22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանը և Թունիսը վերացնելու են վիզայի պահանջը դիվանագիտական անձնագիր ունեցողների համար

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թունիսի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Նախագիծն ընդգրկված էր նիստի չզեկուցվող հարցերի թվում։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը և Թունիսի Հանրապետությունը վարում են բարեկամական և զարգացող երկկողմ հարաբերություններ:

«Թունիսի Հանրապետությունը հանդիսանում է հյուսիսաֆրիկյան տարածաշրջանի բարեկամ պետություն, որի հետ Հայաստանի Հանրապետությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում վարում է զարգացող և ընդլայնվող հարաբերություններ:
Վերջին տարիներին Թունիսի Հանրապետության հետ զարգանում է ինչպես քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական և հումանիտար համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջային:
Միևնույն ժամանակ, Թունիսի Հանրապետությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կարևոր գործընկեր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Թունիսի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագրի կնքումը հնարավորություն է տալիս նպաստելու Թունիսի Հանրապետության հետ քաղաքական երկխոսության ընդլայնմանն ու խորացմանը, տարբեր մակարդակներով փոխայցելությունների աշխուժացմանը: Ելնելով վերոգրյալից և «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 7-րդ հոդվածի հիմքով՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թունիսի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագրի ստորագրումը»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ