28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Չհասկանալով

Մարտի 11-ին, ժամը 17:30-ին,  ոստիկանության  Գուգարքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը  ոստիկանության   Վանաձոր քաղաքի Բազումի բաժին զեկուցագիր է ներկայացրել, որ երկու անչափահաս երեխաներ վնասել են  Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 103/1 շենքի պատին փակցված` «ԵԼՔ» դաշինքի կողմից որպես ԱԺ պատգամավորության թեկնածու  առաջադրված  Էդմոն Մարուքյանի քարոզչական պաստառը: Նախապատրաստված նյութերով  պարզվել է, որ Վանաձորի Երևանյան խճուղու երկուանչափահաս բնակիչներ (2005 թ. և […]

Անկարգություններ Բաթումում․ մեքենաներ են այրվել /տեսանյութ/

Հանգստյան օրերին անհանգիստ է եղել Բաթումում։ Վարորդի եւ ճանապարհային ոստիկանի միջեւ կոնֆլիկտը վերածվել է իսկական քաոսի, արդյունքում՝ այրված ավտոմեքենաներ, ջարդված ապակիներ, վնասված մարդիկ։  Ոստիկանը կոնֆլիկտ է ունեցել տարեց վարորդի հետ, անցորդները կանգնել են վարորդի կողքին, ինչից հետո ոստիկանը օգնություն է կանչել։ Ոստիկանները 6 հոգու են ձերբակալել, ինչից հետո ոստիկանության գլխավոր շենքի մոտ են հավաքվել հարյուրավոր […]

Ոստիկանությունը տեղեկացնում է

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 20-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը: Այսպես. քվեարկության օրվանից 20 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների […]

Երկու դեպքում

Ընտրությունների ժամանակ հաճախակի են հանդիպում դեպքերը, երբ անձինք իրենց անձնագրերը ներկայացնում են որևէ երկրի դեսպանատուն, որպեսզի  ստանան մուտքի  վիզա կամ անձնագիրը թողել ենմեկ այլ տեղ և ներկայանալով անձնագրային ծառայություն  պահանջում  են անձը հավաստող ժամանակավոր վկայական: ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, անձի ինքնությունը հավաստող ժամանակավոր վկայական ԲԱՑԱՌԱՊԵՍ տրվում է 2 դեպքում, 1) երբ անձը կորցրել է անձնագիրը կամ նույնականացման քարտը և գրավոր դիմում է անձնագրային ծառայությանը (ընդ որում կորած  անձնագիրը անվավեր ճանաչելուց հետո  տվյալները  տեղադրվում են ՍԷԿՏ համակարգ), 2) երբ անձը դիմում է անձնագիրը կամ նույնականացման քարտը փոխանակելու համար և մինչեւ որը ստանալը իրեն անհրաժեշտ է նշված ժամկետով ժամանակավոր վկայական: Այն անձինք, ովքեր պլանավորել են ճամփորդել և ընտրության օրը իրենց անձնագիրը գտնվելու էդեսպանատանը, խորհուրդ է տրվում նախապես դիմել և ստանալ նույնականացման քարտ, քանի որ այն դեսպանատան կողմից  չի պահանջվում և նույնականացման  քարտով  նույնպես  անձը կարողանալու էմասնակցել քվեարկությանը:

Խոշոր ահաբեկչություն Դամասկոսում․ կան տասնյակ զոհեր /տեսանյութ/

Դամասկոսում խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել։ Երկու պայթյունների հետեւանքով տասնյակ զոհեր կան։ Լրատվամիջոցների տվյալներով՝ զոհվել է 45, վիրավորվել՝ ավելի քան հարյուր մարդ։ Մանրամասները՝ տեսանյութում

Սարսափելի միջադեպ․ որդին բռնաբարել է 78-ամյա մորը

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Սարատովի շրջանում։ Ձերբակալվել է տեղի 45-ամյա մի բնակիչ, ով մեղադրվում է սեփական մորը բռնաբարելու մեջ։  Ոստիկանների տվյալներով՝ տղամարդը ծեծել ու բռնաբարել է 78-ամյա մորը, ով էլ էլ ոստիկանություն է զանգահարել։ Տղամարդը ձերբակալվել է, նա խոստովանել է մեղքը։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։  

57 տարի և 6 ամիս դատապարտված Կարենը բերման ենթարկվեց/տեսանյութ/

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, մարտի 10-ին, Երեւանի Ծարավ աղբյուրի փողոցից ոստիկանություն բերման են ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զօրահավաքներից խուսափելու հոդվածի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, Մերձավան գյուղի բնակիչ 27-ամյա Կարեն Խ.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացի այդ Կարեն Խ.-ն […]

«Վահան Շիրխանյանի նկատմամբ կիրառվում են մանր ու մեծ վրեժխնդրության ձևերը» /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեց ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան  Շիրխանյանի գործով վերջին իրադարձությունները:   Փաստաբանը նշեց՝ մինչ լրագրողների հետ  հանդիպմանը գալը՝ տեսնվել է Շիրխանյանի հետ: «Մինչև փետրվարի քսաներկուսը մեր կառավարությունը ժամանակ էր տվել Եվրադատարանը, որպեսզի պատասխան տրվի  Շիրխանյանի առողջության  վերաբերյալ: Ամսի քսաներկուսին էլ պատասխան է տրվել Եվրադատարանին, որ Ծիրխանյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված