29 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հղի կանանց ֆինանսական պայմանները չեն վատթարանա, դեռ ավելին՝ չաշխատող կանայք ևս կստանան մայրության նպաստ. Հ. Նաղդալյան

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այսօր նիստ էր հրավիրել, որի քննարկման առարկան ,,Ժամանակավոր անաշխատունակության մասին,, վերջին շրջանում աղմուկ բարձրացրած օրինագիծն էր: Նիստի մանրամասների և առաջարկվող փոփոխությունների շուրջ զրուցեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:  -Տիկին Նաղդալյան, կցանկանայինք իմանալ՝ ինչպիսին են վերջին զարգացումները կապված այդ աղմկահարույց նախաձեռնության հետ և ինչ միջոցառումներ են ձեռնարկվելու թոթափելու առաջացած մտահոգությունները:.   – […]

Էրդողանը կգա՞ Հայաստան ապրիլի 24-ին. բացառիկ հարցազրույց Էթյեն Մահչուփյանի հետ

Վերջին օրերին թուրքական ու հայկական մամուլը ողողված է Թուրքիայի վարչապետի խորհրդականի պաշտոնում պոլսահայ մտավորական Էթյեն Մահչուփյանի նշանակման մասին լուրերով: Ու մինչ ոմանք Մահչուփյանի նշանակումը որակում են քայլ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, իսկ ոմանք էլ  այն որակում են իբրև Հայոց ցեղասպանության հերքման քաղաքականության շարունակություն, անձամբ ինքը` Մահչուփյանը, բացառում է որևէ կապ իր ազգային պատկանելության և պետական պաշտոնի […]

Կառավարության հրաժարականի հարցը

Henaran.am-ի հետ զրույցում Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն անդրադառնում է 2015 թվականի համար կանխատեսված տնտեսական աճին, տարբեր տարիներին եղած տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումներին ու դրանց չիրականացման պատճառներին: Նշենք նաև, որ այս տարվա համար նախատեսված էր ապահովել 5.2 տոկոս ՀՆԱ-ի աճ, բայց ունենալու ենք մոտավորապես 3 տոկոս աճ: –Պարոն Սաֆարյան, տարիների ընթացքում կանխատեսվող տնտեսական աճը հետևողական նվազում է: […]

Իսլամիստները հերթական գերուն են գլխատել /վիդեո 18+/

Համացանցում նոր տեսանյութ է հայտնվել, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են “Իսլամական պետության” ահաբեկիչները մահապատժի ենթարկում հերթական գերուն: Այս անգամ գլխատվել է հումանիտար կազմակերպության բրիտանացի աշխատակից Ալան Հենինգը, գրում է  Корреспондент.net-ը: Տեսանյութում, հավանաբար, “Ջիհադական Ջոն” անունով հայտնի զինյալն է, ով գլխատել էր ամերիկացի և բրիտանացի լրագրողներ Ջեյմս Ֆոլիին և Սթիվեն Սոթլոֆին, իսկ նրա կողքին` անապատում, […]

Ընտրությունները պետք է լինեն իրենց ժամանակին, ֆորսմաժորային իրավիճակներ պետք չեն. Արսենյանը` հանրահավաքից ու եռյակից

Henaran.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ  նախագահ Գուրգեն Արսենյանն անդրադառնում է եռյակի հանրահավաքներին, իշխանափոխության հնարավորությանը, հոկտեմբերի 10-ին սպասվող հանրահավաքին: –Պարոն Արսենյան, ինչպե՞ս եք գնահատում եռյակի մարզային հանդիպումները: -Գնահատականը հետևյալն է՝ քաղաքական կառույցներն իրականացնում են քաղաքական գործընթաց, որի համար ընդունված և ճանաչված գործիքներից մեկը նաև հանրահավաքներն են, երբ քաղաքական գործիչներն իրենց տեսակետները ներկայացնում են […]

Քաղաքական առաջնորդ գտնելու գաղտնիքն ու իշխանափոխությունը

Henaran.am-ի հետ հարցազրույցում քաղաքական ուսումնասիրությունների ”Վերելք” հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանն անդրադառնում է հոկտեմբերի 10-ին եռյակի հանրահավաքին, հասարակական տրամադրություններին, իշխանափոխության անելու պահանջի անհրաժեշտ լինել-չլինելուն:    –Պարոն Պեպանյան, հոկտեմբերի 10-ին նախատեսված է եռյակի հանրահավաքը: Հնարավո՞ր է, որ այն դառնա իշխանափոխության գործընթացի սկիզբ, թե այն կլինի հերթական հանրահավաքը: -Երկրորդը. կլինի հերթական հանրահավաքը ու վերջ: -Ինչո՞ւ եք այդպես կարծում: […]

Ինչպես պետք էր խուսափել էլեկտրաէներգիայի թանկացումից. արտագաղթի 3 հիմնական պատճառները

Տնտեսագետ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը Henaran.am-ի հետ հարցազրույցում անդրադառնում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը, սրանից խուսափելու եղանակներին, արտագաղթի ազդեցությանն այս թանկացման վրա, ինչպես նաև արտագաղթի 3 գլխավոր դրդապատճառներին: -Պարո՛ն Մեսրոբյան, էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացրած պատճառաբանությունները որքա՞նով են հիմնավոր: -Միանգամից ասեմ, այն հիմնավորումներն, որ այդ համակարգը 17.9 միլիարդ դրամ վնաս է կրել, արդեն անընդունելի են, […]

՛՛Ճանապարհի փիլիսոփաներ՛՛. ոչ ավանդական հայկական ֆիլմ՝ ուղղված շարքային քաղաքացուց մինչև օլիգարխին

Կինոռեժիսոր Հարություն Շատյանը Henaran.am-ի հետ հարցազրույցում անդրադառնում է իր ”Ճանապարհի փիլիսոփաներ” ֆիլմին, որն այս տարի ներկայացված է ”Ոսկե ծիրան” կինոփառատոնին: Ֆիլմի հերոսները չեն իմացել որ իրենց նկարահանում են, և միայն ֆիլմը պատրաստելու ժամանակ է ռեժիսորը նրանցից թույլտվություն վերցրել: Մեր զրուցակիցը լայն հասարակության համար արդեն երեք ֆիլմ է նկարահանել` ”Բեռնելով կյանքս”, ”Մարաթոն” և ”Ճանապարհի փիլիսոփաներ”:  -Հարո’ւթ, […]

Եվրասիական քննարկումներ` հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության ակումբում

Հայ-ոուսական խորհրդարանական բարեկամության ակումբի ղեկավարությունը շարունակում է հանդիպումների շարքը՝ այս անգամ իր լսարանը տրամադրելով ՌԴ Պետդումայի պատգամավորներին: Միջոցառման մանրամասների եւ կազմակերպչական մի շարք խնդիրների շուրջ, որոնք աղմուկի առիթ հանդիսացան հատկապես Կիսելյովյան հայտնի հանդիպումից հետո, զրուցեցինք ակումբի ղեկավար Արգինե Թումանյանի հետ: -Ի՞նչ շրջանակներում եւ ինչ թեմայի շուրջ է  հրավիրվելու առաջիկա միջոցառումը. կխնդրեիք մանրամասնեիք. -Նախ ասեմ, որ […]

Մարդը եթե հավատ չի ունենում, որևէ բանի չի հավատում. Սահակյանը՝ ՛՛Դեմ եմ՛՛-ից

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է՝ մարդը եթե հավատ չի ունենում, որևէ բանի չի հավատում: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ի պատասխան Henaran.am-ի հարցի: Կառավարության նոր առաջարկի՝ Նպատակային սոցիալական վճարի փաթեթի մասին ԱԺ նախագահի դիտարկումները՝ ստորև: -Պարոն Սահակյան ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛ շարժումը դժգոհում է Կառավարության ներկայացրած կուտակայինի մասին վերափոխված օրենքի նախագծից՝ նշելով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի