիմաց։ Հիշեցնենք, զինյալները հոկտեմբերյան անսպասելի հարձակման ժամանակ գերեվարել էին 237 հոգու։ Այս մասին հաղորդում են միջազգային […]

Թուրքիան իր պատմության ընթացքում երբեք չի մասնակցել ցեղասպանության . Էրդողան

Թուրքիան իր պատմության ընթացքում երբեք չի մասնակցել ցեղասպանության և շահագործման՝ ի տարբերություն նրանց, ովքեր այսօր լռում են Իսրայելի վայրագությունների դեմ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահը ավանդաբար լռել է Հայոց ցեղասպանության մասին, որը Թուրքիան իրականացրել էր 20-րդ դարի սկզբին։ Ագրեսոր երկրի ներկայացուցիչը հայտարարել է […]

Մենք չենք հեռանա․ Երուսաղեմի հայերը դիմադրում են զինված վերաբնակիչներին /Տեսանյութ/

Երուսաղեմի հայերը դիմադրում են զինված վերաբնակիչներին և հայտարարում են, որ իրենք չեն հեռանա։ Անշարժ գույքի վիճահարույց նախագիծը սպառնում է աշխարհի հնագույն հայկական սփյուռքի համայնքին։ Սակայն հայերը հրաժարվում են լքել դարերով իրենց պատկանող տարածքը։ Xana Gardens ընկերության ներկայացուցիչները քանիցս ուղարկել են կապալառուներ, զինված վերաբնակիչներ,քանդող տեխնիկա տարածքը գրավելու համար, որը ավտոկայանատեղի հետ միասին ընդգրկում է հայկական եկեղեցու […]

Ոստիկանությունը վիրավորներ ունի, բախումներ եւ զանգվածային անհնազանդություն /Տեսանյութ/

Հինգշաբթի գիշերը Իռլանդիայի մայրաքաղաքի վրա ծանր է նստել։ Խռովարարները ջարդել են խանութների ցուցափեղկերը, այրել մեքենաները և բախվել ոստիկանների հետ։ Դուբլինի կենտրոնում անկարգությունները սկսվել են դանակով հարձակումից հետո, որի հետևանքով 4 մարդ է վիրավորվել։ Հասարակական կարգի խախտման արդյունքում խռովարարները ջարդել են ոստիկանական 11 մեքենաներ, վնասել 13 խանութներ, 3 ավտոբուսներ, 1 տրամվայ։ Իռլանդական ոստիկանությունը ունի վիրավորներ, սակայն […]

Կրակոցներ Փարաքարում. կա տուժած

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարաքար խոշորացված համայնքում՝ Երևանյան խճուղում, կրակոցներ են հնչել և կա վիրավոր: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության […]

ՄԻԵԴ-ում կվիճարկվի արցախահայերի գույքի իրավունքը

Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական գանգատ է նախապատրաստում ՄԻԵԴ-ում՝ Լեռնային Ղարաբաղի գույքային իրավունքի վերականգնման հարցով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։ Նա նշեց, որ հայցը կներկայացվի առաջիկայում, սակայն կոնկրետ ժամկետ չնշեց։

Իրավապահ համակարգը ճաք է տալիս: Կարեն Անդրեասյանը հրապարակային «մենամարտի» է դուրս եկել Սասուն Խաչատրյանի դեմ. Ժողովուրդ

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը «մենամարտի» է դուրս եկել Խաչատրյան եղբայրների դեմ։ Այս անգամ հրապարակային դաս է տալիս Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին։ Երեկ կառավարության նիստին, ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն մտահոգությանը, թե ձգձգվում են կոռուպցիոն գործերով իրական արդյունքները, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հայտարարել է. «Մենք հիմա քրեական գործ ունենք՝ դատարան ուղարկված՝ մոտ […]

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակմամբ հայերի էթնիկ զտում է իրականացրել՝ իրենց պապենական հողից. զեկույց

Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր քաղբանտարկյալները, ռազմագերիները և պատանդները պետք է անհապաղ ազատ արձակվեն միջազգային իրավունքի համաձայն: Այս մասին ընդգծում է Ճշմարտության և արդարադատության կենտրոնի «Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, պատանդներին և գերիներին» զեկույցը: Զեկույցը հիշեցնում է, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակմամբ հայերի էթնիկ զտում է իրականացրել՝ իրենց պապենական հողից: Շուրջ […]

Դավիթ Բաբայանի առաջ Բաքուն պայման է դրել. Հրապարակ

Սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ճակատագրի մասին չնայած կցկտուր տեղեկատվությանը, ՀՀ իշխանությունները մասնավոր զրույցներում վստահեցնում են, որ զբաղվում են բոլորի ճակատագրով, պարբերաբար դիմում են ՄԻԵԴ, նրանց մասին տեղեկատվություն ստանում։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի բանտերում են գտնվում Արցախի նախկին երեք նախագահները` Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի